Տակին
| Տակին | |
Տակին | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Կաթնասուն (Mammalia) |
| Կարգ | Երկսմբակավորներ (Artiodactyla) |
| Ընտանիք | Սնամեջ եղջերավորներ (Bovidae) |
| Ցեղ | 'Budorcas' |
| Տեսակ | Տակին (B. taxicolor) |
| Միջազգային անվանում | |
| Budorcas taxicolor | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Տակին (լատիներեն՝ Budorcas taxicolor), հավասարաթաթ եզնազգիների ընտանիքին պատկանող սմբակավոր կաթնասուն: Տակիններն ապրում են Արևելյան Հիմալայներում՝ նախընտրելով խիտ թփուտներ, հիմնականում ապրում են բամբուկե անտառներում՝ 2000–4500 մ բարձրությունների վրա, և տարածված է հյուսիսարևելյան Հնդկաստանի, Տիբեթի, Նեպալի և Չինաստանի Սիչուան և Շանսի նահանգների լեռներում[1][2]։
- Budorcas taxicolor taxicolor (անգլ.՝ ) — բիրմայական տակին, անվանական ենթատեսակ[5]
- Budorcas taxicolor bedfordi — ոսկեգույն տակին[6]
- Budorcas taxicolor tibetana — սիչուանական տակին[7]
- Budorcas taxicolor whitei — սպիտակագույն տակին
Տակինները ամռանը հավաքվում են փոքր խմբերով, իսկ ձմռանը՝ մինչև հարյուր անհատներից բաղկացած նախիրներով։ Տարեց արուները վարում են միայնակ կյանք։ Նրանց հիմնական թշնամիները ընձառյուծները, ձյունե ընձառյուծները, հիմալայան գայլերը և սպիտակ արջերն են։ Տակինները ներառված են Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում որպես խոցելի կենդանատեսակներ։
Հայտնագործության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1850 թվականին անգլիացի բնագետ Բրայան Հոջսոնը, գտնվելով Տիբեթում, տեսել է գիտությանը անհայտ կենդանիների մոխրագույն կաշիներ և գանգեր, որոնք տեղացիները անվանում էին «տակին» կամ պարզապես «կին»։ Սակայն միայն 1909 թվականին՝ Հոջսոնի մահից հետո, Լոնդոնի կենդանաբանական ընկերությունը ստացել է կենդանի տակին։ Չինական տակինների, որոնք կոչվում էին «ոսկե», գոյության մասին հայտնի է դարձել միայն 1911 թվականին[8]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տակինները շատ են կապված մշտական տարածքներին և շատ դժկամությամբ են լքում դրանք: Նրանք մնում են 10-ից 35 կենդանիներից բաղկացած փոքր խմբերով, բայց ձմռանը, լեռան լանջերով ավելի ցածր իջնելով, երբեմն հավաքվում են մինչև 100 գլխից բաղկացած հոտերով[9]:
Առաջին հայացքից տակինները թվում են անփույթ, բայց իրականում նրանք արագաշարժ և ճարպիկ են, վտանգի դեպքում նրանք կարող են բավականին արագ վազել, բայց երբ կա անմիջական սպառնալիք, նրանք փորձում են թաքնվել, պառկել գետնին և ձգել պարանոցները: Երբեմն նրանք այնքան անտեսանելի են դառնում, որ նույնիսկ մարդիկ կարող են անզգույշ կերպով տրորել նրանց: Թեև տեսակի հայտնաբերումից շատ տարիներ են անցել, բայց նույնիսկ այսօր տակինների կյանքի մասին տեղեկատվությունը շատ սահմանափակ է: Փաստն այն է, որ այս կենդանիները վարում են գաղտնի ապրելակերպ, նրանք չափազանց զգույշ և առանձնանում են իրենց մեկուսացված լինելով:
Անատոմիական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տակինը յուրահատուկ կենդանի է։ Ունի մեծ աչքեր, բերան, փոքր ականջներ: Այն ծածկված է խիտ ոսկեգույն մազերով, որոնք մգանում են դեպի որովայնի ստորին հատվածը: Արուների և էգերի եղջյուրները նման են գոմեշի եղջյուրներին, մոտ են հիմքում, լայնացած և տափակեցված, սկզբում տարանջատվում են դեպի կողքերը, ծածկում ճակատը, ապա թեքվում դեպի վերև և հետ: Եղջյուրի տափակեցված մասը՝ հիմքից մինչև մոտավորապես մեջտեղը, կողավոր է, ծայրը՝ հարթ: Պոլիգամ կենդանի։ Նրա հիմնական սնունդը խոտն ու տերևներն են։
Իր համակարգված դիրքով այն մոտ է այծերին և խոյերին, բայց ավելի շատ նման է փոքրիկ ցուլի՝ լայն դունչով, հզոր, կարճ ոտքերով և մեծ չափսերով ծանր գլխով։ Տիկինի մարմնի երկարությունը 170-220 սմ է, հասակը՝ 100-130 սմ, քաշը՝ մինչև 350 կգ։ Արուները ավելի մեծ են, քան էգերը։ Երկու սեռերն էլ ունեն պաշտպանության համար նախատեսված եղջյուրներ։
Տակինին բնորոշ է քթի ուռուցիկություը և, դրա վերևում գտնվող մաշկի մերկ հատվածի հետ միասին, կենդանուն հաղորդում է զվարճալի տեսք։ Տակինի միջին մատների վրա սմբակները լայն և կլորացված են, կողային մատների վրա՝ երկարավուն և ուժեղ զարգացած։
Կարճ պոչը (15-20 սմ) գրեթե անտեսանելի է երկար մազերի տակ, որը զարմանալիորեն գեղեցիկ է՝ խիտ և հատկապես երկար մարմնի ստորին մասում, պարանոցում, պոչում և կողքերում: Մազերը բարակ են, առատորեն օծված ճարպով, որը պաշտպանում է կենդանիներին շատ բարձր խոնավությունից և մառախուղից, որոնք մշտական են այս տարածքներում: Տակինները ներկված են ոսկեգույն, կարմրավուն կամ մոխրագույն-կարմիր շատ գեղեցիկ երանգներով:
Հղիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանիների զուգավորման շրջանը հուլիս-օգոստոս ամիսներն են: Զուգավորման ընթացքում չափահաս փորձառու արուները, որոնք սովորաբար մենակ են մնում, միանում են էգերի խմբերին: Այս ժամանակ տակինները կազմում են մեծ երամներ:
Հղիությունը տևում է 7-8 ամիս, որպես կանոն, ծնվում է 1 ձագ: Երեք օրական հասակում այն արդեն կարողանում է հետևել մորը: 14 օրական հասակում ձագը սկսում է փորձել խոտ և նուրբ տերևներ ուտել, իսկ մեկ ամիս անց բուսական սննդի մասնաբաժինը սկսում է արագ աճել, բայց մայրը շարունակում է նրան կերակրել կաթով ևս մի քանի ամիս: Սեռական հասունությունը տեղի է ունենում 2.5 տարեկանում:
Կյանքի տևողությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տակինները ապրում են 12-15 տարի:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Латинский, русский, английский, немецкий, французский. 5391 назв. Млекопитающие. — М.: Русский язык, 1984. — С. 129. — 10 000 экз. — ISBN 5-200-00232-X.
- ↑ Банников А. Г., Флинт В. Е. Отряд Парнокопытные (Artiodactyla) // Жизнь животных. Том 7. Млекопитающие / под ред. В. Е. Соколова. — 2-е изд. — М.: Просвещение, 1989. — С. 498. — 558 с. — ISBN 5-09-001434-5
- ↑ Song, Y.-L., Smith, A.T. & MacKinnon, J. 2008. Budorcas taxicolor Արխիվացված 2016-04-22 Wayback Machine. The IUCN Red List of Threatened Species.
- ↑ Budorcas taxicolor Արխիվացված 2016-03-03 Wayback Machine в книге Don E. Wilson & DeeAnn M. Reeder (editors). 2005. Mammal Species of the World. A Taxonomic and Geographic Reference (3rd ed.), Baltimore: Johns Hopkins University Press, 2 vols. (2142 pp.) ISBN 978-0-8018-8221-0. Արխիվացված 2012-10-07 Wayback Machine
- ↑ Castelló J. R. (2016) Bovids of the World: Antelopes, Gazelles, Cattle, Goats, Sheep, and Relatives. — Princeton University Press. — Pp. 459. — 664 p. — ISBN 978-0-691-16717-6 [2] Архивная копия от 6 апреля 2018 на Wayback Machine
- ↑ Соколов В. Е. Редкие и исчезающие животные. Млекопитающие: Справ. пособие. — М.: Высшая школа, 1986. — С. 419—420. — 519 с., [24] л. ил. — 100 000 экз․
- ↑ Соколов В. Е. Редкие и исчезающие животные. Млекопитающие: Справ. пособие. — М.: Высшая школа, 1986. — С. 419—420. — 519 с., [24] л. ил. — 100 000 экз.
- ↑ https://web.archive.org/web/20160423050814/http://mreadz.com/read131206/p5
- ↑ https://portal.azertag.az/ru/node/20189
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակին» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակին» հոդվածին։ |
| ||||||