Տաղավար լճի մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Տաղավար լճի մոտ
MET 15 96 2.jpeg
տեսակգեղանկար
նկարիչանանուն
տարի18-րդ դար
բարձրություն45,4 սանտիմետր
լայնություն27,6 սանտիմետր
ժանրբնանկար
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1] և Asian Art?[2]

«Տաղավար լճի մոտ» (湖边凉亭), անհայտ կորեացի նկարչի կտավը ստեղծված 18-րդ դարի վերջում Չոսոնի դինաստիայի կառավարման օրոք`ստորագրված Սամոչժե կեղծանվամբ: Նկարը ստեղծվել է թանաքի, ներկերի և մետաքսի միջոցով և տեղադրվել շրջանակի մեջ: Բառացիորեն Սամոչժե նշանակում է «արվեստանոց երեք-հինգ»: Հեղինակն ամենայն հավանականությամբ եղել է պրոֆեսիոնալ նկարիչ, միջին դասի ներկայացուցիչ, բայց նրա մասին պաշտոնական փաստաթղթեր չեն պահպանվել: Այսպիսով առայժմ դժվար է որոշել այն անձին, ով թաքնված է կեղծանվան տակ[3]: «Տաղավար լճի մոտ» նկարի կոմպոզիցիան հարմարեցվել է Մին դինաստիայի դարաշրջանում 1368-1644 թվականներին ժողովրդականություն վայելող չինական գեղանկարչության դասագքերին : Այդ ձեռնարկներից մեկը «Մանանեխի սերմի այգին» գիրքն էր[4]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական արվեստի ուժեղ ազդեցությանը ենթարկվելով Կորեական թերակղզու գեղանկարչությունը ստեղծվել է Կորեական երեք պետությունների ժամանակաշրջանում, ի սկզբանե որմնանկարչության ձևով: Շուտով զարգացավ միագույն թանաքով գեղանկարչությունը, որը սկզբնավորվել է չինական գոհուա արվեստից: Բնանկարները դարձան կորեական արվեստի ժողովրդականություն վայելող թեմաներից մեկը[5]: «Տաղավար լճի մոտ» նկարը ստեղծվել է 18-րդ դարի վերջում Չոսոնի դինաստիայի կառավարման օրոք: Ենթադրվում է, որ այս միագույն նկարի հեղինակը եղել է միջին դասի ծագումով, պրոֆեսիոնալ նկարիչ: Իր աշխատանքների վրա ստորագրելիս նկարիչը օգտագործել է Սամոչժե կեղծանունը (բառացի «արվեստանոց երեք-հինգ»): Պահպանվել են մի քանի բնանկարներ ստորագրված այդ հեղինակի կողմից: Մինչ այս պահը չի հայտնաբերվել որևէ փաստաթուղթ, որը տեղեկություն կտա նկարի իսկական հեղինակի վերաբերյալ[3]: Արվեստագետները ենթադրում են, որ «Տաղավար լճի մոտ» նկարի կոմպոզիցիան հարմարեցվել է չինական գեղանկարչությունում ժողովրդականություն վայելող կոմպոզիցիաների և թեմատիկայի հետ: Ամենայն հավանականությամբ, նկարչի ձեռքին եղել է այդ պահին գեղանկարչության մեջ ժողովրդականություն վայելող Մին դինաստիայի կառավարման օրոք ստեղծված «Մանանեխի սերմի այգին» հայտնի գիրքը[4]: Աշխատանքի ոճը հիշեցնում է չինական Հարավային դպրոցի նկարիչների աշխատանքները և «գիտնականների գեղանկարչության» ներկայացուցիչներին, որոնց հիմնական գաղափարախոսը եղել է Դուն Ցիչանը[3]: Սամոչժեի աշխատանքներն առանձնանում են թեթև ոչ բարդ վրձնահարվածներով և ցուցադրում են հաճելի կոմպոզիցիա, որը բնութագրական է կորեացի նկարիչների կողմից Չոսոնի դարաշրջանի վերջում ստեղծված բնանկարներին[3]:

1915 թվականին նկարը Ռոջերսի հիմնադրամի կողմից նվիրաբերվել է Մետրոպոլիտեն թանգարանին: Նկարը ցուցադրվել է Կորեայի արվեստին նվիրված ցուցահանդեսներում 2006 և 2010 թվականներին[3]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.metmuseum.org/art/collection/search/40429
  2. Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Pavilion by the Lake» (անգլերեն)։ Metropolitan Museum of Art։ Վերցված է 2017-11-22 
  4. 4,0 4,1 Hiscox M J, Sze M (1977)։ The Mustard Seed Garden Manual of Painting[M]։ Princeton University Press։ Վերցված է 2017-11-22 
  5. «崔成龙朝鲜国画赏析 和谐清雅的审美世界»։ 博宝资讯网։ 2013-08-26։ Վերցված է 2017-11-22