Թանատոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տանատոսից)
Թանատոս
Տեսակհունական դիացաբանության աստված և մահվան աստված
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
Երևի համընկնում էՄահվան կերպար
ՀայրԷրեբոս
ՄայրՆիքս
ԿողակիցMacaria?
ԶավակներLyncus?
Ասպարեզմահ
 Thanatos Վիքիպահեստում
Հիպնոսն ու Թանատոսը

Թանատոս (հուն՝ Θάνᾰτος, մահ), քնի աստված Հիպնոսի երկվորյակ եղբայրը։ Հին աշխարհում կային հավատալիքներ, որ միայն նրանից է կախված մարդու մահը։ Այս տեսակնետն առաջին անգամ արտահայտել է Եվրիպիդեսը «Ալկեստիդա» գրքում, որտեղ պատմվում է այն մասին, որ Սիսիփոսին հաջողվեց մի քանի տարով շղթայել Թանատոսին, ինչի արդյունքում մարդիկ դարձան անմահ[1]։

Այսպես մնաց այքան ժամանակ, մինչև Արեսը Զևսի հրամանով չազատեց Թանատոսին, քանի որ մարդիկ սկսել էին զոհեր մատուցել Ստորերկրյա թագավորության աստվածներին։ Հիպնոս աստվածը միշտ հետևում, ընկերակցում է նրան. շատ հաճախ հին հեթանոսական սկահակներին նրանք պատկերվում էին միասին։

Թանատոսի կերպարը նշանակալից չափով ստեղծվել է պոեզիայի ու բանահյուսության միջոցով։ Ըստ Հեսիոդոսի Թանատոսը Նիկսի (Գիշերվա) որդին է, Կիրոսների և Հիպնոսի եղբայրը։ Թանատոսը երկաթե սիրտ ունի և ատելի է աստվածներին։ Նա աստվածների մեջ միակն է, որ ընծաներ չի սիրում։ Ողբերգություններում Թանատոսը ներկայացվում է սև թիկնոցով, թևերով և հնձող սրով։ Թանատոսի պաշտամունքը գոյություն է ունեցել Սպարտայում։ Նա պատկերվել է որպես թևավոր պատանի, հանգած ջահը ձեռքին։ Սիսիփոսի մասին առասպելում Թանատոսը զավեշտական կերպար է, որին հիմարացնում է խորամանկ մարդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Анастасия, Александрова. «Танатос: Греческий пантеон богов: Мифологическая энциклопедия». myfhology.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիցաբանական բառարան, «Լույս», Երևան, 1985, էջ 93։