Տայտո Կուբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տայտո Կուբո
ճապ.՝ 久保帯人
Ծնվել էհունիսի 23, 1977(1977-06-23)[1] (44 տարեկան) կամ հունիսի 26, 1977(1977-06-26)[2] (44 տարեկան)
ԾննդավայրFuchū, Aki district, Հերոսիմա (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Մասնագիտությունմանգակ, գրող, նկարազարդող, սցենարիստ և character designer
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
ԿրթությունAnabuki Design College Hiroshima?
ԹեմաներՄանգա, անիմե
Ուշագրավ աշխատանքներԲլիչ
ՊարգևներՇոգակուկան մանգայի մրցանակ և «Ինքփոթ» մրցանակաբաշխություն[3]
Ամուսինանհայտ

Տայտո Կուբո (ճապ.՝ 久保 帯人 Կուբո Տայտո, /tаɪtoʊ/), իրական անունը Նորիակի Կուբո (ճապ.՝ 久保 宣章 Կուբո Նորիակի) - մանգակա, «Բլիչ» մանգայի ստեղծող։ Հաճախ մենք հանդիպում ենք նրա անվան սխալ օրինակներին։ Օրինակ, Տիտե Կուբո, Կուբո Տայտ, Կուբոտայտ, Տիտեկուբո, Կուբոտայտո, Կուբոտիտե[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տայտո Կուբոն ծնվել է 1977 թվականի հունիսի 26-ին Հիրոսիմայում, որը գտնվում է Ճապոնիայում։ Մի ինտերվյուի ժամանակ նա պատմեց, որ մի անգամ նա որոշեց մրցույթի մասնակցել, որը անցկացվում էր Shonen Jump ամսագրի կողմից, չհաղթեց, բայց զանգ ստացավ մի խմբագրողի կողմից, որը ուզում էր համագործակցել[5]։ 1996 թվականի Shonen Jump ամսագրում հրատարակվեց Տայտո Կուբոյի «Ultra Unholy Hearted Machine» կրճատ մանգան։

Կուբոյի առաջին մեծաքանակ ֆենթեզի-մանգան դարձավ «Zombie Powder» (ռուս.՝ Порошок зомби), որը հրատարակվել է 1999 թվականին Shonen Jump ամսագրում։ «Zombie Powder» մանգան հատուկ հայտնիության չարժանացավ, և 4 հատորների հրատարակումից հետո հրատարակումը կանգ առավ։ Սակայն այդ մանգայի հետքերով այդ նույն ամսագրում առաջացավ «Բլիչ» մանգան, որը շատ հայտնի դարձավ։ Արդեն վաճառվել է այդ մանգայի ավելի քան 7 միլիոն օրինակ։

Գոյություն ունի մեկ առասպել, ըստ որի «Բլիչ» մանգան սկզբում չէին ուզում հրատարակել։ Խմբագրողի խոսքերով, այն շատ նման է Yu Yu Hakusho մանգային, հայտնի մանգայի, որը հրատարակվում էր այդ նույն Shonen Jump ամսագրում 1990-ական թվականներին։ Տայտո Կուբոն այնպես նեղացավ, որ որոշեց վերջացնել իր մանգակային գործունեությունը, բայց Ակիրա Տորիյաման, Dragon Ball մանգայի ստեղծողը, նկատեց «Բլիչը» և Կուբո նամակ ուղարկեց խնդրանքով, որ նա չվերջացնի իր կարիերան, այլ շարունակի աշխատանքը[6]։ Սակայն, չկան ապացուցող աղբյուրներ, որոնք ապացուցում են, որ այդ նամակը գոյություն ունի։

2005 թվականին «Բլիչ» մանգան մրցանակ ստացավ Shogakukan հրատարակչության կողմից որպես լավագույն մանգան սյոնեն ժանրում[7]։ Կուբոն նաև մշակել է «Բլիչի» անիմե-վերսիայի կերպարների դիզայնը (որոնցով մանգակաները սովորաբար չեն զբաղվում)[8]։ Ինչպես նաև ձայնավորել է Կոն անունով փափուկ արջի OVA «Bleach — Memories in the Rain»-ում։ Տայտոն գեյմեր է, նա խաղացել է «Բլիչ» մանգայի բոլոր համակարգչային խաղերը[9]։

2011 թվականին «Nikkei Entertainment» ամսագրում հրատարակվեց նորօրյա ավելի քան հաջող մանգակաների ցուցակը։ Տայտո Կուբոն այդ ցուցակում զբաղեցրեց հինգերորդ տեղը[10]։

2012 թվականի դեկտեմբերի Կուբոն հայտարարեց, որ ամուսնացել է[11]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքներում Կուբոն ներշնչվում են օտար լեզուներով, երաժշտությամբ, ճարտարապետությամբ, ճապոնական գրականությամբ և կինոմատոգրոֆով։ Նա շատ է հետաքրքրված իսպաներենով, որը նրան համար համարվում է «կախարդական», և իր կերպարներին տալիս է իսպանական անուններ[12]։ Գերբնական ուժերին և գիշատիչներին հեղինակական սերը եկել է Սիգերու Միձուկիի «Ge Ge Ge no Kitaro» մանգայի կարդալուց հետո, իսկ մենամարտերի և զենքերի հանդեպ սերը սկսվել է Մասամի Կուրումադայի «Saint Seiya» մանգայից հետո, որը Տայտո Կուբոն սիրել է մանուկ հասակում[13]։ Բացի դրանից, Տայտո Կուբոն հետաքրքրվում է դիզայնով և ճարտարապետությամբ[14]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրճատ պատմություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ultra Unholy Hearted Machine (1996, Shonen Jump Special, հրատարակվել է Zombie Powder-ի երկրորդ հատորում:)
  • Rune Master Urara (ճապ.՝ 刻魔師 麗 Kokumashi Urara, 1996, Shonen Jump, հրատարակվել է Zombie Powder-ի երրորդ հատորում։)
  • Bad Shield United (1997, Shonen Jump, հրատարակվել է Zombie Powder-ի չորրորդ հատորում:)

Մանգա-սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու մանգաներն էլ հրատարակվել են Shonen Jump ամսագրում Shueisha հրատարակչության կողմից։

  • Zombie Powder (ճապ.՝ ゾンビパウダー Ձոմբի պաուդա։, 1999—2000, 4 հատոր, հրատարակումը կանգ առավ։)
  • Բլիչ (2001—2016, 74 հատոր, հրատարակումը կանգ առավ, 2012 թվականի մարտի 27-ին կանգ առավ անիմեի հրատարակումը:)

Արտբուկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bleach All Colour But The Black[15]
  • Bleach Official Bootleg[15]

Ուրիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bleach Official Character Book SOULs[16]
  • Bleach Official Anime Guide Book VIBEs[17]
  • Bleach Official Character Book 2 MASKED[18]
  • Bleach Official Character Book 3 UNMASKED[19]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  2. Internet Movie Database — 1990.
  3. https://www.comic-con.org/awards/inkpot
  4. «Куботитэ»։ World-Art։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 17.11.2008 
  5. Американский Shonen Jump. Интервью с Тайто Кубо // Viz Media. — 2006. — Т. 4. — № 3.
  6. См. bleachexile.com(անգլ.)
  7. «小学館漫画賞:歴代受賞者» (ճապոներեն)։ Shogakukan։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2007-08-19 
  8. Tite Kubo Biography — Tite Kubo Stories
  9. Интервью Тайто Кубо от 16.03.2013. Лейпциг. Германия
  10. «Top 50 Manga Creators by Sales Since 2010» (անգլերեն)։ Anime News Network։ 5 августа 2011 года։ Վերցված է 2014-08-15 
  11. «Tite Kubo Has Gotten Married»։ Anime News Network։ 2012-12-22 
  12. Shonen Jump. Интервью с Тайто Кубо // Viz Media. — 2008. — Т. 6.
  13. Дэб Аоки.։ «Interview: Tite Kubo (стр. 1)» (անգլերեն)։ About.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 25.09.2008 
  14. Tite Kubo's Big Comic-Con Adventure! // Американский Shonen Jump.. — Viz Media, 2008. — Т. 6. — № 71. — С. 18—22.
  15. 15,0 15,1 «BLEACHイラスト集 All Colour But The Black» (ճապոներեն)։ Shueisha։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2008-04-27 
  16. «BLEACH―ブリーチ― OFFICIAL CHARACTER BOOK SOULs»։ Shueisha։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2008-04-27 
  17. «BLEACH―ブリーチ― OFFICIAL ANIMATION BOOK VIBEs» (ճապոներեն)։ Shueisha։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2008-04-27 
  18. «BLEACH―ブリーチ― OFFICIAL CHARACTER BOOK 2 MASKED» (Japanese)։ Shueisha։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2010-08-06 
  19. «BLEACH―ブリーチ― OFFICIAL CHARACTER BOOK 3 UNMASKED» (Japanese)։ Shueisha։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 2011-06-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]