Տամարա Էյդելման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տամարա Էյդելման
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1959(1959-12-15) (62 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ (1981)
Մասնագիտությունուսուցչուհի, պատմաբան և թարգմանիչ
ԱմուսինՊյոտր Ալեշկովսկի
Ծնողներհայր՝ Նատան Էյդելման
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԴմիտրի Ալեշկովսկի
Կայքeidelman.ru
Commons-logo.svg Tamara Eidelman Վիքիպահեստում

Տամարա Նատանովնա Էյդելման (ռուս.՝ Тама́ра Ната́новна Эйдельма́н, դեկտեմբերի 15, 1959(1959-12-15), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պատմաբան, գրող, թարգմանիչ, ռադիոհաղորդավար և բլոգեր։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ուսուցիչ (2003)[1]։

Պատմության և մանկավարժության վերաբերյալ հոդվածների հեղինակ, ժողովրդական կրթության գերազանցիկ[2], «Պատմության ուսուցիչների միավորում» միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության խորհրդի անդամ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամարա Էյդելմանը ծնվել է 1959 թվականին, պատմաբաններ Նատան Յակովլևիչ Էյդելմանի և Էլեոնորա Ալեքսանդրովնա Պավլյուչենկոյի ընտանիքում[4]։ Պապը (հայրական կողմից) թատերագետ, լրագրող և հրապարակախոս Յակով Նաումովիչ Էյդելմանն է եղել[5]։

1981 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ «պատմաբան, ուսուցիչ օտար լեզվի իմացությամբ» մասնագիտությամբ։

Ամուսինը գրող և լրագրող Պյոտր Ալեշկովսկին է։ Դուստրը՝ Աննա Ալեշկովսկայան[6][7], որդին՝ հասարակական գործիչ Միտյա Ալեշկովսկին (ծնված 1985 թվականի մարտի 4), թոռնուհին՝ Եկատերինա Ալեշկովսկայան[8]։

Մանկավարժական և լրագրողական գործունեություն [խմբագրել | խմբագրել կոդը]

1986-2021 թվականներին աշխատել է Մոսկվայի № 67 դպրոցում՝ որպես պատմության և հասարակագիտության ուսուցչուհի, հետագայում՝ պատմության ամբիոնի վարիչ[9]։

Դասավանդման խնդիրների վերաբերյալ մի շարք հոդվածների հեղինակ է, որոնք հրատարակվել են «Ռուսական ամսագրում»[10], «Եվրոկլիո» տեղեկագրում, «Դպրոցական հանդես»-ում[11], մասնակցել է TEDTalks-ին։

Վարել է «Մեր մանկության գրքերը»[12], «Ստորադասական եղանակ» և «Գրքերի ճակատագրեր» թեմատիկ հաղորդումները «Մայակ», «Ռուսաստանի ձայն» և «Ռադիո Ռուսաստան-Մշակույթ» ռադիոկայաններում[13]։ «Ուղղակի խոսք» դպրոցում պատմության և հասարակագիտության վերաբերյալ դասախոսությունների շարքի հեղինակ և դասախոս է[14]։ Ռադիո Arzamas-ի պատմության վերաբերյալ մանկական աուդիո դասընթացների շարքի հեղինակ և դասախոս է[15]։ InternetUrok.ru հարթակում վարում է 19-րդ դարի սկզբի Ռուսաստանի պատմության վերաբերյալ դասախոսությունների շարքը[16]։ 2012 թվականից վարում է «Էխո Մոսկվի» կայքի բլոգը, 2015 թվականից «Русь Сидящая» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է[17]։ 2019 թվականի հոկտեմբերին YouTube-ում ստեղծել է «Պատմության դասեր Տամարա Էյդելմանի հետ» ալիքը, որտեղ պարբերաբար տեղադրվում են տեսանյութեր, որոնցում, որպես հեքիաթասաց, նա քննարկում է պատմական տարբեր թեմաներ։ 2022 թվականի մարտի դրությամբ վիդեոբլոգն ունի ավելի քան 500 հազար հետևորդ, իսկ տեսանյութերի դիտումների ընդհանուր թիվը հասել է 35 միլիոնի[18]։

2020 թվականից The Insider[19] առցանց հրատարակության սյունակագիր է։ 2021 թվականի ապրիլին «Ելցին կենտրոն»-ում ներկայացրել է «Ընդդեմ քաղաքացիական ընդհարումների» հեղինակային շարքը[20]։

2021 թվականի ապրիլին Էյդելմանը բաց նամակ է գրել «Բժիշկներ առանց սահմանների» մոսկովյան ներկայացուցչությանը` խնդրելով օգնել Ալեքսեյ Նավալնիին, ով գտնվել է Պոկրովի ուղղիչ  գաղութում։ Մոտ երկու հազար մարդ ստորագրել է այդ նամակը։ Հետագայում Էյդելմանին ոստիկանություն են կանչել սոցիալական ցանցում կատարած գրառման հետ կապված[21]։

2022 թվականից նա դստեր հետ բնակվում է Լիսաբոնում[22]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածներ և հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 30.01.2003 г. № 123 «О присвоении почетного звания „Заслуженный учитель Российской Федерации“ работникам образования города Москвы»
  2. «Тамара Эйдельман • Arzamas»։ Arzamas (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-02 
  3. Профсоюз «Учитель» (2015-04-10)։ «26 апреля в Москве пройдет съезд учителей» (ռուսերեն) 
  4. Эйдельман Тамара։ «Натан Эйдельман, писатель и историк; выход в свет его книг в издательстве «Вагриус» — Тамара Эйдельман — Книжное казино — Эхо Москвы, 11.07.2004»։ Эхо Москвы (ռուսերեն)։ Վերցված է 2020-12-04 
  5. Лариса Юсипова (2009-12-01)։ «Историк Тамара Эйдельман: Отец был в кайфе от перестройки!»։ Известия (ռուսերեն) 
  6. Елена Акимова, МЕЛ «Не обсуждать при детях взрослые сплетни». Правила воспитания историка Тамары Эйдельман // МЕЛ. — 2019.
  7. Тамара Эйдельман (2021-04-21)։ «Надо просто запомнить, что с вами так нельзя»։ Радиостанция «Эхо Москвы» (ռուսերեն) 
  8. «Публикация в Instagram Mitya Aleshkovskiy: "Ну что, встречайте! Новый человек! Екатерина Дмитриевна Алешковская родилась сегодня в 10:07. 53 см ростом, 3380 весом! Мы счастливы!"»։ Instagram (ռուսերեն) 
  9. «Тамара Натановна Эйдельман, ГБОУ Школа № 67, Москва»։ sch67.mskobr.ru։ Վերցված է 2020-12-04 
  10. «Тамара Эйдельман. Преподаватель истории»։ Русский журнал (ռուսերեն) 
  11. «Школьное обозрение. Первое сентября. 2004. № 53.»։ Школьное обозрение (ռուսերեն) 
  12. ««Книги нашего детства»»։ "Радио России" (ռուսերեն) 
  13. «Тамара Эйдельман»։ Individuum (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-02 
  14. «Школа "Прямая речь" - Лектор Тамара Эйдельман»։ Школа "Прямая речь" (ռուսերեն) 
  15. «Тамара Эйдельман. Историк»։ Arzamas (ռուսերեն) 
  16. «Эйдельман Тамара Натановна»։ InternetUrok (ռուսերեն) 
  17. «Минюст зарегистрировал Фонд помощи заключенным и их семьям»։ Русь сидящая] 
  18. «Tamara Eidelman - YouTube»։ www.youtube.com։ Վերցված է 2021-01-16 
  19. «Мнения. Тамара Эйдельман»։ The Insider (ռուսերեն) 
  20. Наталья Шурмина (2021-04-21)։ «Тамара Эйдельман — о мирных революциях ХХ века в Европе»։ Ельцин-Центр (ռուսերեն) 
  21. «Историка Тамару Эйдельман вызвали в полицию из-за поста в соцсети»։ Радио «Свобода» 
  22. «Эйдельман – как устроена диктатура / вДудь» (ru-RU)։ Վերցված է 2022-03-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]