Jump to content

Տակույա Օնիշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տակույա Օնիշի
ճապ.՝ 大西 卓哉
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 22, 1975(1975-12-22) (49 տարեկան)
ԾննդավայրՆերիմա, Տոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունՏոկիոյի համալսարան
Մասնագիտությունտիեզերագնաց, ճարտարագետ և օդաչու
Ստորագրություն
Изображение автографа
 Takuya Ōnishi Վիքիպահեստում

Տակույա Օնիշի (ճապ.՝ 大西 卓哉, դեկտեմբերի 22, 1975(1975-12-22), Ներիմա, Տոկիո, Ճապոնիա), Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության («JAXA») տիեզերագնաց, Ճապոնիայի 11-րդ և աշխարհի 548-րդ տիեզերագնացը։

2016 թվականի հուլիսից հոկտեմբեր ամիսներին նա կատարել է տիեզերական թռիչք՝ լինելով «ՄՏԿ-48/49» հիմնական տիեզերական առաքելությունների անձնակազմի բորտինժեներ և տրանսպորտային անձնակազմային «Սոյուզ ՄՍ֊01» կործանիչի անդամ, որը «Սոյուզ» տիեզերանավի նորացված տարբերակն է։ Թռիչքի տևողությունը կազմել է 115 օր, 2 ժամ, 22 րոպե։ Մինչև տիեզերագնացների կորպուսին միանալը, նա աշխատել է որպես Բոինգ 767 օդանավի երկրորդ օդաչու՝ ներքին և միջազգային չվերթներ իրականացնելով։

Վաղ տարիներ, կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակույա Օնիշին ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 22-ին Տոկիոյի Ներիմա թաղամասում[1]։

Նա ավարտել է Յոկոհամայի ավագ դպրոցը 1994 թվականին և ընդունվել Տոկիոյի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետ, որտեղ 1998 թվականին ստացել է օդագնացության և տիեզերագնացության բակալավրի աստիճան[1][2][3]։

1998 թվականի ապրիլից նա աշխատել է ճապոնական «All Nippon Airways» (ANA) ավիաընկերությունում։ Նշանակվել է Տոկիոյի Հանեդա միջազգային օդանավակայանի ուղևորների սպասարկման բաժնում։ Ավարտել է երկամյա նախնական թռիչքային պատրաստության դասընթաց Բեյքերսֆիլդում, Կալիֆոռնիա, ապա՝ թռիչքային պատրաստության բարձրագույն դպրոց Տոկիոյում[2][3]։

2003֊2009 թվականներին աշխատել է «ANA» թռիչքային անձնակազմի կենտրոնում որպես Բոինգ 767 ինքնաթիռի առաջին օգնական՝ ներքին և միջազգային չվերթներ իրականացնելով[1]։

Պատրաստությունը տիեզերական թռիչքին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի փետրվարի 25-ին Տակույա Օնիշին ընտրվել է որպես տիեզերագնացի թեկնածու Ճապոնիայի աերոտիեզերական հետազոտությունների գործակալության («JAXA») կողմից: 2009 թվականի ապրիլի 1-ին նա միացել է «JAXA»-ի անձնակազմին։ Մինչև 2009 թվականի հուլիսը նա անցել է ընդհանուր տիեզերական պատրաստություն Միջազգային տիեզերական կայանում՝ Ծուկուբա տիեզերական կենտրոնում[1][3]։

2009 թվականի օգոստոսին նա ընդգրկվել է ՆԱՍԱ-ի տիեզերագնացների 20-րդ խմբում և սկսել է երկամյա ընդհանուր տիեզերական պատրաստություն Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնում։ Վերապատրաստումը ներառում էր՝ գիտական և տեխնիկական դասընթացներ, Միջազգային տիեզերական կայանի համակարգերի ուսումնասիրություն, արտամղիչ գործունեության և ռոբոտաշինության դասընթացներ, ֆիզիոլոգիական վերապատրաստում, «T-38» ինքնաթիռով թռիչքներ և տիեզերագնացների գոյատևման վերապատրաստում ջրում և վայրի բնության մեջ[2]։ 2011 թվականի հուլիսի 25-ին, ընդհանուր տիեզերական պատրաստությունն ավարտելուց հետո, նա ստացել է Միջազգային տիեզերական կայանի տիեզերագնացի որակավորում[3]։

2011 թվականի հոկտեմբերին Տակույա Օնիշին մասնակցել է ՆԱՍԱ-ի 13-օրյա «NEEMO 15» առաքելությանը։ Ֆլորիդայի ափերից ոչ հեռու, Ատլանտյան օվկիանոսի հատակին, «Ակվարիուս» ստորջրյա գիտական ուսումնական կենտրոնում անցկացվել են աստղակերպի վրա վայրէջքի և տիեզերքում աշխատանքի մոդելավորման վարժանքներ[2][4]։

2013 թվականի նոյեմբերին Տակույա Օնիշին նշանակվել է «ՄՏԿ-48/49» տիեզերական արշավախմբի անձնակազմի և «Սոյուզ ՄՍ-01» տիեզերանավի թռիչքային ինժեներ։ 2015 թվականի փետրվարին, տիեզերագնաց Անատոլի Իվանիշինի և ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Քեթլին Ռուբինսի հետ միասին, նա մասնակցել է երկօրյա ուսումնական նիստի, որը նվիրված էր անձնակազմի գործողություններին ձմռանը անտառապատ և ճահճոտ տարածքում նավի արտակարգ վայրէջքի դեպքում[4]։

2014 թվականի փետրվարի 17-ին նա սկսել է մարզվել Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնում[5]: Նա անցել է վերապատրաստում «ՄՏԿ-46/47» պահեստային անձնակազմի կազմում՝ որպես «Սոյուզ TMA-19M» տիեզերանավի բորտինժեներ[1]։ 2015 թվականի դեկտեմբերի 15-ին, նավի իջեցման ժամանակ, նա Բայկոնուրի տիեզերակայանի պահեստային անձնակազմի անդամ էր[1]։

2015 թվականի դեկտեմբերից նա մարզվում է որպես «Սոյուզ ՄՍ-01» տիեզերանավի հիմնական անձնակազմի բորտինժեներ և որպես «ՄՏԿ-48/49» տիեզերական արշավախմբերի բորտինժեներ[1]։

Տիեզերական թռիչք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սոյուզ ՄՍ-01» տիեզերանավի մեկնարկի ամսաթիվը մի քանի անգամ հետաձգվել է։ Սկզբում տիեզերանավի թռիչքը նախատեսված է եղել 2016 թվականի հունիսի 21-ին, սակայն լրացուցիչ սարքավորումների փորձարկում անցկացնելու համար մեկնարկը հետաձգվել է՝ սկզբում մինչև հունիսի 24-ը[6], ապա՝ հուլիսի 7-ը[7]։

Տակույա Օնիշին տիեզերք է մեկնել 2016 թվականի հուլիսի 7-ին, ժամը 04:26-ին (Մոսկվայի ժամանակով)՝ տիեզերագնաց Անատոլի Իվանիշինի և տիեզերագնաց Քեթլին Ռուբինսի հետ միասին, որոնք աշխատում էին որպես «Սոյուզ ՄՍ» տիեզերանավի անձնակազմի և Միջազգային տիեզերակայանի անձնակազմի բորտինժեներներ՝ ՄՏԿ-48/49 հիմնական տիեզերական արշավախմբերի ծրագրի շրջանակներում[8]։

Օնիշին Միջազգային տիեզերական կայանում՝ «Կիբո» մոդուլում, 2016 թվականի սեպտեմբերին

Միջազգային տիեզերակայանում գտնվելու ընթացքում Օնիշին ամբողջությամբ ավարտել է «Կիբո» մոդուլի գիտական և կիրառական հետազոտությունների և փորձերի ծրագիրը, պահպանել Միջազգային տիեզերական կայանի գործունակությունը և իրականացրել այն լրացուցիչ սարքավորումներով հագեցնելու աշխատանքներ։ Այսպիսով, 2016 թվականի հոկտեմբերի 23-ին Տակույա Օնիշին, տիեզերագնաց Ռուբինսի հետ միասին, գրավել է և «Կանադարմ2» մանիպուլյատորի օգնությամբ որսացել և միացրել են «Cygnus» բեռնատար տիեզերանավը «Յունիթի» մոդուլին[9][10]:

2016 թվականի հոկտեմբերի 30-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 03:35-ին, «Սոյուզ ՄՍ» տիեզերանավը անջատվել է Միջազգային տիեզերակայանից։ Մոսկվայի ժամանակով ժամը 6:59-ին նավի անձնակազմը վայրէջք է կատարել Ղազախստանի Ժեզկազգան քաղաքից 149 կմ հարավ-արևելք։ «ՄՏԿ-48/49» արշավախմբի անձնակազմի տիեզերական թռիչքի տևողությունը կազմել է ավելի քան 115 օր[11]։

Երկրորդ տիեզերական թռիչքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«SpaceX Crew-10» առաքելության շրջանակներում Տակույա Օնիշին մեկնել է դեպի Միջազգային տիեզերակայան 2025 թվականի մարտի 14-ին։ Նա կայարանում կմնա վեց ամիս՝ որպես 72-րդ և 73-րդ արշավախմբերի անձնակազմի անդամ [1]։ Նախատեսվել է, որ «Crew-10»-ը պետք է Երկիր վայրէջք կատարի 2025 թվականի հուլիսին։

Վիճակագրություն[12]

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Մեկնարկային նավ Սկիզբ, UTC Արշավախումբ Վայրէջքի նավ Վայրէջք, UTC Արշավ Ելքեր բաց տիեզերք
1 «Սոյուզ ՄՍ-01» 07.07.2016, 01:36 «ՄՏԿ-48 / ՄՏԿ-49» «Սոյուզ ՄՍ-01» 30 , 03:58 115 օր 02 ժամ 21 րոպե 0

Ընտանիք, նախասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակույա Օնիշին ամուսնացած է։ Ունի երկու երեխա[1]։

Օնիշին սիրում է զբոսաշրջություն, սիրում է ճանապարհորդել, երաժշտություն լսել և սաքսոֆոն նվագել[1][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Такуя Ониши. Биография». Роскосмос. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Takuya Onishi» (անգլերեն). Japan Aerospace Exploration Agency. 2007. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Такуя Ониши. Биография». РКК «Энергия» имени С. П. Королёва|РКК «Энергия». 2015-12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Такуя Ониши. Биография». РКК «Энергия». 2015-12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  5. «Астронавт ДжАКСА Такуя Ониши приступил к подготовке в Звёздном городке». Центр подготовки космонавтов им. Ю. А. Гагарина|ЦПК имени Ю. А. Гагарина. 2017 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին. {{cite web}}: no-break space character in |publisher= at position 61 (օգնություն)
  6. «Первый корабль «Союз МС» прошёл проверку системы управления двигателями». РИА Новости. 2016 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  7. «Запуск ТПК «Союз-МС»». Роскосмос. 2016 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  8. «Первый «Союз МС» успешно стартовал к МКС». Роскосмос. 2016 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  9. «Station Robotic Arm Grapples Cygnus Resupply Ship | Space Station» (անգլերեն). НАСА. 2016 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  10. «Транспортный грузовой корабль Cygnus пристыковался к МКС». ТАСС. 2016 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  11. «Экипаж корабля «Союз МС» вернулся на Землю». Роскосмос. 2016 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  12. «Statistics - Onishi Takuya» (անգլերեն). spacefacts.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակույա Օնիշի» հոդվածին։