Տանյա Սեղաչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանյա Սեղաչյան
Դիմանկար
Ծնվել էապրիլ 1968
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔեմբրիջի համալսարան և Գոնվիլ և Քիիզ քոլեջ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր և գործադիր պրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ

Տանյա Սեղաչյան (անգլ.՝ Tanya Seghatchian, ապրիլ 1968, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանահայ կինոպրոդյուսեր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանյա Սեղաչյանը հաճախել է Քեմբրիջի համալսարանը և եղել է այդ համալսարանին կից «Footlights» թատերական ակումբի անդամ։ 1989 թվականին նա դարձել է նրա համափոխնախագահը, նախագահը Հենրի Նեյլորն էր[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեղաչյանը նախկինում աշխատել է BBC-ում։ Նա եղել է Հարրի Փոթերի մասին առաջին չորս ֆիլմերի համապրոդյուսերը, այնուհետև՝ գործադիր պրոդյուսերը[3], BAFTA-ի հաղթող «Իմ սիրո ամառը»[4] և «Շան գիշերային տարօրինակ պատահարը» ստեղծագործության էկրանավորման (պետք է թողարկվեր 2007 թվականին) գործադիր պրոդյուսերը։

Սեղաչյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի կինոխորհրդի Զարգացման հիմնադրամի ղեկավար, իսկ 2010 թվականին դարձել է նրա կինոֆոնդի ղեկավարը[5]։ Նրա պաշտոնավարման ընթացքում ֆինանսավորել են հաջողակ ֆիլմեր, ներառյալ՝ «Թագավորի ելույթը» և «Պայծառ աստղը»։ Տանյա Սեղաչյանը համակարգել է խորհրդի միաձուլումը Բրիտանական կինոյի ինստիտուտի հետ և կարճ ժամանակ եղել է նոր միավորված հաստատության կինոֆոնդի ղեկավարը, նախքան 2011 թվականի սեպտեմբերին հրաժարական տալը՝ պրոդյուսերական աշխատանքի վրա կենտրոնանալու համար[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20190706164023/https://www.europeanfilmacademy.org/Winners-2018.832.0.html
  2. «| Cambridge Footlights». web.archive.org. 2012 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
  3. «Ten years of making Harry Potter films, by cast and crew». The Guardian. 2011 թ․ հուլիսի 7.
  4. Cineuropa Staff (2005 թ․ հունիսի 28). «Interview with Tanya Seghatchian • Producer». Cineuropa. Վերցված է 2008 թ․ ապրիլի 28-ին.
  5. «Tanya Seghatchian to head UK Film Council film fund». The Guardian. 2010 թ․ փետրվարի 10.
  6. «Tanya Seghatchian bows out of BFI film fund». The Guardian. 2011 թ․ սեպտեմբերի 15.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանյա Սեղաչյանը Internet Movie Database կայքում