Jump to content

Տակառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տակառ
Ենթակատեգորիակոնտեյներ Խմբագրել Wikidata
Նյութփայտ, պողպատ, պլաստմասսա Խմբագրել Wikidata
Փոխազդեցությունըմպելիք Խմբագրել Wikidata
Կազմված էwooden arch, barrel hoop Խմբագրել Wikidata
Տակառ

Տակառ, մեծ կամ փոքր, լայն բերանով և կլորավուն ձևով տարա, հիմնականում փայտից, մետաղից կամ այլ նյութերից պատրաստված, որում պահում են հեղուկներ կամ մթերքներ՝ կոնյակ, գինի, թթու, ջուր, մեղր կամ հացահատիկ ինչպես նաև տարատեսակ այլ նյութեր։ Տակառը ոչ միայն ամբարող անոթ է, այլ նաև գյուղատնտեսական մշակույթի ու գյուղական կենցաղի խորհրդանիշ։[1]

Տակառների օգտագործման մասին հնագույն վկայությունները գալիս են մ.թ.ա. I հազարամյակից։ Դեռևս հռոմեական պատմիչները գրում էին, որ կելտերն ու գերմաններն օգտագործում էին կաղնու տակառներ՝ գինի, գարեջուր և յուղ տեղափոխելու համար։ Հետաքրքիր տեղեկություններ են հաղորդվում նաև նրանց նվիրվածությունը բնությանն ու տարբեր ծառատեսակներին։[2]

Ժամանակակից պատմաբանները հաստատում են, որ փայտե տակառը առաջին անգամ «հորինվել» և օգտագործվել են կելտերի կողմից: Սակայն հռոմեացիները այն հարմարեցրել են հեղուկներ, և ամենից առաջ՝ գինի, գալերի միջոցով տեղափոխելու համար: Չնայած հռոմեացիները գիտեին, որ այլ քաղաքակրթություններ գինի տեղափոխելու համար օգտագործում են փայտե՝ արմավենու տակառներ: Սակայն այս տեխնոլոգիան Հռոմեական կայսրությունում չընդունվեց նրանց կողմից և հյուսիս տեղափոխվելուն պես հռոմեացիները բախվեցին ցամաքով գինու զգալի քանակությամբ տեղափոխման խնդրին: Ծանր կավե ամֆորաները անիրագործելի էին, և ցամաքում դոլիա օգտագործելը բացառվում էր: Եվ միակ լուծումը գալական փայտե տակառների օգտագործումն էր[3]:

Վաղ միջնադարյան փայտե դույլ՝ պղնձե համաձուլվածքից պատրաստված կցամասերով

Հայաստանում, որտեղ գինեգործության պատմությունը հասնում է ավելի քան 6000 տարվա՝ (Արենիի քարանձավում հայտնաբերված հնագույն գինու արտադրամասը), ենթադրվում է, որ թեև տակառանման փայտե տարաներն օգտագործվել են վաղ ժամանակներից, այնուհանդերձ նախապես գերիշխել են կավե սափորները (կարասներ)։

Հայաստանում տակառագործությունը սկսեց տարածվել հատկապես այն ժամանակներից, երբ գինին սկսեց արտահանվել դեպի Վրաստան, Պարսկաստան և Ռուսաստան։ Գինին պահելու համար հերմետիկ և շարժական տարաներ էին պետք, և փայտե տակառը դարձավ իդեալական տարբերակ, որոնք գործնականկարևորություն ունեն հատկապես տեղափոխման և պահեստավորման համար։

Տակառի հումք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալում տակառները պատրաստվում էին հատուկ տակառատախտակներից, որոնք ընտրում էր տակառագործ վարպետը։ XX-XXI- րդ դարերում տակառները բացի փայտից պատրաստվում էին տարբեր նյութերից՝ պլաստիկից, մետաղից։ Գինու, կոնյակի, վիսկիի ամբարման համար նախընտրելի են փայտից պատրաստված տակառները։

Տակառագործության համար օգտագորրծում են 80-100 տարեկան կաղնիները: Տակառի պատրաստման համար ընտրում են ավելի չոր տեղանքի ծառեր, քանի որ խոնավ տեղում աճած ծառերի փայտանյութը ավելի փափուկ է և չի համապատասխանում տակառի պատրաստման տեխնոլոգիային[4]:

Բարելլի տակառ

Ամենատարածված զանգվածով կողատախտակներ պատրաստվում են սաղարթավոր ծառատեսակներից՝ շոշափողային կամ տանգենցիալ, շառավղային, սղոցվածքներով: Շառավղային սղոցվածքում կողատախտակը համասեռ է գույնով և կառուցվածքով, տարիքային օղակների չափերը շատ փոքր են, կայուն են արտաքին ազդեցությունների նկատմամբ, ունեն բարձր մաշակայունություն, գործնականում չեն ենթարկվում ձևախախտումների:

Կաղնին օժտված է շահագործման բարձր հատկանիշներով: Ընդ որում, խտությունը, ամրությունը և մեկուսիչ հատկությունները շահագործման ընթացքում ավելանում են: Ունի հրաշալի տեսք և կառուցվածք, գունային ներկապնակ՝ ավազանման դեղինից մինչև մուգ-մոխրագույն, կարծրություն, բարձր կայունություն խոնավության ազդեցության նկատմամբ և պետք է հաշվի առնել շահագործման ընթացքում կաղնու գույնի փոփոխումը դեպի մգեցում: Կառուցվածքը մեծ ազդեցություն ունի որակի վրա:

Հացենին հանդիսանում է միջուկավոր ծառատեսակ, ունի նեղ ծուծային ճառագայթներ, տեքստուրայով ավելի ցայտագույն 33 է, արտահայտիչ, համասեռ բաց գույնի երանգով, քան կաղնինը: Հացենու փայտատախտակն օժտված է բարձր առաձգականությամբ և ամրությամբ:

Ֆլյագա

Բոխին սաղարթավոր, ցրված-անոթային, միջուկից զուրկ, բաց գորշավույն գույնի, սպիտկենային (բնափայտի շերտ) ծառատեսակ է: Ունի նեղ, աննկատ ծուծային ճառագայթներ, ոլորուն ու լայն տարիքային օղակները լավ են երևում հատկապես լայնական կտրվածքում: Բոխու փայտանյութը շատ ծանր է, կարծր, վատ է ենթարկվում մշակման, սակայն ունի բարձր մաշվելիության դիմադրողականություն: Բոխուց տախտակ օգտագործվում է միայն անփոփոխ խոնավություն ունեցող տարածքներում, քանի որ այն չորացման ժամանակ գոգավորվում է և ճաքճքում: Բոխու բաց գույնը հաշվի առնելով, այն անփոխարինելի է գեղարվեստական ձևավորման համար:

Տակառիկ

Տակառի փայտանյութի ընտրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայտանյութն ընտրելու համար պետք է հաշվի առնել փայտանյութի որակական, էսթետիկական և շահագործման հատկանիշները: Այս հատկանիշները բավարարելու համար անհրաժեշտ է ծառատեսակների փայտանյութի ճանաչելիությունը, ինչից բխում է ըստ փայտանյութի հատկությունների փայտատախտակի ընտրությունը, քանի կողատախտակներ որ կարող են պատրաստվել ծառատեսակների փայտանյութից և ոչ տակառի տարբեր բոլորն են համապատասխանում այն պահանջներին, ինչը կբավարարի նշված հատկանիշները:

Պատրաստման գործընթաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակառի պատրաստման համար ընտրում են 80-100 տարեկան կաղնու ծառեր, որոնք բավականին հաստ բուն ունեն: Ճեղքեղելով չորս մասի են բաժանում համապատասխան չափերով սղոցված գերանը, ապա սղոցում են եռանկյունու տեսքով՝ որպես ապագա տակառի կողատախտակների նախապատվածք: Տախտակները բացօթյա պայմաններում գրեթե մեկուկես տարի չորացնում են անձրևի, արևի ու քամու պայմաններում, որտեղ փայտանյութը ավելի է կարծրանում և ամրանում: Չորացած փայտանյութը սղոցում են հատուկ սարքի միջոցով այնպես, որ այն ստանում՝ է նավակի տեսք, ներսը փոս ընկած, իսկ դուրսը մի փոքր ուռուցիկ: Դրան հաջորդում է հղկման աշխատանքը՝ դարձյալ հաստոցի օգնությամբ:

Հարձակման տակառներ

Տակառի կողատախտակները ունենում են 60 մմ-110 մմ լայնություն: Մեկ տակառի համար օգտագործվում է 33-35 հատ կողատախտակ, որից 4 հատը անպայմանորեն ընտրվում է լայն կողատախտակներից, որպեսզի տակառի հավաքման ընթացքում կորությունը հեշտությամբ պահպանվի և ավելի ամուր միանան կողատախտակներն իրար, որը կկանխի արտահոսքը տակառից:

Տակառի «կիսաշրջազգեստը» հավաքելուց հետո շուռ են տալիս, տակառի մի կողմից հագցնում են ժամանակավոր օղակները: Երկրորդ օղակը հագցնելուց հետո մուրճի օգնությամբ հավասարեցնում են բոլոր տախտակները և զուգահեռաբար ձեռքով վարպետորեն ստուգում յուրաքանչյուր տախտակի հավասարությունը, այնուհետ՝ տեղափոխում շոգեմշակման խուց: Գոլորշին բաց թողնելուց և մեկ ժամ շոգեմշակման ենթարկելուց հետո, երբ փայտը բավականին խոնավություն է կլանում իր մեջ, այն տեղափոխում են նախապես պատրաստված կրակի վրա՝ ջերմամշակման նպատակով: Կրակը պատրաստում են բաց, կողային անցքերով վառարանում, այնպես որ կողատախտակները չայրվեն: Ջերմամշաման ընթացում տակառի կողափայտերը պարբերաբար թրջում են ջրով:

Կաղնու փայտից տակառի պատրաստման ժամանակ ջերմամշակման ընթացքում որպես այրվող նյութ օգտագործվում է կաղնու փայտից առաջացած տաշեղներն ու մնացորդները, որպեսզի որևէ կողմնակի հոտ չմտնի տակառի մեջ և տհաճ բույր չհաղորդի գինուն կամ կոնյակին: Տակառի պատրաստման նման եղանակը փայտից բացի, ոչ մի սոսնձանյութ կամ ամրացնող որևէ նյութ չի օգտագործվում: Դա նպատակային է, քանի որ այլ նյութերի առկայությունը կարող է փոխել տվյալ տակառում պահպանվող գինու կամ կոնյակի որակական հատկանիշը։

Կեգ

Տակառի պատրաստման համար անհրաժեշտ չափերով 33-35 հատ կողային տակառատախտակները շարվում են համապատասխան կարկասի վրա, ապա վրան անցկացվում են աշխատանքային օղակագոտիներ, եթե տակառը մինչև 250-350 լիտր է, կարելի է դնել 6 օղակագոտիներ, եթե լիտրը բարձր է ՝ 450-800, կարելի է դնել 8 օղակագոտիներ: Տակառի համար օգտագործվող 1 խորհանարդ մետր փայտն ստանում են 7 խորհանարդ մետր փայտանյութից: Ստացված 1 խորհանարդ մետրով պատրաստում է 5-6 տակառ:

Տակառը փորձարկվում է գոլորշիով և խտացրած օդով, ապա լցվում է ջրով ու կշռվում: Պատրաստի տակառի վրա ամրացվում են տակառի մասին տեղեկատվություն (հերթական համար, տարողություն) բար-կոդերը (ծածկագրերը): Ասում են՝ ամեն մի տակառ իր բնավորությունն ունի, հնարավոր է, որ մեկ տակառի համար օգտագործվող տակառատախտակներից յուրաքանչյուրը մի ծառի փայտ լինի: Տակառագործության մեջ սխալվելն անթույլատրելի է, որովհետև իրենց սխալների հետևանքով մի ամբողջ գործարան կարող է սնանկանալ: Գործարանի հարստությունը որոշվում է տակառներով:

Տակառների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակառիկ (սովորաբար այսպես էին անվանում շարքի ամենափոքր տակառը), բացի այդ խողովակաշարերի մասերը միացնող մասերից մեկը (խուլ) կոչվում է նաև «տակառ»։

Վառոդի տակառ կոչվում էր «կապիարմուս», որոնց մեջ հրակայուն վառոդն են պահում[5][6][7]։

Փոսատակառ կամ փայտե ամբար, որպես կանոն մեծ տակառ է, այն թաղվում է հողի մեջ, նախատեսված է խմորման և թթու վարունգի համար, տեղավորում է 16 տոննա թթու կաղամբ։

Տակառի հետ նույնացվող տարաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դույլակիր հարմարանք

Դույլ, մոտ 10 լիտր տարողությամբ պարանով կամ բռնակով փոքր տաշտ է։ Օգտագործվում է ջուր տեղափոխելու և պահելու համար։ Երբեմն դույլեր տեղափոխելու համար օգտագործվում են հատուկ դույլակիր հարմարանքներ։

Լայնաբերան կոնաձև տակառ (մինչև 100 լիտր)

Լայնաբերան կոնաձև տակառ (քիչ տարողունակությամբ)

Փոքր տաշտ

Ականջավոր տակառ

Ականջավոր տակառ, ջուր կամ այլ հեղուկներ պահելու համար, որի վերևում, հակառակ կողմերում, կան ելուստներ՝ անցքերով կամ բռնակներով («ականջներ»), որոնք օգտագործվում են երկու կամ ավելի մարդկանց կողմից դրանք կրելու նպատակով։

Լոգարանի տարա՝ մեկ քառորդ, կես կամ ամբողջ դույլի տարողությամբ։ Սովորաբար օգտագործում են ջուր հավաքելու, լողանալու, ինչպես նաև անասունների համար որպես ջրաման ու կերաման։

Փայտե լոգարան

Տակառների այլ ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղնե տակառ, օգտագործվում է վիսկի պահելու համար, մինչ այն հնեցվում է թորման գործարանում: Կաղնե տակառներում վիսկին հնեցնելը պատրաստի ըմպելիքին ավելացնում է համերի, բույրերի, գույների և հյուսվածքների բարդ շերտավորում:

Անկերոկ, նավերում հանդիպող երկաթե տակառ է, որը փրկարար նավակի անհրաժեշտ մաս է կազմում և օգտագործվում է քաղցրահամ ջրի պաշարներ պահելու համար՝ 25 լիտր տարողությամբ։

Բիդոն, մետաղական կամ պլաստմասե տարա՝ հեղուկներ, առավել հաճախ՝ կաթ, մեղր կամ հեղուկ վառելիք (կերոսին, դիզելային վառելիք) տեղափոխելու համար, որն ունի մեկ կամ մի քանի բռնակներ։ Սովորաբար լայն վզիկով գլանաձև (ավելի քիչ հաճախ՝ուղղանկյուն) ձև ունի։ Հերմետիկ փակվում է մետաղական կափարիչով։

Բիդոն

Բարիկ, կաղնե տակառ է գինու հասունացման համար: Գինու հասունացման մշակույթը տակառներում հիմնված է գինու և տակառների կաղնե փայտի միջև նյութերի փոխանակման վրա։ Հասունացման ընթացքում փայտը գինու մեջ արձակում է արժեքավոր բույրեր և տանիններ՝ եթերային նյութերի մոլեկուլներ, որոնք գինուն հաղորդում են տտիպություն ու որոշակի համ:

Հայդելբերգի ամենամեծ գինու տակառ

Հայդելբերգի տակառ, աշխարհի ամենամեծ գինու տակառն է, որը գտնվում է Հայդելբերգի ամրոցի նկուղներում։

Կվասի տակառ, ցիստեռն-կցորդ է, որը նախատեսված է կվասի շարժական մանրածախ առևտրի համար:

Կվասի մետաղական տակառ

Կեգ տակառ, պլաստմասե կամ մետաղական տարա է, որն օգտագործվում է գարեջուր և այլ ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային խմիչքներ, գազավորված կամ ոչ գազավորված, սովորաբար ճնշման տակ պահելու և տեղափոխելու համար։

Ֆլյագա կամ սրվակ, հարթ կամ օվալաձև շիշ է (սրվակ, անոթ), սովորաբար մետաղական, պտուտակավոր կափարիչով։ Ներկայումս այդ սրվակները պահվում են նաև կաշեպատ պատյաններում։

Հարձակողական տակառներ, նախատեսված են պաշտպանության համար և իմպրովիզացված զենքերի պատմական տեսակներից են։ Դրանք փայտե վառոդի տակառներ են, որոնց մեջ տեղադրվում են վառոդի պարկեր և տարբեր պատրաստի հարվածային տարրեր (սուր երկաթե բեկորներ, վառոդով լցված հրացանի փողեր և մետաղական խողովակներ, նռնակներ և այլն), որոնք երբեմն տեղակայված էին փայտե անիվներով առանցքի վրա։

Բարել-տակառ (ծավալի չափման միավոր), այն ծավալային պինդ և հեղուկ նյութերի ծավալի չափման միավոր է և օգտագործվում է որոշ երկրներում ծավալը չափելու համար տնտեսական հաշվարկներում։

Հնարքային տակառ (ակրոբատիկ մոդել)— Էքստրեմալ օդաչուական սարք է, որի ընթացքում թռչող մոդելը պտտվում է իր երկայնական առանցքի շուրջ 360°-ով՝ պահպանելով թռիչքի ընդհանուր ուղղությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Правила устройства и безопасной эксплуатации сосудов, работающих под давлением». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  2. https://beliyles.com/tpost/r6d1uie4r1-svyaschennie-derevya-keltov
  3. https://vino2rs.com/tara2/
  4. https://www.mkuzak.am/wp-content/uploads/Տակառագործություն.pdf
  5. Знамя // Военная энциклопедия: [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого … [и др.]. — СПб. ; [М.]: Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
  6. Капиармус // Военная энциклопедия: [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого … [и др.]. — СПб. ; [М.]: Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
  7. Бомбовые ящики // Военная энциклопедия: [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого … [и др.]. — СПб. ; [М.]: Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակառ» հոդվածին։