Տանել Պադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տանել Պադար
Tanel Padar @ Raadio 2 Hit Of The Year.jpg
Տանել Պադար, 2007
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Tanel Padar
Ծնվել է հունվարի 31, 1980 (38 տարեկան)
Հալյալա, Ռակվեռեի շրջան, Էստոնական ԽՍՀ
Երկիր Էստոնիա Էստոնիա
Ժանրեր ռոք
Մասնագիտություն երաժիշտ, երգիչ
Գործիքներ սաքսոֆոն, կլարնետ, կիթառ
Գործունեություն 1999–այժմ
Կապված Vanilla Ninja[1],
Դեյվ Բենտոն, 2XL
Կայք thesun.ee

Տանել Պադար (էստ․՝ Tanel Padar, 27 հոկտեմբերի, 1980, Հալյալա, Ռակվեռեի շրջան, Էստոնական ԽՍՀ), էստոնացի ռոք-երաժիշտ և փոփ-երգիչ, Դեյվ Բենտոնի հետ դուետով հաղթել է Կոպենհագենում կայացած Եվրատեսիլ 2001 երգի մրցույթում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է սաքսոֆոն և կլարնետ նվագել, երգել է եկեղեցական և մանկական, ինչպես նաև տղաների երգչախմբում, սիրել է ժողովրդական երաժշտություն և սպորտային պարեր։

«Speed free» համույթի հիմնադիրն է, որի առաջին սկավառակը՝ «Woman Knows», թողարկվել է 2001 թվականի մայիսին։ Համույթի բոլոր երգերը գրել է Պադարն ինքը։

Դեյվ Բենտոնի հետ Եվրատեսիլ 2001 երգի մրցույթում հաղթելուց հետո դարձել է Էստոնիայի ամենահայտնի ռոք-երգիչներից մեկը։ Մրցույթում Բենտոնն ու Պադարը կատարել են «Everybody» երգը, ելույթին մասնակցել է նաև «2XL» խումբը։

2003 թվականին ստեղծել է «The Sun» համույթը, որը 2006 թվականին Էստոնիայում ստացել է 5 մրցանակ 15 կատեգորիաներից, այդ թվում նաև «Տարվա լավագույն ալբոմ» և «Տարվա լավագույն համույթ» մրցանակները։

Eesti otsib superstaari երրորդ շրջանի հաղորդավաներից մեկն է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի մայիսի 16-ին ամուսնացել է նախկին մոդել Կատարինա Կալդայի հետ, որը նախորդ ամուսնությունից ուներ որդի՝ Անդրեյը։ 2006 թվականի ապրիլին զույգը բաժանվել է, իսկ 2007 թվականի հուլիսի 12-ին ձևակերպել են ամուսնալուծությունը։

Պադարի ավագ քույրն էստոնացի հայտնի երգչուհի Գերլի Պադարն է, որը եղբորից շուտ է հայտնի դարձել։ Գերլի Պադարը Էստոնիան ներկայացրել է Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Tanel Padar 2006.jpg
  • The Greatest Hits (2005)
  • Veidi valjem kui vaikus (Լռությունից մի քիչ բարձր) (2005)
  • 100 % Rock’n'roll (2006)
  • The Sun Live 2006 (2007)
  • Veidi valjem kui vaikus II (Լռությունից մի քիչ բարձր II) (2007)
  • Here Comes The Sun (2008)
  • Unisex (2008)
  • Ring (2010)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]