Տանյա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանյա
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1974
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնատոլի Էֆրոս
ԴերակատարներOlga Yakovleva? և Վալենտին Գաֆտ
ԿինոընկերությունԷկրան

«Տանյա» (ռուս.՝ «Таня»), 1974 թվականի խորհրդային գեղարվեստական հեռուստաֆիլմ, ոչւ նկարահանել է ռեժիսոր Անատոլի Էֆրոսը Ալեքսեյ Արբուզովի համանուն պիեսի հիման վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 1974 թվականի նոյեմբերի 14-ին ԿՀ առաջին ծրագրով[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանյան տաղանդավոր ինժեներ Գերման Բալաշովի կինն է։ Ամուսնուն գյուտարարական գործերում օգնելու համար նա հրաժարվել է բժշկական դպրոցից, կորցրել ընկերներին։ Պատահաբար նա պարզում է, որ իր ամուսինը տարվել է մեկ այլ կնոջով՝ իր գործընկերոջով։ Չնայած ամուսնու հանդեպ ունեցած սիրուն՝ նա լքում է նրան՝ չբացատրելով հեռանալու պատճառները։ Տանյան ստիպված է լինում բազում փորձությունների միջով անցնել։ Մահանում է նրա երեխան՝ Գերմանի որդին, աշխատանքում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում։ Բայց նա ուժ է գտնում և մնում է որպես բժիշկ աշխատելու Սիբիրի ծանր պայմաններում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլգա Յակովլևա – Տանյա
  • Վալենտին ԳաֆտԳերման
  • Նիկոլայ Վոլկով – Իգնատով
  • Նատալյա Արխանգելսկայա – Շամանովա
  • Լիյա Ախեձակովա – Դուսյա
  • Լեոնիդ ԲրոնևոյՎասին
  • Յուրի Բոգատիրյով – Անդրեյ Տարասովիչ Գրիշչենկո, երիտասարդ ինժեներ
  • Մարգարիտա Լիֆանովա – ձմեռանոցի տանտիրուհի

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ ՝ Ալեքսեյ Արբուզով, Անատոլի Էֆրոս
  • Ռեժիսոր՝ Անատոլի Էֆրոս
  • Օպերատոր՝ Գ. Կրինիցկի
  • Նկարիչ՝ Ի. Տարտինսկի
  • Երաժշտություն՝ Ալֆրեդ Շնիտկե

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳԴՀ-ում համանուն կինոնկարի ադապտացիան թողարկվել է չորս տարի շուտ՝ 1970 թվականին։ Գլխավոր դերում նկարահանվել է Ռենատա Բլումը։ Կա նաև 1969 թվականի պիեսի ավելի վաղ ստեղծված հարավսլավական հարմարեցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Программа передач на 14 ноября 1974 года» (PDF). Люберецкая правда. «Первая программа: 9.30 «Таня». Телефильм»