Տակույա Կիմուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տակույա Կիմուրա
ճապ.՝ 木村拓哉
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 13, 1972(1972-11-13)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
Ազդվել էՌոլինգ Սթոունզ
Մասնագիտությունդերասան, երգիչ, սեյու, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԱմուսինShizuka Kudō?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունSMAP?
ԵրեխաներKōki,? և Cocomi?
Commons-logo.svg Takuya Kimura Վիքիպահեստում

Տակույա Կիմուրա (ճապ.՝ 木村 拓哉 Կիմուրա Տակույա, նոյեմբերի 13, 1972(1972-11-13)[1], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի երգիչ, երաժիշտ, դերասան, ռադիոհաղորդավար և SMAP-ի նախկին մենակատար[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակույան ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 13-ին Տոկիոյում։ Մինչև վեց տարեկան նա ապրել է Օսակա նահանգի Մինոո քաղաքում, այնուհետև տեղափոխվել է Չիբա քաղաք, որտեղ էլ ավարտել է դպրոցը։ 1987 թվականի նոյեմբերին Տակույան հաջողակ լսումներ է անցել «Johnny & Associates» տաղանդների գործակալությունում, որի ժամանակ նա եղել է 15 տարեկան։ Լսումներից հետո նրանք ընտրել են հինգ տղա և ստեղծել «Skate Boys» անվամբ պարողների խումբ։ 1988 թվականի ապրիլին պրոդյուսեր Ջոնի Կիտագավան ընտրել է տասներկու տղաներից վեցին և ստեղծել է SMAP խումբը։

1996 թվականին թողարկվել է «Ամառային արձակուրդներ» հաջողակ սերիալը, որտեղ նա խաղացել է գլխավոր դեր։ Տակույան ստացել է «Վարկանիշների արքա» մականունը։ Իսկ 2001 թվականին թողարկվել է «Հերոս» սերիալը, որը նույնպես նրա մասնակցությամբ դարձել է ճապոնական հեռուստատեսության պատմության մեջ ամենահաջողակ հաղորդումներից մեկը[3][4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին ամուսնացել է երգչուհի Շիզուկա Կուդոյի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Կոկոմին և Միցուկին[5][6][7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 ս Երկար արձակուրդներ Long Vacation Հիդետոսի Սենա
2001-2014 ս Հերոս Hero Կոհեյ Կուրյու
2003 ս Հաջողություն Good Luck!! Հադզիմե Սինկայ
2004 ֆ 2046 2046 Տակու
2004 Հաուլի թափառող դղյակը Howl's Moving Castle Հաուլ
2006 ս Սեր և պատիվ Love and Honor Սինոսուկե Միմուրա
2008 ֆ Փոփոխություն Change! Ասակուրա Կիետա
2009 ֆ Ես գալիս եմ անձրևի հետ I Come with the Rain Սիտաո
2010 ֆ 2199։ Տիեզերական օդիսեյ Space Battleship Yamato Սուսումու Կոդայ
2011 ֆ Կուսակցության ստեղծում Jiàn Dǎng Wěi Yè ճապոնացի սպա
2017 ֆ Անմահի շեղբ Blade of the Immortal Մանդզի[8][9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]