Տակեֆուսա Կուբո
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | Japanese Messi[1] և Messi Japonais[2] | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 4, 2001[3] (21 տարեկան) | ||
Ծննդավայր | Կավասակի, Կանագավա, Ճապոնիա | ||
Հասակ | 173 սմ | ||
Քաշ | 67 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան, աջ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() (վարձավճարով Ռեալ Մադրիդից) | ||
Պատանեկան կարիերա | |||
2008-2009 |
![]() | ||
2010-2011 |
![]() | ||
2011-2015 |
![]() | ||
2015-2017 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2018 |
![]() | 34 | (5) |
2017-2019 |
![]() | 19 | (4) |
2018 |
→ ![]() | 5 | (1) |
2019-ներկա |
![]() | 0 | (0) |
2019-ներկա |
→ ![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2015 |
![]() | 5 | (7) |
2015-2016 |
![]() | 12 | (4) |
2016-2017 |
![]() | 7 | (3) |
2016-2018 |
![]() | 5 | (1) |
2017-ներկա |
![]() | 5 | (0) |
2019-ներկա |
![]() | 4 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Տակեֆուսա Կուբո (ճապ.՝ 久保 建英, հունիսի 4, 2001[3], Կավասակի, Կանագավա, Ճապոնիա), ճապոնացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռեալ Մադրիդից վարձավճարով հանդես է գալիս Մալյորկայի և Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և աջ վինգերի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան Կուբոն սկսել է Պերսիմոն և Կավասակի Ֆրոնտալե ակումբներում[5]։ 2011 թվականի օգոստոսին նա միացավ Բարսելոնայի ակադեմիային[6]։ Հետագայում պարզվեց, որ իսպանական ակումբը խախտել է ՖԻՖԱ-ի՝ մինչև 18 տարեկանների համար միջազգային տրանսֆերային քաղաքականությունը, ինչի պատճառով Կուբոն այլևս իրավունք չուներ խաղալ Բարսելոնայի կազմում[7][8]։ 2015 թվականի մարտին նա վերադարձավ Ճապոնիա՝ միանալով Տոկիոյի երիտասարդական թիմին[9]։
Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Կուբոն նշեց 2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ փոխարինման մտնելով Սանֆրեչե Հիրոսիմայի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի մարտի 14-ին՝ Ճապոնիայի լիգայի գավաթի Ալբիրեքս Նիգատայի դեմ խաղում[11]։ Օգոստոսի 16-ին Կուբոն կես տարվա վարձավճարով միացավ Յոկոհամա Ֆ. Մարինոսին[12][13]։ Առաջին հանդիպումը ակումբի կազմում անցկացրեց օգոստոսի 26-ին՝ Վիսել Կոբեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[14]։ Յոկոհամայի կազմում Կուբոն անցկացրեց 6 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
2019 թվականին Կուբոն վերադարձավ Տոկիո[15]։ Ապրիլի 28-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մացումոտո Յամագայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[16]։ Մայիսի 12-ին Կուբոն խփեց Ջուբիլո Իվատայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Տոկիոյին[17]։ Հունիսի 1-ին ճապոնացին դուբլ ձևակերպեց Օիտա Տրինիտայի դեմ խաղում[18]։ Տոկիոյի առաջին թիմի կազմում Կուբոն անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[19]։
Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունիսի 14-ին Կուբոն 5 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Մադրիդի հետ[20][21][22]։ Թեև նա գրանցվեց մինչև 19 տարեկանների թիմում[23], որոշվել էր, որ 2019-20 մրցաշրջանում ճապոնացին հանդես կգա Կաստիլիայի կազմում[24][25][26]։ Այնուամենայնիվ, օգոստոսի 22-ին Կուբոն 1 տարվա վարձավճարով միացավ Մալյորկային[27][28][29][30]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուբոն ներկայացրել է Ճապոնիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականի մայիսին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում և դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[31][32][33]։ Հոկտեմբերին Կուբոն մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը։ Այստեղ նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հոնդուրասի դեմ խաղում[34][35], իսկ Ճապոնիան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Անգլիային[36][37]։
Ճապոնիայի ազգային հավաքական Կուբոն առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի մայիսի 23-ին՝ Սալվադորի ու Տրինիդադ և Տոբագոյի դեմ խաղերի համար[38][39]։ Մայիսի 24-ին նա ընդգրկվեց Ճապոնիայի՝ Կոպա Ամերիկայի համար վերջնական կազմում[40][41]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 9-ին՝ Սալվադորի դեմ խաղում[42][43]։ Կոպա Ամերիկայում Կուբոն մասնակցեց հավաքականի բոլոր հանդիպումներին, իսկ Ճապոնիան դուրս մնաց խմբային փուլից[44][45][46]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 22-ի դրությամբ[47]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Յոկոհամա Մարինոս (վարձավճար) | 2018 | Ջ1 Լիգա | 5 | 1 | 1 | 0 | — | 0 | 0 | 6 | 1 | |
Տոկիո | 2017 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 4 | 0 | |||
2018 | 4 | 0 | 0 | 0 | 6 | 1 | 10 | 1 | ||||
2019 | 13 | 4 | 0 | 0 | 3 | 1 | 16 | 5 | ||||
Ընդհանուր | 19 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 2 | 30 | 6 | ||
Ռեալ Մադրիդ | 2019–20 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 24 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 11 | 2 | 36 | 7 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 22-ի դրությամբ[47]
Ճապոնիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2019 | 4 | 0 |
Ընդհանուր | 4 | 0 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.japantimes.co.jp/sports/2019/06/14/soccer/j-league/tokyo-fcs-takefusa-kubo-set-make-real-madrid-move/#.XQOxQS17HUI
- ↑ https://www.lequipe.fr/Football/Actualites/Transferts-le-real-madrid-recrute-takefusa-kubo-le-messi-japonais/1029859
- ↑ 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Japan - T. Kubo - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Who is Real Madrid's new signing Takefusa Kubo? 'The Japanese Messi' -»։ tasteoffootball.com (en-US)։ 2019-06-14։ Վերցված է 2019-07-22(չաշխատող հղում)
- ↑ «Kubo the 'Japanese Messi' who grew up at La Masia but chose Madrid over Barca»։ The Sun (en-GB)։ 2019-06-21։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Takefusa Kubo: The Bizarre Reason Why Barcelona Missed Out to Real Madrid for 'Japanese Messi'»։ 90min.com (անգլերեն)։ 2019-06-15։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Takefusa Kubo: The 'Japanese Messi' who shone in Brazil & is off to Madrid»։ Planet Football (en-US)։ 2019-07-08։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Who is Real Madrid signing Takefusa Kubo? The 'Japanese Messi' who started out at Barcelona is now bound for the Bernabeu | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Sanfrecce Hiroshima - FC Tokyo, Nov 26, 2017 - J1 League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ «FC Tokyo - Albirex Niigata, Mar 14, 2018 - J. League Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Takefusa KUBO moves to Yokohama F. Marinos on a loan deal»։ www.fctokyo.co.jp (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ «FC Tokyo's Takefusa Kubo joins Yokohama F. Marinos in loan deal»։ The Japan Times Online (en-US)։ 2018-08-16։ ISSN 0447-5763։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Vissel Kobe - Yokohama F. Marinos, Aug 26, 2018 - J1 League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Takefusa Kubo returns to FC Tokyo after loan period ends with Marinos»։ The Japan Times Online (en-US)։ 2019-01-12։ ISSN 0447-5763։ Վերցված է 2019-07-22
- ↑ «FC Tokyo - Matsumoto Yamaga, Apr 28, 2019 - J1 League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ «FC Tokyo - Júbilo Iwata, May 12, 2019 - J1 League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ «FC Tokyo - Oita Trinita, Jun 1, 2019 - J1 League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ Emily.T.Wilson (2019-07-18)։ «So who is Takefusa Kubo?»։ Managing Madrid։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Real Madrid sign Takefusa Kubo, the 'Japanese Messi', from FC Tokyo»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ Sunderland Tom։ «Real Madrid Complete Signing of Takefusa Kubo from FC Tokyo»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Real Madrid sign 'Japanese Messi' Takefusa Kubo»։ ESPN.com (անգլերեն)։ 2019-06-14։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Kubo set to be registered by Real Madrid as youth team player»։ AS.com (անգլերեն)։ 2019-07-17։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Takefusa Kubo is a new Real Madrid player. He joins Castilla from next season | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ Navarrete Lucas (2019-06-14)։ «OFFICIAL: Real Madrid sign Takefusa Kubo»։ Managing Madrid։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Kubo: Real Madrid sign Japanese starlet ahead of Barcelona»։ AS.com (անգլերեն)։ 2019-06-14։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Kubo joins RCD Mallorca on loan from Real Madrid | Mallorca - Web Oficial»։ Kubo joins RCD Mallorca on loan from Real Madrid | Mallorca - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22(չաշխատող հղում)
- ↑ «Official Announcement: Kubo | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «OFFICIAL: Takefusa Kubo loaned to Mallorca»։ BeSoccer (en-EN)։ 2019-08-22։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Mallorca Confirm Loan Signing of Heavily Hyped Real Madrid Youngster Takefusa Kubo»։ 90min.com (անգլերեն)։ 2019-08-22։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Uruguay U20 - Japan U20, May 24, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Venezuela U20 - Japan U20, May 30, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ «South Africa U20 - Japan U20, May 21, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Honduras U17 - Japan U17, Oct 8, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ «FIFA U-17 World Cup 2017, Japan vs Honduras, Football match result: Japan beat Honduras 6-1»։ Firstpost։ Վերցված է 2019-07-22
- ↑ «England U17 - Japan U17, Oct 17, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ Aarons Ed (2017-10-17)։ «Under-17 World Cup: Curtis Anderson seals England’s penalty win over Japan»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-22
- ↑ «SAMURAI BLUE (Japan National Team) Squad, Schedule - KIRIN CHALLENGE CUP 2019»։ JFA|公益財団法人日本サッカー協会 (ճապոներեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Takefusa Kubo, 17, named to Japan's senior national squad for first time»։ The Japan Times Online (en-US)։ 2019-05-23։ ISSN 0447-5763։ Վերցված է 2019-07-22
- ↑ AFP (2019-05-24)։ «'Japanese Messi' Kubo named in Copa America squad»։ Business Standard India։ Վերցված է 2019-07-22
- ↑ AFP (2019-05-24)։ «'Japanese Messi' Kubo named in Copa America squad»։ Free Malaysia Today (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-10-ին։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Japan - El Salvador, Jun 9, 2019 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Japan beat El Salvador thanks to Nagai brace»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ «Intense and emotional tie between Ecuador and Japan, which eliminated both»։ copaamerica.com։ Վերցված է 2019-07-22(չաշխատող հղում)
- ↑ Kotroo Garima (2019-06-26)։ «Ecuador And Japan Knocked Out Of Copa America 2019 | News, Live Score, Today's Latest Updates»։ Sports Grasp (en-US)։ Վերցված է 2019-07-22(չաշխատող հղում)
- ↑ Kalinic Dejan։ «Copa America 2019: Ecuador 1 Japan 1»։ Sportstar (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
- ↑ 47,0 47,1 «Takefusa Kubo»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Տակեֆուսա Կուբո Վիքիպահեստում |
---|
- Կուբոյի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կուբոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կուբոն transfermarkt-ում
- Կուբոն soccerbase.com-ում
- Կուբոն WhoScored.com կայքում
- Կուբոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2019-06-02 at the Wayback Machine.
- Կուբոն Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
|
- Հունիսի 4 ծնունդներ
- 2001 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ճապոնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ճապոնացի ֆուտբոլիստներ
- Ճապոնիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տոկիոյի ֆուտբոլիստներ
- Յոկոհամա Ֆ. Մարինոսի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդ Կաստիլիայի ֆուտբոլիստներ
- Մալյորկայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ