Տամաշ Մայոր
Տամաշ Մայոր (հունգ.՝ Tamás Majo, հունվարի 26, 1910[1][2][3][…], Újpest, Պեշտ-Պիլիշ-Շոլթ-Քիշկուն, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2][3][4] - ապրիլի 13, 1986[1][5][2], Բուդապեշտ, Հունգարիա[2]), հունգարացի դերասան, ռեժիսոր, հասարակական գործիչ, ՀԺՀ ժողովրդական արտիստ (1950)։
1957-1966 թվականներին եղել է ՀՍԲԿ ԿԿ անդամ։ 1945-1962 թվականներին՝ Բուդապեշտի Ազգային թատրոնի տնօրենը, 1962 թվականից՝ գլխավոր ռեժիսորը։ Մայորի գործունեությունը նպաստել է հունգարիայի առաջադիմական ռեալիստական թատերարվեստի ամրապնդմանը։ Մայորի ներկայացումներին բնորոշ է սոցիալական խոր վերլուծությունը։ Պրոպագանդել է Կ. Ստանիսլավսկու սիստեմը։ Լավագույն դերերից են՝ Իվան Վասիլևիչ (Բուլգակովի «Իվան Վասիլևիչ»), Լյուցիֆեր (Մադաչի «Մարդու ողբերգությունը»)։ Բեմադրել է Գորկու «Թշնամիներ» (1949), Մադաչի «Մարդու ողբերգությունը» (1955, 1960, 1964), Բրեխտի «Բարի մարղը Սեզուանից» (1972)։ 1941 թվականից նկարահանվում է կինոյում. 1947 թվականից Հունգարիայի թատերական և կինոարվեստի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր։ Արժանացել է Կոշուտի անվան մրցանակների (1948, 1955)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 A magyar antifasiszta ellenállás és partizánmozgalom (հունգ.) / B. Endre, G. József — Budapest: Kossuth Kiadó, 1987. — P. 206. — 373 p. — ISBN 963-09-3106-0
- 1 2 3 4 FamilySearch Historical Records
- 1 2 Színházi Kislexikon (հունգ.) / S. Géza — Gondolat Könyvkiadó, 1969. — P. 276. — 536 p.
- 1 2 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1993.
- 1 2 https://mpgy.ogyk.hu/mpgy/alm/almanach_1944-45/1944_ngy_a_t276.htm
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 204)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տամաշ Մայոր» հոդվածին։ |
| ||||||||||||
- Հունվարի 26 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Ապրիլի 13 մահեր
- 1986 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Կոշութի մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հունգարացի ռեժիսորներ
- Հունգարացի դերասաններ
- Հունգարիայի վաստակավոր արտիստներ
- Հունգարիայի քաղաքական գործիչներ
- Հունգարիայի ժողովրդական արտիստներ
- Հունգարացի մանկավարժներ
- Թատերական ռեժիսորներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին