Տամարա Գոլովանովա
| Տամարա Գոլովանովա | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 11, 1924 |
| Մահացել է | 2010 |
| Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | բալետի պարող և բալետմայստեր |
| Աշխատատու | Իգոր Մոիսեևի անվան ժողովրդական պարի անսամբլ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Տամարա Սերգեևնա Գոլովանովա (ծննդյան ազգանունը` Մոզալևսկայա, փետրվարի 11, 1924 - 2010, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս պարուհի, գեղարվեստական ղեկավար։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակի դափնեկիր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տամարա Սերգեևնա Գոլովանովա ծնվել է 1924 թվականի փետրվարի 11-ին։ Զբաղվել է մարմնամարզությամբ, այնուհետև 1943 թվականին միացել է պարի համույթին։ Չունենալով հատուկ խորեոգրաֆիական կրթություն, յուրացրել է մոիսեևյան պարի դպրոցի մեթոդաբանությունը և շուտով սկսել է կատարել մենապարեր։ 1943-1968 թվականներին եղել է Իգոր Մոիսեևի անվան ժողովրդական պարի անսամբլի մենակատար։ Կատարել է ծաղրային ռոք-ն-ռոլլ պարեր՝ «Վերադառնալով կապիկին», «Սպորտային վալս», «Պարտիզաններ» խորեոգրաֆիկ պատկերում խաղացել է պարտիզանի դեր։ Հանդես է եկել փայլուն կատարումներով՝ հագեցած դրամաներով։ 1971 թվականին, Մոիսևյան համույթից դուրս գալուց հետո, ստեղծել է իր սեփական«Սուվենիր» համույթը։ Եղել է Մոսկվայի տարածաշրջանային պետական ֆիլհարմոնիայի «Սուվենիր» համույթի գեղարվեստական ղեկավարը։
Մահացել է 2010 թվականին։ Թաղված է Մոսկվայի մարզի Դմիտրովսկի շրջանի Կատուար (Նեկրասովյան) գյուղի մոտակայքում գտնվող գերեզմանատանը, ամուսնու` Լև Գոլովանովի կողքին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսին՝ պարող Լև Վիկտորովիչ Գոլովանով (1926-2015), պարուսույց, ուսուցիչ, ԽՍՀՄ ժողովրդական դերասան, Ստալինյան 1 աստիճանի մրցանակի դափնեկիր։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 աստիճանի Ստալինյան մրցանակ (1952),
- ՌՍՖՍՀ վաստակավորարտիստ (9.08.1958)[2],
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (24.08.1987),
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (հունվարի 26 1998)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978 - Կրտսեր քույր (Վրաստան-կինոնկար, հեռուստատեսություն) - դրվագում (չկա վերնագրում)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «In memoriam. Тамара Голованова» // Балет / № 1, 2011// М.: ПРОМЕДИА.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Тамара Голованова
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 9 августа 1958
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ансамбль «Сувенир» Тамары Головановой». livejournal.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- «Ансамбль Моисеева. Танец-пародия на рок-н-ролл «Назад к обезьяне»». liveinternet.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.