Տամարա Տանսիկկուժինա
Տամարա Տանսիկկուժինա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | բաշկիրերեն՝ Тамара Танһыҡҡужина ռուս.՝ Тамара Михайловна Тансыккужина |
Մասնագիտացում՝ | շաշկիստ |
Երկիր՝ | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 11, 1978 (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նաբերեժնիե Չելնի, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)՝ | Yuri Chertok? |
Տամարա Միխայլովնա Տանսիկկուժինա (ռուս.՝ Тамара Михайловна Тансыккужина, դեկտեմբերի 11, 1978, Նաբերեժնիե Չելնի, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս շաշկիստ, աշխարհի հնգակի չեմպիոն, միջազգային շաշկու գծով 2014 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Միջազգային գրոսմայստեր, Շաշկու Համաշխարհային ֆեդերացիայի կին խաղացողների ներկայացուցիչ, Բաշկորտոստանի Հանրապետության Շաշկու ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նախագահ։
Նաբերեժնիե Չելնի քաղաքի շախմատի և շաշկու ակումբի սան (մարզիչներ Ս. Օվեչկին և Մ. Բելկինա)։ Ներկայումս նրա մարզիչներն են` Յուրի Չերտոկը և Ալեքսեյ Չիժովը։ Ընդգրկված է Բաշկորտոստանի Հանրային պալատում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]8 տարեկանից սկսած հաճախել է Պիոներների տանը գործող շաշկու խմբակ։ Տարբեր պատճառներով առաջին տարում նա փոխեց երկու մարզիչների՝ սպորտի վարպետության թեկնածու Ե. Վավիլինին և սպորտի վարպետ Գ. Օխոտնիցկուն։ Սերգեյ Օվեչկինը (1985 թվականի ռուսական շաշկու ԽՍՀՄ չեմպիոն) Տամարային սկսել է մարզել 1988 թվականից։ 1990 թվականին առաջին անգամ ելույթ ունենալով ռուսական շաշկու ԽՍՀՄ կանանց առաջնությունում՝ Տամարան գրավում է 5-րդ տեղը։ 1990 թվականից ապագա չեմպիոնուհու ճակատագրում մեծ դաստիարակչական դեր է կատարել մարզիչ Մ. Բելկինան։ 1991 թվականին մարզիչի հետ համատեղ որոշում է կայացվել միջազգային շաշկու անցնելու վերաբերյալ։ 1993 թվականին Օվեչկինը տեղափոխվեց Օրյոլ այդպես էլ չտեսնելով արդյունքները։ 1994 թվականին մարզիչ Չերտոկայի հրավերով տեղափոխվեց Իշիմբայ։ 1995 թվականի կեսերին նա հաղթեց կանանց միջազգային շաշկու առաջնությունում։ 1996 թվականի ապրիլին հաղթեց կանանց առաջնությունում։ Անկումից հետո՝ 1996-1997 թվականներին, երկրորդ մարզիչ դարձավ Վլադիմիր Միլիշինը։ 1997 թվականին հաղթեց ինչպես միջազգային, այնպես էլ ռուսական շաշկու աղջիկների աշխարհի առաջնությունում։ 1998 թվականին սկսում է «իր» խաղի որոնումները, որն ուղեկցվում է մի շարք անհաջողություններով կարևոր առաջնություններում (Կանանց ռուսաստանի առաջնություն, 7-րդ տեղ)։ 1999 թվականը ամենալարվածներից մեկն էր. բացարձակ հաղթանակ Ռուսաստանի առաջնությունում (հիմնական, արագ և կայծակնային ծրագրեր), հիմնական ծրագրով կանանց աշխարհի առաջնությունում առաջին ելույթը (Յակուտսկ, 6-րդ տեղ) և կայծակնային խաղում (Նիդերլանդներ, 2-րդ տեղ)։ 2000 թվականին չեմպիոնական կոչում նվաճեց Ռուսաստանում և Եվրոպայում։ 2001 թվականը դարձավ աստղային Տամարա Տանսիկկուժինայի սպորտային կարիերայում. հաղթելով աշխարհի առաջնությունում՝ նա արժանացավ «միջազգային գրոսմայստերի» կոչման։ 2002 թվականից բնակվում է Ուֆայում։
Նա հանդես է եկել Ռուսաստանի Զինված ուժերի սպորտային ակումբի (1996 թվականից), ԲՀ ԲՍՎԴ-ի (1998 թվականից), 1999 թվականից՝ «Բաշնեֆթ»[3] պրոֆեսիոնալ շաշկու ակումբի կազմում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իշիմբայ քաղաքի Ա. Վալիդի անվան Բաշկիրական հանրապետական № 2 գիշերօթիկ գիմնազիա
- Ստերլիտամակի պետական մանկավարժական ինստիտուտ (2001)
- ԲՊՀ (2009)
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային գրոսմայստեր (2001), տղամարդկանց միջազգային վարպետ, Ռուսաստանի գրոսմայստեր (1998)
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային շաշկու աշխարհի միակ չեմպիոնն է Ռուսաստանում (ընդհանուր առմամբ 5 համաշխարհային հաղթանակ` 2001, 2002 (մրցաշար), 2004 (մրցաշար), 2007, 2011)։ Եվրոպայի (2000, 2008) և Ռուսաստանի (1996, 1999-2000, 2002 (Գուզել Գեորգիևայի հետ միասին), 2005, 2007) չեմպիոնուհի։ Դասական շաշկու Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2001)։ Ռուսաստանի չեմպիոնուհի (1999), արագ խաղի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (1999)։ Ռուսաստանի չեմպիոնուհի (Տատյանա Տետերինայի հետ միասին, 1999), 2000, 2002-2007 (8 անգամ), կայծակնային խաղի Ռուսաստանի առաջնության արծաթե մրցանակակիր (2001)։
Կանանց աշխարհի (1997) և Ռուսաստանի (1995) չեմպիոնուհի, միջազգային շաշկու Ռուսաստանի առաջնության չեմպիոնուհի (2000), կանանց ռուսական շաշկու աշխարհի չեմպիոնուհի (1997)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սալավաթ Յուլաևի շքանշան (2001)[4]
- «ԲՀ նշանավոր մարզիկ» Պատվո նշան (2001)
- Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի և Ֆեյր Փլեյ Կոմիտեի դիպլոմ սպորտում ազնվության, և Ֆեյր Փլեյի ոգով արդար վարքի համար (2006)[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bashinform (ռուս.) / под ред. А. В. Валиев — 1992.
- ↑ 2,0 2,1 Բաշկիրական հանրագիտարան (ռուս.) — Башкирская энциклопедия, 2005. — 4344 с.
- ↑ Профессиональный шашечный клуб «Башнефть» Արխիվացված 2010-05-31 Wayback Machine
- ↑ Указ Президента Башкортостана от 01.10.2001 «О награждении орденом Салавата Юлаева» на сайте «Правовой портал Башкорстана»
- ↑ Олимпийский Комитет России: О шестнадцатом присвоении Всероссийских наград Фэйр Плэй (2006 г.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте ФМЖД
- Профиль на сайте Федерации шашек Нидерландов
- Биография на сайте шашечного клуба «Башнефть» Արխիվացված 2009-08-02 Wayback Machine
- КОРОЛЕВА ШАШЕК// Газ. Труд, № 184 за 5 Октября 2001 http://www.trud.ru/article/05-10-2001/30899_koroleva_shashek.html