Տանը մենակ (կինոշարք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանը մենակ
անգլ.՝ Home Alone
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Լեզուանգլերեն
 Home Alone (franchise) Վիքիպահեստում

«Տանը մենակ» (անգլ.՝ Home Alone), ամերիկյան սուրբծննդյան ընտանեկան-կատակերգական ֆիլմերի շարք։ Առաջին երկու ֆիլմերը նկարահանվել են պրոդյուսեր Ջոն Հյուզի և ռեժիսոր Քրիստոֆեր Կոլամբուսի կողմից, երրորդը նկարահանել է Ռաջա Գոսնելը, չորրորդը` Ռոդ Դենիելը, իսկ հինգերորդը` Փիթեր Հյուիտը։ Առաջին երկու` «Տանը մենակ» և «Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը» ֆիլմերը պատմում են Քևին Մակկալլիստերի արկածների մասին, որը ֆիլմի ընթացքում հանդիպում և թակարդների օգնությամբ պայքարում է գողեր Հարրիի և Մարվի դեմ։ Երրորդ` «Տանը մենակ 3» ֆիլմն ունի նմանատիպ սյուժե, սակայն այստեղ ի հայտ է գալիս նոր կերպար` Ալեքս Պրուիտը, ով իր լրտեսական հնարքներով պայքարում է հանցագործների դեմ։

«Տանը մենակ 4»-ը հեռուստատեսային ֆիլմ է, որի պրեմիերան կայացել է ABC հեռուստատեսությամբ, 2002 թվականի նոյեմբերի 3-ին։ Այս ֆիլմում ներկայացված են մի քանի հերոսներ, որոնք խաղացել են առաջին և երկրորդ ֆիլմերում, ներառյալ գլխավոր հերոս Քևին Մակկալլիստերը։ Այս ֆիլմում նոր են դերասանական կազմը և սյուժետային գիծը, որը նախորդների շարունակությունը չէ։ Երկրորդ հեռուստատեսային ֆիլմը «Տանը մենակ 5։ Տոնական գողություն»-ն է, որի պրեմերան կայացել է ABC հեռուստաալիքով 2012 թվականի նոյեմբերի 25-ին, Սուրբ Ծնունդից 25 օր առաջ սկսված «Հետհաշվարկ» հատուկ ծրագրի շրջանակներում։ Ինչպես «Տանը մենակ 3»-ը, ֆիլմը պատմում է ոչ թե Քևինի, այլ նոր հերոս 10-ամյա Ֆինն Բաքսթերի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանը մենակ (1990)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Քրիս Կոլամբուսի ֆիլմն է` ըստ Ջոն Հյուզի սցենարի։ Մակոլեյ Կալկինը կատարել է Քևին Մակկալիստերի` պատահաբար տանը մոռացված տղայի դերը, որի ծնողները Սուրբ Ծննդյան արձակուրդներին մեկնել են Փարիզ։ Քևինը նախ վայելում է մենակությունը, սակայն շուտով նա բախվում է երկու գողերի հետ, որոնց դերը կատարում էին Ջո Պեշին և Դենիել Ստերնը։ Ֆիլմում խաղում են նաև Ջոն Հերդը, Քեթրին Օ’Հարան և ուրիշներ։

Տանը մենակ (1992)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տանը մենակ» ֆիլմի շարունակությունն է։ Մակկալլիստերների ընտանիքը գնում է Ֆլորիդա` արձակուրդն անցկացնելու, բայց Քևինը սխալմամբ գնում է Նյու Յորք, որտեղ իր հայրիկի բանկային քարտով տեղավորվում է հյուրանոցում։ Այդ ընթացքում նախորդ ֆիլմի գողերը փախչում են բանտից, նույնպես թաքնվում են Նյու Յորքում և որոշում են թալանել խաղալիքների խանութը։

Տանը մենակ (1997)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Ռաջի Գոսնելլի ամերիկյան կատակերգությունն է և «Տանը մենակ» ֆիլմերի շարքից երրորդը, սակայն դրանց ուղիղ շարունակությունը չէ և ներառում է ամբողջովին այլ կերպարներ։ Սա շարքի առաջին ֆիլմն է, որի գործողությունները կատարվում են Սուրբ Ծնունդից հետո, և սուրբծննդյան գրեթե չի շոշափվում։ Ֆիլմը համարում է Ռաջի Գոսնելլի ռեժիսորական դեբյուտը, ով զբաղվել է նախորդ երկու ֆիլմերի մոնտաժով։

Տանը մենակ (2002)[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին նկարահանված ընտանեկան ֆիլմ, սուրբծննդյան կատակերգություն։ Սա «Տանը մենակ» շարքի վերջին ֆիլմն է, որը շարունակում է Քևին Մակկալլիստերի մասին պատմող առաջին երկու ֆիլմերը (սակայն նախնական դերասանական կազմից այս ֆիլմում ոչ մի դերասան չի խաղում), և առաջինը, որի պրեմիերան կայացել է հեռուստատեսությամբ (2002 թվականի նոյեմբերի 3-ին, ABC ալիքով)։

Տանը մենակ (2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան ֆիլմ, որի պրեմիերան կայացել է ABC Family ալիքով, 2012 թվականի նոյեմբերի 25-ին։ Ֆիլմը լայն վարձույթի չի տրամադրվել, ինչպես դա եղել էր անցած երկու ֆիլմերի դեպքում։ Դա երկրորդ ֆիլմն էր «Տանը մենակ 3»-ից հետո, որը չի շարունակում Մակոլեյ Կալկինի խաղացած նախորդ երկու ֆիլմերի պատմությունը, և երկրորդը, որի պրեմիերան կայացել էր հեռուստատեսությամբ։

Վեբ-Սերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերին Կալկինը կրկնում է հասուն Քևինի դերը երաժիշտ և սցենարիստ Ջեք Դիշելի վեբ-սերիալի առաջին եթերաշրջանում։ «DRYVRS» կոչվող ֆիլմում ակնհայտորեն հուզված Քևինը պատմում է ծնողների կողմից տանը մոռացված երեխայի` իր փորձառության մասին և «Տանը մենակ» և «Տանը մենակ 2»-ի իրադարձությունները վերապատմում է այնպես կոպտորեն, ասես նա ատում է այդ իրադարձությունները։ Մակոլեյ Կալկինը կրկնում է մեծացած Քևինի դերը[1].:

Կարճամետրաժ ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատասխան Կալկինի տեսանյութի` դերասան Դենիել Ստերնը հայտնվում է 2015 թվականի դեկտեմբերի 24-ին Reddit կայքում հրապարակված կարճ տեսանյութում` կրկնօրինակելով գող Մարվի դերը, ով խնդրում էր ի ընկերոջը` Հարրիին, վերադառնալ և օգնել շրջանցել Քևինի դաժան թակարդները[2]։

2018 թվականի դեկտեմբերի 19-ին Google Assistant-ի համար նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմ` որպես գովազդ։ Մակոլեյ Կալկինը նորից կրկնել է Քևինի դերը։ Կարճամետրաժ ֆիլմում վերականգնվել են դրվագներ 1990 թվականի նախնական ֆիլմից, երբ Մակկալլիստերը սափրվում էր, ցատկոտում էր մահճակալի վրա և զարդարում էր եղևնին` խնդրելով Google օգնականին իր համար հիշեցում ստեղծել։ Գովազդային հոլովակը միանգամից վիրուսային է դարձել[3][4]։ Ռալֆ Ֆուդին և Ջո Պեշին վերախաղարկել են «Տանը մենակ»-ի իրենց դերերը արխիվային կադրերի և ձայնագրությունների շնորհիվ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. David Ehrlich (2015 թ․ դեկտեմբերի 17). «See Macaulay Culkin Revisit Traumatized Home Alone Character» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. Diana Pearl (26 декабря 2015). «The Wet Bandits Are Back! Daniel Stern Releases a Video Response to Macaulay Culkin's Home Alone Parody» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. Darrah, Nicole (2018 թ․ դեկտեմբերի 19). «Macaulay Culkin reprises 'Home Alone' role in new Google ad». Fox News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. Dellatto, Marisa (2018 թ․ դեկտեմբերի 19). «Macaulay Culkin reprises 'Home Alone' role; internet screams». New York Post (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «Macaulay Culkin is "Home Alone" again in new ad». www.cbsnews.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]