Տամի Միրանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տամի Միրանդա
բրազ.-պորտ.՝ Thammy Brito de Miranda Silva[1][2][3]
Ծնվել էսեպտեմբերի 3, 1982(1982-09-03)[4] (41 տարեկան)
ԾննդավայրՍան Պաուլո
ՔաղաքացիությունԲրազիլիա Բրազիլիա
Մասնագիտությունդերասան, մոդել,պարող,երգիչ
Ակտիվ շրջան2000 — ներկա
Ծնողներմայր՝ Gretchen?
Տամի Միրանդա՝ Վիքիպահեստ

Տամի Քրիստինա Բրիտու Միրանդա Սիլվա (պորտ.՝ Thammy Brito de Miranda Silva, սեպտեմբերի 3, 1982(1982-09-03)[4], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի հասարակական-քաղաքական գործիչ, նախկին հեռուստահաղորդավարուհի, մոդել, արտիստուհի (նկարահանվել է նաև պոռնո ֆիլմերում)։ Ճանաչում ու համբավ է ձեռք բերել որպես ֆանկ երգչուհի և պարուհի։ 2006 թվականին Տամին խոսեց իր տրանսսեքսուալ լինելու մասին, կտրեց իր մազերը և սկսեց հագնվել տղայի նման։ 2007 թվականին մտերիմ հարաբերությունների մեջ էր մոդել Պատրիսիա Ֆերերիայի հետ, Տամին ասում էր որ մանկուց երազել է ապրել ճիշտ մարմնի մեջ։ Նա երբեք չի սիրել տիկնիկներ և աղջկա հագուստ։ 2010 թ.- ին Տամին ամուսնացավ Յանայնա Սինսի հետ։ 3 ամիս անց նրանք բաժանվեցին։ 2013 թ.- ին Տամին նկարահանվեց Խիզախ կինը սերիալում։ 2014 թ.- ին նա դիմեց սեռափոխական վիրահատության[5] և հեռացրեց իր կրծքերը, որի ավարտին նրան հիվանդանոցում այցելեց աշխարհահռչակ գրող Գլորիա Պերեսը, ով բարձր գնահատեց Տամիի խիզախ քայլը և ասաց, որ նկատել էր, որ նա Լոյանայի դերում իրեն վատ էր զգում աղջկա կերպարում և նրան խոստացավ 2016 թվականին նկարահանել իր նոր սերիալում, այնուհետև բրազիլական հայտնի գրողներից մեկը գիրք գրեց Տամիի տառապանքների և հույզերի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://istoe.com.br/relembre-as-transformacoes-de-thammy-miranda-em-11-imagens/
  2. 2,0 2,1 https://contigo.uol.com.br/personalidades/thammy-miranda.html
  3. 3,0 3,1 https://catracalivre.com.br/cidadania/thammy-miranda-decide-mudar-de-nome-no-rg/
  4. 4,0 4,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. «Thammy Miranda faz tratamento com hormônios para mudar de sexo: 'Tomei a decisão de ser quem realmente quero ser». Extra (պորտուգալերեն). 2012 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տամի Միրանդա» հոդվածին։