Տայֆա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տաիֆաներից)
Տայֆա
իսպ.՝ Taifa
արաբ․՝ طائفة‎‎‎
 Կորդովայի խալիֆայություն Ալ-Մորավիների պետություն 
Ալ-Մոհադների պետություն 
Գրանադայի ամիրայություն 
Քարտեզ


(Տայֆաները 1050 թվականին)

Ընդհանուր տեղեկանք
Լեզու արաբերեն, մոսարաբերեն
Ազգություն արաբներ, բերբերներ, հրեաներ, մոսարաբներ
Կրոն իսլամ, քրիստոնեություն
Իշխանություն
Դինաստիա արաբական ու բերբերական հարստություններ
Պետության գլուխ ամիրա
Պատմություն
- Առաջին փուլ 1009-1106
- Կորդովայի խալիֆայության կործանում 1031
- Ալ-Մորավիների տիրապետության հաստատում 1085
- Երկրորդ փուլ 1140-1203
- Ալ-Մորավիների պետության հաստատում 1145
- Ալ-Մոհադների գերիշխանության հաստատում 1147
- Երրորդ փուլ 1232-1287
- Ալ-Մոհադների անկում 1238
- Գրանադայի ամիրայության հիմնադրում 1238

Տայֆա[ն 1] (իսպ.՝ taifa, «տայֆա», վերցված արաբ․՝ طائفة‎‎, «տաիֆա», հոգն․՝ طوائف, «տաուաիֆ», հայկական ավանդական համարժեքը՝ «թայֆա»), միջնադարյան ավատատիրական պետության անվանում Պիրենեյան թերակղզու տարածքում 11-13-րդ դարերում[ն 2]։ Հիմնադրվել են Կորդովայի խալիֆայության անկումից հետո՝ զարգացած միջնադարին բնորոշ ավատատիրական մասնատվածության ժամանակ, որը Իսպանիայում հայտնի է «տայֆաների արքաների» (արաբ․՝ ملوك الطوائف‎‎, «մուլուք ալ-տաուաիֆ») դարաշրջան։

Տայֆաները երբեք չեն միավորվել մեկ միասնական պետության մեջ. նրանք պարբերաբար նվաճվել են հարևան քրիստոնեադավան պետությունների կամ Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված տերությունների կողմից։ Տայֆաները կոչվում էին ամիրայություններ կամ թագավորություններ՝ ի հակադրություն Պիրենեյան թերակղզու հյուսիսում գոյություն ունեցող Լեոնի, Գալիսիայի, Կաստիլիայի, Նավառայի և Արագոնի թագավորությունների։ Նրանց պատմությունը բաժանվում է երեք շրջափուլի։ Դրանք տարբերվում են փաստացի և իրավաբանորեն թվագրությամբ. փաստացիորեն գոյություն ունեցած տայֆաները լիակատար ինքնիշխանություն չեն ունեցել, իսկ իրավաբանորեն թվագրվածները՝ նշված ժամանակաշրջանում չեն եղել որևէ պետության լծի տակ Կորդովայի խալիֆայության անկումից մինչև Ալ-Մորավիների գերիշխանության հաստատում (փաստացի՝ 1009-1106, իրավաբանորեն՝ 1031-1085), ալ-Մորավիների իշխանության անկումից մինչև Ալ-Մոհադների տիրապետության հաստատում (փաստացի՝ 1140-1203, իրավաբանորեն՝ 1145-1147) և ալ-Մոհադների իշխանության անկումից մինչև Գրանադայի ամիրայության ձևավորում (փաստացի՝ 1232-1287, իրավաբանորեն՝ 1238)։

11-13-րդ դարերում տայֆաները մի քանի անգամ ենթարկվել են հարևան կաթոլիկ պետությունների հարձակումներին, սակայն նրանց դեմ ձեռնարկած արշավանքները հիմնականում մեծ հաջողությունների չեն հասել՝ միասնական հրամանատարության բացակայության պատճառով։ Արդյունքում իսպանական արքաները հետզհետե ընդլայնել են իրենց տիրույթները դեպի հարավ։ Ալ-Անդալուսում հիմնված տայֆաները հաճախ միավորվում կամ նվաճվում էին առավել խոշոր ու կենսունակ տայֆաների կողմից։ Անկախ իշխանություններից ամենաերկարակյացը եղավ Գրանադայի ամիրայությունը, որը գոյատևեց մինչև Ռեկոնկիստայի ավարտը (1492)։

Տայֆաների շրջանը արաբական Իսպանիայի չորրորդ փուլն էր։ Եթե նախորդ երեքը (ալ-Անդալուսի նահանգ՝ 711-756, Կորդովայի ամիրայություն՝ 756-929, Կորդովայի խալիֆայություն՝ 929-1031) մուսուլմանական գերիշխանության զարգացման ու բարգավաճման փուլեր էին, ապա տայֆաների առաջացումն արդեն խորհրդանշում էր նրանց իշխանության մայրամուտը։ Դրանք արաբական Իսպանիայի պետականության մնացորդներն էին, որոնք չկարողացան ինքնուրույն գոյատևել կամ միավորվել։ Ի վերջո Պիրենեյան թերակղզու հարավում գոյություն ունեցող Գրանադան նույնպես հեռացավ պատմության ասպարեզից, երբ Կաստիլիայի ու Արագոնի միացյալ բանակները՝ Իզաբելլա և Ֆերդինանդ միապետերի գլխավորությամբ նվաճեցին այն և ազդարարեցին նորաստեղծ պետության՝ Իսպանիայի թագավորության ստեղծումը՝ պահպանելով սեփական թագերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տայֆան քրիստոնեադավան Եվրոպայի միջնադարյան ավատատիրական պետականության ձև էր։ Ավատատիրական մասնատվածությունը, որը բնորոշ էր զարգացած միջնադարի ավատատիրական գրեթե բոլոր երկրներին, Անդալուսում սկսել էր Կորդովայի խալիֆայության անկման շրջանում՝ 11-րդ դարի սկզբին (1009 թվականից)։ Մասնատման գործընթացը գագաթնակետին հասել է Կորդովայի անկումից հետո (1031)։

Տայֆաներից ամենաերկարակյացը Գրանադայի ամիրայությունն էր (թագավորություն, 1013 - 2 հունվարի 1492), որը ստեղծվել էր դեռ Կորդովայի խալիֆայության գոյության տարիներին, և երկար դարեր շարունակ մնացել էր իսլամադավան միակ պետությունը Պիրենեյան թերակղզու տարածքում։ Նրա անկումով փակվեց մուսուլմանական Իսպանիայի վերջին էջը։ Գրանադայի անկումը Եվրոպայի պատմության մեջ ուներ նույնչափ բախտորոշ նշանակություն, որքան դրանից 40 տարի առաջ տեղի ունեցած Կոստանդնուպոլսի անկումը (1453)։

Այդուհանդերձ, մուսուլմանական ազդեցությունը Հարավային Եվրոպայի մշակույթի, կենցաղի ու տնտեսության մեջ զգալի է եղել։ Որոշակի իմաստով տայֆայի գաղափարը տեղափոխվել է «Նոր աշխարհ». 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործումից հետո իսպանացիները գրավյալ տարածքները սկսում են կառավարել տայֆաների սկզբունքով։ 19-20-րդ դարերում վարչական այդ միավորների հիման վրա ստեղծվում են նոր պետություններ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տայֆայի բնակչությունը, ինչպես և մուսուլմանական Իսպանիայի ամբողջ բնակչությունը, իրենից ներկայացնում էր խայտաբղետ կազմ։ Պիրենեյան թերակղզում ապրում էին տարբեր կրոնների ու ազգությունների ներկայացուցիչներ, ովքեր խոսում էին մի քանի լեզուներով։ Դա հանգեզնում էր մշակութային բազմազանության և գիտության բարգավաճման։ Երբեմն ազգամիջյան ու կրոնական տարբեր խմբեր միմյանց դեմ պատերազմում էին, ինչը հանգեցնում էր կենտրոնաձիգ իշխանության թուլացմանը և հարևան պետությունների հարձակումներից։

«Տայֆա-թագավորությունները» 1031 թվականին

Իսպանաբնակ մուսուլմաններին քրիստոնյաները անվանում էին մավրեր՝ «սևեր»։ Դրանց մեջ մտնում էին ոչ միայն արաբները, ովքեր մի քանի դար առաջ Անդալուս էին եկել Արաբական թերակղզուց և Հյուսիսային Աֆրիկայից, այլև բերբերները, ովքեր պարբերաբար մեծ ու փոքր խմբերով տեղափոխվում էին Միջերկրական ծովի հարավային ափի երկրներից։ Նրանք դառնում են տեղաբնիկների իշխող վերնախավը։ Իսպանաբնակ քրիստոնյաները, ովքեր երկարադարյա շփման արդյունքում ընդունում են արաբների սովորույթներն ու կենցաղը, կոչվում էին «մոսարաբներ» (արաբ․՝ مستعرب‎‎` մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ արաբ)։ Նրանք վճարում էին խարաջ և ջիզիա, ապրում առանձին համայնքներով` գյուղերում ու քաղաքներում։ Հատկապես հայտնի էին Տոլեդո, Կորդովա, Սևիլյա և Մերիդա քաղաքների քրիստոնեական թաղամասերը։

Հարավային Իսպանիայում արաբական տիրապետության ողջ ընթացքում բնակվել են հռոմեալեզու, ինչպես նաև՝ մասամբ արաբալեզու քրիստոնյաների, ինչպես նաև հրեական-հուդայական մեծաքանակ խմբեր։ Նրանք պահպանում են իրենց եկեղեցին։ Կորդովայի ամիրայությունում աշխույժ դերակատարում ունեին հրեաները։ Վեստոգոթական իշխանություններից բազմիցս հալածվելով՝ նրանք բարեկամաբար են տրամադրվում արաբների հանդեպ։ Նրանք նույնպես ստեղծում են իրենց համայնքները, զբաղվում քաղաքային տնտեսությամբ, մասնակցում երկրի մշակութային ու վարչաքաղաքական կյանքին։

Գրանադայի և այլ ամիրայությունների բնակչության մի մասը կազմված էր քրիստոնեադավան ստրուկներից, ովքեր կոչվում էին «սակալիբա»։ Ստրուկների շարքերը համալրում էին մի քանի սլավոնական ցեղեր, որոնք Իսպանիա էին տեղափոխվել դեռևս վաղ միջնադարում՝ գոթերի հետ միասին։ Նրանց անվանումը՝ սլավոն (անգլ.՝ slave), ինքնին «ստրուկ» էր նշանակում։ Անդալուսում նրանք հայտնի էին որպես սակալիբա (գերմաներեն Sklave բառից՝ արաբ․՝ سقالبة‎‎)։ Նրանց էին դասվում նաև ֆրանկները և Աֆրիկայից տեղափոխված սևամորթները։ Այլ կերպ ասած՝ այդ խմբում էին ոչ տեղաբնիկ, ոչ էլ իշխող վերնախավի ներկայացուցիչ նորաբնակները։

Անդալուսի արաբական վերնախավը աշխույժ շփման մեջ էր Կաստիլիայի և Արագոնի արքունիքի հետ։ Հերթական տայֆայի անկումից հետո տեղի էր ունենում նրա իսլամադավան բնակչության արտագաղթ։ Բնակություն հաստատելու համար այնտեղ էին գալիս քրիստոնյաներ։ Բացի այդ, տեղական մոսարաբական բարբառը միացվում էր կաստիլերենին և այդպիսով հիմք հանդիսանում ժամանակակից իսպաներենի համար։

Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորդովայի խալիֆայության անկումից հետո (1031) անկախություն ստացան 33 տայֆաներ։ Հզորությամբ ու զարգացվածությամբ առավել աչքի ընկան առաջին փուլի (11-րդ դար) տայֆաները, որոնցից հայտնի էին Սարագոսայի, Տոլեդոյի, Բադախոսի ու Սևիլյայի տայֆաները։ Վերջինս միակն էր, որը կարողացավ միավորել հարևան՝ առավել թույլ տայֆաները։

«Տայֆա-թագավորությունները» 1037 թվականին

Կենտրոնական Պորտուգալիա - ներառում է ժամանակակից Պորտուգալիայի կենտրոնը, մայրաքաղաք Լիսաբոնի շրջակայքը և Իսպանիայի Էստրեմադուրա նահանգը։

Հարավային Պորտուգալիա - ներառում է Ալենտեխո և Ալգարվե մարզերը

Կենտրոնական Իսպանիա - ներառում է Մադրիդի շրջակայքը և Գվադալախարայի ու Տոլեդոյի տարածքը

Հարավային Իսպանիա - ներառում է Անդալուզիա նահանգը

«Տայֆա-թագավորությունները» 1080 թվականին

Արագոն և Կատալոնիա - ներառում է Տերեուլի, Սարագոսայի և Տառագոնայի տարածքը

Արևելյան Իսպանիա - ներառում է Վալենսիայի, Մուրսիայի և Բալեարյան կղզիների տարածքը

Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տայֆա-թագավորությունները» 1210 թվականին

Երրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանադայի ամիրայության տարածքը

Երբեմն տայֆաների շարքին են դասվում նաև՝

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համաձայն գործնական տառադարձության՝ «taifa» անվանումը իսպաներենից տառադարձվում է «տայֆա» ձևով։
  2. Մուսուլմանական Իսպանիան՝ որպես Արաբական խալիֆայության մաս (718-756), ինքնուրույն ամիրայություն (756-929), ավելի ուշ՝ ինքնիշխան խալիֆայություն (929-1031) հայտնի է նաև «ալ-Անդալուս» անվամբ։ Անդալուսիա բառը «վանդալիսիա» բառի աղավաղված տարբերակն էր, որով արաբները անվանում էին Պիրենեյան թերակղզին՝ այն համարելով վանդալների (բարբարոսների) տարածք։ 11-15-րդ դարերում մուսուլմանները կարողանում են իրենց իշխանությունը պահպանել միայն թերակղզու հարավային մասում, ապա՝ 1492 թվականից վերջնակապես արտաքսվում են։ Իսպանիայի հարավը այժմ միավորված է վարչաքաղաքական մեկ միավորի մեջ, որը նույնպես կոչվում է ալ-Անդալուս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айдын Ариф оглы Али-заде. Хроника мусульманских государств I-VII вв. Хиджры. — 2-е, испр. и доп. — М.։ Умма, 2004. — 445 с. — 5000 экз. — ISBN 5-94824-111-4.
  • Альтамира-и-Кревеа Р. История Испании. Т. I. Сокр. перевод с исп. Е. А. Вадковской и О. М. Гармсен. Под ред. С. Д. Сказкина и Я. М. Света. Предисл. Я. М. Света. М., изд. Иностранной литературы, 1951.
  • Крачковский И. Ю. Арабская культура в Испании. М.-Л., АН СССР, 1937.
  • Куделин А. Б. Классическая арабо-испанская поэзия (конец X — середина XII веков). М., «Наука», 1973.
  • Ланда Р. Г. В стране аль-Андалус через тысячу лет. М., «Наука», изд. фирма «Восточная литература», 1993.
  • Леви-Провансаль Э. Арабская культура в Испании. Общий обзор Пер. с фр. Предисл. Н. А. Иванова. М., «Наука», 1967.
  • Рыжов К. Все монархи мира. Мусульманский Восток VII-XV вв. — М.։ Вече, 2004. — 544 с. — 3000 экз. — ISBN 5-94538-301-5.
  • Уотт У.М., Какиа П. Мусульманская Испания — М.։ Наука, 1976. — 199 с

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Muslim Spain (711-1492)» ((անգլերեն)). BBC. 2016 թ․ մայիսի 1.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Корсунский А, История Испании IX-XIII веков, Մոսկվա, «Высш. школа», 1976 — 239 էջ։
  • Ислам в Испании и мусульманская наука Արխիվացված 2016-08-22 Wayback Machine
  • Мусульманская Испания
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տայֆա» հոդվածին։