Տամբովյան կարմիր տավարի ցեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիական կարմիր տավարի ցեղ, արտաքնապես նման է տամբովյան ցեղին

Տամբովյան կարմիր տավարի ցեղ (ռուս.՝ Kpacнaя тaмбoвcкaя), կաթնամսատու տավարի ցեղ։ Ստացվել է տեղական տավարի և պաշկովյան (սկզբում), ապա սիմենթալ ցեղերի բարդ վերարտադրական տրամախաչման ճանապարհով։ Որպես ցեղ հաստատվել է 1948 թվականին։

Կենդանիների մարմնակազմն ամուր է, թույրը՝ տարբեր երանգների կարմիր։ Ցլերի միջին կենդանի զանգվածը՝ 900-1000 կգ, իսկ կովերինը մինչև 500 կգ է։ Կաթնատվությունը՝ մոտ 4500 (առավելագույնը՝ մինչև 7800) կգ։ Կաթի յուղայնությունը՝ 3,8-3,9%։ Սպանդային ելքը՝ 54-56%։ Ցեղը բուծում են Տամբովի մարզում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 557