Jump to content

Տանյա Սաչդև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանյա Սաչդև
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1986(1986-08-20) (38 տարեկան)
ԾննդավայրԴելի, Հնդկաստան[1]
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրթությունSri Venkateswara College?
Մասնագիտությունշախմատիստ
 Sachdev Tania Վիքիպահեստում

Տանյա Սաչդև (անգլ.՝ Tania Sachdev;օգոստոսի 20, 1986(1986-08-20), Դելի, Հնդկաստան[1]), հնդիկ շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (2005)[2], տղամարդկանց միջազգային վարպետ (2008)[3]։ Նաև հանդես է գալիս որպես շախմատային մենամարտերի մեկնաբան։

2013 թվականին Անդորրայում

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատի հետ ծանոթացել է մայրիկի՝ Անջուի շնորհիվ 6 տարեկանում։ Իր առաջին միջազգային տիտղոսը նվաճել է, երբ ութ տարեկան էր։ 1995 թվականից 2006 թվականներին ներկայացրել է Հնդկաստանը շախմատի աղջիկների պատանեկան աշխարհի առաջնություններում տարբեր տարիքային խմբերում, որտեղ ամենամեծ հաջողությանը հասել է 1998 թվականին, երբ նվաճել է բրոնզե մեդալ U12 (մինչև 12 տարեկան աղջիկների) տարիքային խմբում։ 2000 թվականին արժանացել է մինչև 14 տարեկան աղջիկների Ասիայի չեմպիոնի կոչմանը։

2006 թվականին Հենգելոյում գրավել է երրորդ տեղը շախմատի «Stork Young Masters» միջազգային մրցաշարում երիտասարդ վարպետների մրցմանը։ Երկու անգամ անընդմեջ հաղթել է Հնդկաստանի շախմատի կանանց առաջնություններում (2006, 2007), իսկ 2008 թվականին այդ մրցաշարում դարձել է փոխչեմպիոն։ 2007 թվականին Թեհրանում հաղթել է շախմատի Ասիայի անհատական կանանց առաջնությունում[4]։

2008 թվականին Նալչիկում մասնակցել է կանանց շախմատի աշխարհի առաջնությանը, որտեղ առաջին տուրում պարտվել է Տան Չժունյին[5]։ Հնդկաստանը ներկայացրել է շախմատի հինգ օլիմպիադաներում (2008-2016), որտեղ նվաճել է անհատական բրոնզե (2012) մեդալ, և շախմատի աշխարհի երկու թիմային առաջնություններում (2009-2011): Կանանց շախմատի Ասիայի թիմային առաջնություններում մասնակցել է վեց անգամ (2003, 2008-2016): Թիմային հաշվարկով նվաճել է չորս արծաթե մեդալ (2008, 2009, 2012, 2014), իսկ անհատական հաշվարկով՝ երեք արծաթե (2008, 2009, 2014) և բրոնզե (2012) մեդալ[6]։ 2010 թվականին մասնակցել է Ասիական ամառային խաղերի շախմատի կանանց թիմային մրցաշարին[7]։ 2009 թվականին մասնակցել է փակ տարածքների Ասիական խաղերի շախմատի կանանց թիմային մրցաշարին և թիմային հաշվարկով նվաճել բրոնզե մեդալ[8]։ 2016 թվականին նաև դարձել է լավագույնը կանանց միջև Reykjavik Open-ում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1051235855 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Title Applications (WGM): Sachdev, Tania». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  3. «Title Applications (IM): Sachdev, Tania». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  4. «12th Asian Women Individual Chess Championship 2-12 September , 2007 Tehran/Iran». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  5. «2008 FIDE Knockout Matches». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  6. «OlimpBase :: Women's Asian Team Chess Championship :: Sachdev Tania». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  7. «OlimpBase :: Asian Games (chess — women) :: Sachdev Tania». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 32 (օգնություն)
  8. «OlimpBase :: Asian Indoor Games (chess) :: Sachdev Tania». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.