Տանիքանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տանիքանյութեր, շենքերի և կառույցների տանիքների կառուցման համար օգտագործվող շինանյութեր։ Տանիքանյութերն օժտված են ջրանթափանցելիությամբ, սառնամանիքա և հրակայունությամբ, ամրությամբ ու դյուրատարությամբ։

Տանիքանյութերի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ օգտագործվող հումքի տեսակի տանիքանյութերը լինում են․

Լինում են փաթթոցային, մածիկային և հատավոր։

Փաթթոցային տանիքանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել լայն տարածում են ստացել բիտումի հիմքով փաթթոցային տանիքանյութերը (ռուբերոիդ, պերգամին, ապակեռուբերոիդ) և տոլը։ Փաթթոցային տանիքանյութերը համեմատաբար էժան են, տեղադրելիս՝ քիչ աշխատատար, օգտագործվում են ցանկացած ձևի տանիքների (կտուրների) համար՝ ստեղծելով թեթև և բարակ ծածկ։ Փաթթոցային բիտումային տանիքանյութերի երկարակեցությունը 10–15 տարի է, ձյութի տանիքանյութերինը (սովորաբար օգտագործվում է ժամանակավոր կառույցների համար)՝ 5–6 տարի։ Ձյութի փաթթոցային նյութերը (բիտումային փաթթոցային նյութերի համեմատությամբ) առավել կենսադիմացկուն են։ Առանձին դեպքերում, որպես տանիքանյութեր, կարող են օգտագործվել հիդրոիզոլը (բիտումով հագեցված ասբեստի ստվարաթուղթ) և իզոլը (ասբեստի թելքերով ամրանավորված ռետինաբիտումային նյութ)։

Մածիկային տանիքանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մածիկային տանիքանյութեր են պոլիմերներով մոդիֆիկացված բիտումային և ձյութի մածիկները։ Ճեղքերի առաջացման նկատմամբ դիմացկունությունը բարձրացնելու համար մածիկներին խառնում են ամրանավորող տարր (ապակեգործվածք)։ Փաթթոցային տանիքանյութերի համեմատությամբ մածիկային (բիտումային և ձյութի) տանիքանյութերը տեղադրելիս պակաս աշխատատար են և էժան։

Հատավոր տանիքանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատավոր տանիքանյութեր են տանիքի պողպատը, արհեստական քարանյութերը (առավելապես ասբեստացեմենտային), փայտա և պոլիմերային նյութերը։ Տանիքի թերթավոր պողպատը (հատկապես ոչ ցինկապատվածը) պահանջում է պարբերական ներկում (թանկարժեք օլիֆի խառնուրդով), դրա համար էլ կիրառությունը կրճատվում է։ Արհեստական քարե տանիքանյութերից առավել տարածված են ալիքավոր և կիսաալիքավոր ասբեստացեմենտային թերթերը, համեմատաբար քիչ են տարածված հարթ սալիկները։ Արդյունաբերական շենքերի տանիքների համար տարածում են ստանում խարամասիտալից և ապակուց ստացված խոշորաչափ ալիքավոր թերթերը։ Փայտե հատավոր տանիքանյութերը (տանիքի բարակ տախտակ, գոնտ, տաշեղ) իրենց նշանակությունը պահպանել են անտառներով հարուստ շրջաններում՝ որպես տեղական նյութ գյուղական շինարարության համար, ինչպես նաև վերականգնման աշխատանքներում։ Պոլիմերային հատավոր տանիքանյութեր են ապակեպլաստիկներից ստացվող հարթ և ալիքավոր թերթերը, օրգանական ապակին։ Հնագույն տանիքանյութ է կավե կղմինդրը, որը ժամանակակից շինարարության մեջ համեմատաբար քիչ է կիրառվում։ Հին Հայաստանում լայն կիրառություն է ունեցել քարի մեծաչափ կղմինդրը, որի նմուշները պահպանվել են ճարտարապետական բազմաթիվ հուշարձաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 566