Տամաշ Ացել
Տամաշ Ացել | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1921 |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 18, 1994 (72 տարեկանում) |
Վախճանի վայր | Բոստոն, ԱՄՆ |
Մասնագիտություն | լրագրող և բանաստեղծ |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Աշխատավայր | Մասաչուսեթսի համալսարան Ամհերստո |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ Կոշութի մրցանակ և Ֆուլբրայթի ծրագիր |
Տամաշ Ացե (հունգ.՝ Aczél Tamás, 16 դեկտեմբերի, 1921, Բուդապեշտ, Հունգարիա – 18 ապրիլի, 1994, Բոստոն, ԱՄՆ), հունգարացի գրող, լրագրող, տարագրության մեջ դասավանդել է հունգարական և անգլիական գրականություն: Ստալինյան (1952) և Կոշութի (1949) մրցանակների դափնեկիր:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տամաշ Ացելը ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 16-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: 1939 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա կրթությունը շարունակել է Իտալիայում (1939-1941): Հայրենիք վերադառնալուց հետո ուսանել է Պետեր Պազմանիի կաթոլիկական համալսարանում, որտեղ սովորել է հունգարերեն և անգլերեն: 19 տարեկանից մասնակցել է բանվորական շարժմանը: Անդամակցել է Հունգարիայի Կոմունիստական կուսակցությանը: 1945 թվականին, աշխատելով գյուղում, մասնակցել է հողային ռեֆորմի իրականացմանը: 1950-1953 թվականներին եղել է մշակութային քաղաքականության հարցերին նվիրված «Աստղ» (Csillag) ամսագրի գլխավոր խմբագիր: 1953-1956 թվականներին եղել է Հունգարացի գրողների միության քարտուղար: 1956 թվականի վերջին, երբ պարտվում է Հունգարական հեղափոխությունը, որում ակտիվ մասնակցություն էր ունեցել[1][2], տեղափոխվում է Մեծ Բրիտանիա, իսկ 1966 թվականին տեղափոխվում է ԱՄՆ: Արտասահմանում եղել է հունգարերենով հրատարակվող մի շարք պարբերականների խմբագիր: 1957-1961 թվականներին համագործակցել է Բրյուսելի Իմրե Նադյայի անվան սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի հետ: 1966 թվականից մինչև իր մահը դասավանդել է Մասաչուսեթսի համալսարանում, եղել է ՊԵՆ-ակումբի փոխնախագահ:
Տամաշ Ացելն ամուսնացած էր օլիմպիական չեմպիոն, ատլետ Օլգա Դյարմատիի հետ: Նրանք ունեցել են երկու երեխա[3]:
Տամաշ Ացելը մահացել է 1994 թվականի ապրիլի 18-ին Բոստոնում:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Աչալրջություն և հավատարմություն», բանաստեղծությունների ժողովածու
- A szabadság árnyékában («Ազատության հովանու ներքո», վեպ, 1948)
- Vihar és napsütés («Փոթորիկ և արև», վեպ, 1949)
- A szellemi ellenállás története a vasfüggöny mögött («Ինտելեկտուալ ընդդիմության պատմությունը Երկաթե վարագույրի հետևում», էսսե, 1959)
- Tisztító vihar («Մաքրող փոթորիկ», Տիբոր Մերաիի հետ համատեղ)
- A vadászat («Որսորդություն», 1991)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակ (1952) – «Ազատության հովանու ներքո» (1948) վեպի համար
- Լայոշ Կոշութի մրցանակ (1948) – «Աչալրջություն և հավատարմություն» բանաստեղծությունների ժողովածուի համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ВОЕННАЯ ЛИТЕРАТУРА -[ Проза ]- Авдеенко А.O. Черные колокола
- ↑ Книги про авиацию — amyat.narod.ru
- ↑ «Tamás Aczél Biography» (Hungarian)։ Névpont։ Վերցված է 24 September 2014
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ki kicsoda a magyar irodalomban? (Ով ով է հունգարական գրականության մեջ). — Budapest: Tárogató Könyvek, 2000. ISBN 963-86071-0-6
|
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 18 մահեր
- 1994 մահեր
- Բոստոն քաղաքում մահացածներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Կոշութի մրցանակի դափնեկիրներ
- Ֆուլբրայթի կրթաթոշակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հունգարացի գրողներ
- Հունգարացի լրագրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ