Տակդիր
Տակդիր (խոսակցական լեզվով՝ պամպերս) ներքնազգեստի տեսակ, որը նախատեսված է մեզի ներծծման համար, որպեսզի արտահագուստը չկեղտոտվի: Հիմնականում կիրառվում է երեխաների, տիեզերագնացների, մոնտաժողների, օդաչուների, լեռնագնացների, ջրասուզակների, անկողնային հիվանդների կողմից[1]:
Տակդիրների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ նյութի տեսակի՝ տակդիրները լինում են․
- Կտորից
- Միանգամյա օգտագործման՝ հիմքը՝ ցելյուլոզա, ներծծող նյութը՝ գերներծծող․
- Կպչուկով
- Առանց կպչուկի
- Բազմանգամյա օգտագործման. և՛ հիմքը, և՛ ներծծող նյութը կտորից են, հիմնականում մի քանի շերտով[3]․
- Կոճակագամով[4]
- Առանց կոճակագամի
- Ներդրուկով, որի դեպքում որպես հիմք հանդիսանում է ներքնազգեստը և գերներծծող նյութը։
- Համակցված՝ հիմքը կտորից է, ունի նաև գերներծծող մաս։
Օգտագործման ձև[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորաբար տակդիրն իրենից ներկայացնում է կտորի կամ թանզիֆի եռանկյունաձև կարվածք, որոնք իրար վրա շարված են մի քանի շերտով[5]: Հիմնականում կիրառվում է փոքր երեխաների խնամքի համար: Տակդիրն այնպես են հագցնում երեխային, որ նրա եռանկյունաձև հատվածը համապատասխանի երեխայի գոտկային հատվածին, իսկ միջանկյալ մասն անցնի երեխայի ոտքերի միջով: Տակդիրն ամրացվում է կպչուկների օգնությամբ: Մեկ այլ տարբերակով տակդիրն ամրացնում են գնդասեղի օգնությամբ՝ որովայնի շրջանում: Վարտիք տակդիրներն ամրացվում են կպչուկների օգնությամբ և հագնում են՝ որպես սովորական վարտիք, որոշների վրա կան ցուցիչներ, որոնք ցույց են տալիս, թե երբ պետք է փոխվի տակդիրը:
Տակդիրի խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմանգամյա օգտագործման տակդիրի խնամքը ժամանակակից պայմաններում շատ հեշտ է: Այն լվացվում է, որի ընթացքում մաքրվում է մեզն ու կեղտը: Կարելի է այն լվանալ և ձեռքով և լվացքի մեքենայով՝ սովորական լվացքի փոշիով: Մի շարք հեղինակներ խորհուրդ են տալիս օգտագործել հատուկ օրգանական լվացքի փոշիներ: Կարևոր է , որ լվանալուց հետո այն լավ պարզաջրվի: Լվացքի մեքենայով լվանալիս պետք է գոնե կրկնակի պարզաջրել: Լվանալուց հետո տակդիրները պետք է չորացնել սովորական պայմաններում: Երկրորդ խնդիրը միկրոկենսաբանական մաքրությունն ապահովելն է: Այս խնդիրը լուծվում է տակդիրն արդուկով երկու կողմից լավ արդուկելով՝ բարձր ջերմաստիճանով:
Բարուրային մաշկաբորբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկական պրակտիկայում տակդիրների մի շարք տեսակների կիրառումից հաճախակի են հանդիպում մաշկի կարմրություն և բորբոքում, հիմնականում աճուկի հատվածում: Պատճառը մեզի հետ շփումն է: Այս երևույթն անվանում են մաշկաբորբ: Բուժման հիմնական մեթոդն այն է, որ հնարավորինս նվազեցնում են մաշկի շփումը մեզի հետ, օգտագործում են որակյալ միանգամյա տակդիրներ: Կիրառում են նաև մաշկի վերականգնողական միջոցներ (խոնավացում, յուղում են վնասված հատվածը):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Подгузники»։ vash.market (ru-RU)։ Վերցված է 2019-12-17
- ↑ D. Savinov (2016)։ «Daggers-«inserts» of pazyryk culture of the Altai Mountains»։ Teoriya i praktika arkheologicheskikh issledovaniy (1): 19–30։ ISSN 2307-2539։ doi:10.14258/tpai(2016)1(13).-02
- ↑ «7 мифов о многоразовых подгузниках»։ littlepirate.ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-12-17
- ↑ «Многоразовый детский подгузник из хлопка.»։ bezupakovkisochi.ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-12-17
- ↑ «Как сделать подгузник»։ proroditelstvo.ru։ Վերցված է 2019-12-17