Jump to content

Տանիտա Տիկարամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանիտա Տիկարամ
անգլ.՝ Tanita Tikaram
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12, 1969(1969-08-12)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՄյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Մալայզիա
ԿրթությունQueen Mary's College? և Cranbourne?
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող և երաժիշտ
🌐
 Tanita Tikaram[3] Վիքիպահեստում

Տանիտա Տիկարամ, (անգլ.՝ Tanita Tikaram), բրիտանական փոփ/ֆոլկ երգչուհի-երգահան[4][5]։ Նա հաջողության է հասել հիթ շքերթներում՝ իր թողարկած «Ancient Heart» դեբյուտային ալբոմի «Twist in My Sobriety» և «Good Tradition» սինգլներով՝ 1988 թվականին:

Տիկարամը ծնվել է Մյունստերում, Արևմտյան Գերմանիայում[4]։ Նա հնդիկ-ֆիջիական ծագումով բրիտանական բանակի սպա Պրամոդ Տիկարամի և մալայացի Ֆատիմա Ռոհանիի դուստրն է[6]։ Հոր զինվորական կարիերայի պատճառով նա իր վաղ տարիներն անցկացրել է Գերմանիայում, մինչև իր պատանեկության տարիներին տեղափոխվել է Հեմփշիր, Անգլիա[4][7]։ Նա դերասան Ռամոն Տիկարամի կրտսեր քույրն է և սըր Մոտի Տիկարամի մեծ զարմուհին, ով հանդիսանում էր անկախ Ֆիջիի առաջին գլխավոր դատավորը և աշխարհի ամենաերկար ժամանակ պաշտոնավարած ազգային օմբուդսմենը[8]։ Հաճախել է Բեյսինգսթոքի «Queen Mary»-ի քոլեջ[9]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկարամը սկսել է երգել գիշերային ակումբներում դեռ պատանեկության տարիներին և ուշադրություն է գրավել «WEA Records»-ի կողմից։ Նրա դեբյուտային ալբոմը՝ «Ancient Heart», որը ստեղծվել էր պրոդյուսերներ Ռոդ Արգենտի ու Փիթեր Վան Հուքի կողմից, թողարկվեց 1988 թվականի սեպտեմբերին, երբ նա 19 տարեկան էր[4][7]։ Ալբոմի առաջին երկու սինգլները՝ «Good Tradition» և «Twist in My Sobriety», դարձան Եվրոպայում լավագույն տասնյակում հայտնված հիթեր, իսկ ալբոմը վաճառվեց շուրջ չորս միլիոն օրինակով ողջ աշխարհում։ «Twist In My Sobriety» սինգլը և Տիկարամը առաջադրվեցին 1989 թվականի «Brit Awards»-ում՝ համապատասխանաբար «Լավագույն բրիտանական սինգլ» և «Լավագույն բրիտանացի երգչուհի» անվանակարգերում։

«WEA»-ի համար մի շարք հաջորդական ալբոմներ՝ «The Sweet Keeper» (1990 թ.),«Everybody's Angel»(1991 թ.) և «Eleven Kinds of Loneliness »(1992 թ.), չհասան նախորդ ալբոմի նույն կոմերցիոն հաջողությանը, և յուրաքանչյուր հաջորդ ալբոմ վաճառվում էր ավելի քիչ օրինակով[4]։ Տիկարամի՝ 1992 թվականի «Eleven Kinds of Loneliness» ալբոմը, որը նա ամբողջությամբ ինքնուրույն էր պրոդյուսերավորել, ընդհանրապես չմտավ երաժշտական հիթ շքերթներ։

Երաժշտական ոլորտում ընդմիջում անելով և տեղափոխվելով Սան Ֆրանցիսկո՝ Տիկարամը վերադարձավ 1995 թվականին՝ թողարկելով «Lovers in the City» ալբոմը, որը ստացավ ավելի լավ արձագանքներ և ավելի լավ վաճառվեց, քան նրա նախորդ ալբոմները[4]։ Այնուամենայնիվ, սա նրա վերջին ստուդիական ալբոմն էր «WEA»-ի համար, իսկ 1996 թվականին նրա պայմանագիրը լրացավ՝ «The Best of Tanita Tikaram» հավաքածուի թողարկմամբ։

Տիկարամը պայմանագիր կնքեց «Mother Records»-ի հետ և 1998 թվականին թողարկեց «The Cappuccino Songs» ալբոմը, որից հետո մի քանի տարով հեռացավ երաժշտական ոլորտից։ Նա վերադարձավ 2005 թվականին՝ թողարկելով «Sentimental» ալբոմը՝ ֆրանսիական լեյբլով։ 2012 թվականին նա թողարկեց «Can't Go Back» ալբոմը, որը նրա առաջին ալբոմն էր՝ յոթ տարվա ընդմիջումից հետո։ 2013 թվականից հետո Տիկարամը շարունակեց շրջագայել Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում։

«Closer to the People» ալբոմը թողարկվեց 2016 թվականի մարտի 11-ին։ 2015 թվականի դեկտեմբերին Տիկարամը ներկայացրեց «Food On My Table» երգի տեսահոլովակը, թեև նա նշել էր, որ սա ալբոմի առաջին սինգլը չէ։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Glass Love Train», թողարկվեց 2016 թվականի հունվարի 22-ին։

2021 թվականի սեպտեմբերին նա հանդես եկավ որպես հատուկ հյուր «Glastonbury Festival»-ի «Abbey Extravaganza» միջոցառմանը[10]։

Տիկարամ, 2022 թվական

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկարամը Բեյսինգսթոքից տեղափոխվեց Լոնդոնի հյուսիսային հատվածի Փրիմրոուզ Հիլ թաղամաս, երբ ձեռք բերեց հաջողություն, և 2016 թվականի դրությամբ նա դեռ ապրում էր այնտեղ[11]։

2017 թվականին «Diva» լեսբիական ամսագրին տված հարցազրույցում Տիկարամը հայտնեց, որ վերջին հինգ տարիներին հարաբերությունների մեջ է մուլտիմեդիա արտիստ Նատաշա Հորնի հետ, ով ստեղծել էր նրա մի քանի տեսահոլովակներ[12][13]։

Սկավառակագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ancient Heart (1988)
  • The Sweet Keeper (1990)
  • Everybody's Angel (1991)
  • Eleven Kinds of Loneliness (1992)
  • Lovers in the City (1995)
  • The Cappuccino Songs (1998)
  • Sentimental (2005)
  • Can't Go Back (2012)
  • Closer to the People (2016)
  • To Drink the Rainbow (An Anthology 1988-2019) (2019)
  • LIAR (Love Isn't A Right) (2025)

Մրցանականեր և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՄրցանակներԵրգԱնվանակարգԱրդյունքԱղբյուր
1989 1989 MTV Video Music Awards|MTV Video Music Awards "Twist in My Sobriety" Best Female Video Առաջադրված
Best Cinematography
1989 Brit Awards|Brit Awards Best British Single
Herself Best British Female
Music & Media Year-End Awards Female Artist of the Year 3rd place [14]
1990 Design and Art Direction|D&AD Awards "Cathedral Song" Most Outstanding Pop Promo Yellow Pencil [15]
1995 "I Might Be Crying" Photography Yellow Pencil [16]
Individual Video Graphite Pencil [17]

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տանիտա Տիկարամը հարմոնիայի վոկալներ է ապահովել «That's Why I'm Leaving Here» երգում1989 թվականի «Brendan Croker and the Five O'Clock Shadows» խմբի ինքնանվանված երրորդ ալբոմում։
  • 1990 թվականին ներկայացրել է «Loving You» (Leiber/Stoller) երգի քավեր տարբերակը, որը ընդգրկվել է Էլվիսի հարգանքի տուրք «The Last Temptation of Elvis»ալբոմում։
  • Կատարել է վոկալ նաև Մարկ Իշամի 1990 թվականի ալբոմում՝ «I Never Will Know» և «Blue Moon» (Rodgers/Hart) երգերում։
  • Տիկարամը հյուրընկալ վոկալներ է ներկայացրել «It's Too Late» երգում՝ Նանսի Գրիվիթի 1991 թվականի «Late Night Grande Hotel» ալբոմում։
  • 1992 թվականին հյուրընկալ վոկալ է ապահովել Պիեռ Շոտի «Le Nouveau Monde» ալբոմի «Je Te Voudrai Quand Même» սինգլում։
  • Ձայնագրել է «Poor Wandering One» երգը՝ Գիլբերթի և Սալիվանի «Pirates of Penzance» օպերայից՝ Դիսնեյի սաունդթրեքի համար, որը պրոդյուսերավորել է Մարկ Իշամը, սակայն այն չի թողարկվել։ Երգը նախատեսված էր «The Hand That Rocks The Cradle» ֆիլմի սաունդթրեքի համար, որտեղ ներկայացվել է այլ տարբերակ։ Երգը նաև հիշատակվել է որպես հնարավոր «B-side», սակայն երբեք չի թողարկվել։
  • Տիկարամը համահեղինակել է երեք երգ՝ Բրոնտե եղբայրների 1993 թվականի «The Way Through The Woods» ալբոմում՝ «Live A Little More», «Beneath The August Moon» (Մարկ Կրեսուելի հետ) և «A Winner Too» (Մարկ Կրեսուելի հետ)։
  • Նա նաև համահեղինակել է «Need This Lover Growing» B-side երգը՝ Բրոնտե եղբայրների ՝ 1993 թվականի «Live A Little More» սինգլի համար։
  • 1994 թվականին Տիկարամը գրել է Բրոնտե եղբայրների «Live A Little More» երգի վերաթողարկված տարբերակը։
  • 1997 թվականին Տիկարամը վոկալ է ապահովել «Redemption Song (Oh Happy Day)» երգում՝ «Moodswings» խմբի «Psychedelicatessen» ալբոմի համար։
  • Նա հյուրընկալ վոկալ է կատարել Քրիստի Հեննեսիի՝ 1995 թվականի «Lord of Your Eyes» ալբոմի «I'm Looking Up To You» երգում, որը Իռլանդիայում թողարկվել է նաև որպես սինգլ։
    • «My Love Tonight» երգը պատվերով ստեղծվել է Իտալիայի Միլան քաղաքի «Abitare Il TempoW ցուցահանդեսի համար և ներառվել է Տիկարամի՝ 1995 թվականի «Lovers in the City» ալբոմում։
  • Սթիվի Սմիթի «Not Waving but Drowning» բանաստեղծության ադապտացիան, որը պատվիրել էր «BBC»-ն՝ իրենց «Texts in Time» կրթական սերիալի համար, թողարկվել է Տիկարամի 1995 թվականի «I Might Be Crying» սինգլում։
  • «Have You Lost Your Way?» երգը ներդրվել է իտալական «Viaggio di ItaliaW ցուցահանդեսին և թողարկվել է 1995 թվականին՝ Տիկարամի «Wonderful Shadow» սինգլում։
  • Տիկարամը կատարել է «Dove Sei» դուետը (Prunas/Sabiu/Cola/Tikaram)՝ Կրիստիանո Պրունասի հետ։ Երգը թողարկվել է Իտալիայում 1997 թվականին ՝ որպես սինգլ, և ներառվել Պրունասի ինքնանվանված ալբոմում։
  • Տիկարամը մասնակցել է երկու ֆիլմի՝ էպիզոդիկ դերերով։ Առաջինը 1994 թվականի «Erotique» լեսբիական ֆիլմն էր, որի մի հատվածը ռեժիսորել էր Մոնիկա Թրոյթը։ Նա խաղում է քարտուղարի դեր, որը խափանում է իր տնօրենի սիրային տեսարանը։ Երկրորդ դերը 2012 թվականի ֆրանսիական «Goodbye Morocco» ֆիլմում է, որտեղ նա կատարում է ռեստորանի երգչուհու դեր և երգում է ջազ ստանդարտ «Blue Gardenia» երգը։
  • Նա եղել է Ջարեդ Կացիանեի «Solace» վավերագրական դրամայի պրոդյուսերը, որը նաև հայտնի է որպես «Everyday Is New» (համանուն է իր «SentimentalW ալբոմի երգի հետ)` թողարկված 2005 թվականին։
  • «Twist in My Sobriety» երգը ներկայացվել է 2001 թվականին՝ «Bandits» ֆիլմում և «Miami Vice»-ի 5-րդ եթերաշրջանի 14-րդ դրվագում՝ «The Lost Madonna»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
  2. ↑ Deutsche Nationalbibliothek Record #134619935 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. ↑ Publishing Collections Online // Վիքիպահեստ(բազմ․) // (untranslated) — 🅭, 2026.
  4. 1 2 3 4 5 6 Colin Larkin, ed. (1997). Encyclopedia of Popular Music|The Virgin Encyclopedia of Popular Music (Concise ed.). Virgin Books. էջ 1180. ISBN 1-85227-745-9.
  5. ↑ «Women of the World Festival – Tanita Tikaram». www.w-festival.de. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
  6. ↑ Deevoy, Adrian (1991 թ․ մարտի 5). «Tanika Tikaram's Record Collection». Q Magazine. 55: 20–22.
  7. 1 2 Strong, Martin C. (2000). The Great Rock Discography (5th ed.). Edinburgh: Mojo Books. էջեր 993–994. ISBN 1-84195-017-3.
  8. ↑ Karan, Maneesha (2007 թ․ փետրվարի 14). «Sir Moti relives early days». Fiji Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
  9. ↑ «Songwriter returns to roots of her success». Basingstoke Gazette (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 12. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  10. ↑ «Tanita Tikaram added as special guest for Abbey Extravaganza». Glastonbury Festivals. 2021 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  11. ↑ «BBC Radio London – Robert Elms, Tributes to David Bowie, Listed Londoner Tanita Tikaram and Red Sky July». Bbc.co.uk. 2016 թ․ հունվարի 11. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  12. ↑ Natacha Horn (անգլ.) Internet Movie Database կայքում
  13. ↑ Czyzselska, Jane (2017 թ․ փետրվար). «Tanita Tikaram». Diva (magazine)|Diva.
  14. ↑ «Music & Media: Awards» (PDF). Worldradiohistory.com. 1989 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  15. ↑ «Tanita Tikaram – Cathedral Song | WEA Records | D&AD Awards 1990 Pencil Winner | Most Outstanding Pop Promo | D&AD».
  16. ↑ «Tanita Tikaram – I Might be Crying | East West Records | D&AD Awards 1995 Pencil Winner | Photography | D&AD».
  17. ↑ «Tanita Tikaram – I Might be Crying | East West Records | D&AD Awards 1995 Pencil Winner | individual | D&AD».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանիտա Տիկարամ» հոդվածին։