Տաիտու Բետուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տաիտու Բետուլ
Դիմանկար
Ծնվել է1851
ԾննդավայրSemien Province, Եթովպիա
Մահացել էփետրվարի 11, 1918(1918-02-11)
Մահվան վայրԱդիս Աբեբա, Եթովպիա
ՔաղաքացիությունFlag of Ethiopia (1987–1991).svg Եթովպիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինMenilek II?
Զբաղեցրած պաշտոններEmperor of Ethiopia?
Taytu Betul of Ethiopia Վիքիպահեստում

Տաիտու Բետուլ (նաև ուղղակի Տայտու), (1851, Semien Province, Եթովպիա - փետրվարի 11, 1918(1918-02-11), Ադիս Աբեբա, Եթովպիա), 1889- 1913 թվականների Եթովպիայի կայսրուհի և կայսր Մենելիք II-ի կին։

Ընտանիք և ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաիտու Բետուլը ծնվել է 1851 թվականի (կոնկրետ թվականը հայտնի չէ)[1] Եթովպիայում՝ արիստոկրատական ընտանիքում, չորս երեխաներից երրորդն էր։ Նրա հայրը սերում էր Սոլոմոնիդների հարստությունից, ուներ հեռավոր կապեր կայսերական ընտանիքի հետ, իսկ տատը՝ ռասա Բետուլի մայրը, ռասա Հուգի աղջիկն էր, սերում էր օրոմո ժողովրդից, որոնք իսլամից անցել էին քրիստոնեության՝ զբաղեցնելով ռեգենտի պաշտոնը Գոնդարում։ Ապագա կայսրուհու մայրը՝ Իուբդարը, սերում է նշանավոր գոնդարական ընտանիքից։

Կայսրուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տայտու Բետուլը երիտասարդ տարիքում
Մենելիք II և Տաիտու
Taicron.gif

Չորրորդ անհաջող ամուսնությունից հետո Տաիտուն ամուսնացել է Շոյի թագավորի՝ ապագա կայսր Մելնիկ II-ի հետ և 1889 թվականին նրա՝ գահ բարձրանալուց հետո դարձել է Եթովպիայի թագուհի։

Ի տարբերություն եթովպիական նախորդ կայսրերի՝ Տաիտու Բետուլը պետության քաղաքական կյանքում խաղացել է մեծ դեր և անմիջական մասնակցություն է ունեցել նրանում։ Մասնավորապես նա գլխավորել է պահպանողականներիի ֆրակցիան՝ հակադրվելով մոդեռնիստներին և առաջադիմականներին՝ ձգտելով Եթովպիայում ձևավորել եվրոպական օրինակ։ Առաջին իտալո-եթովպական պատերազմից առաջ նա խիստ վերաբերմունք է դրսևորել Իտալիայի և նրա՝ Եթովպիան իր պրոտեկտորատ դարձնելու նպատակի վերաբերյալ։ Ռազմական գործողություններ ժամանակ Տաիտուն ամուսնու և նրա գլխավորած կայսերական բանակի հետ անձամբ գնում է երկրի հյուսիս։ Նա Ադուայի ճակատամարտի ընթացքում ներկա էր դիրքերում։ Պատերազմն ավարտվում է իտալական ուժերի պարտությամբ, ինչը հանգեցնում է Իտալիայի հանձնմանը։

Այնուամենայնիվ, 1900-ականներից կայսրուհին սկսում է կորցնել իր ժողովրդականությունը։ Տաիտուն, ի տարբերություն ամուսնու, շատ ավելի կատեգորիկ և անզիջում էր խնդիրների նկատմամբ, ինչը չէր կարող չանդրադառնալ նրա նկատմամբ ձևավորված վերաբերմունքին[2]։ Իրավիճակն էլ ավելի է սրվում, երբ 1906 թվականին Մենելիք II-ի առողջությունը վատանում է, և Տաիտուն սկսում է որոշումներ կայացնել ինքնուրույն, նրա անունից։ Կայսրուհին չարաշահում է ընտանեվարություն ՝ նշանակելով պետական պաշտոնների իր հարազատներին և ընտրյալներին՝ դրանով բարկացնելով իր քաղաքական մրցակիցներին։ Սա առանձնահատուկ վրդովմունքն է առաջացնում ազնվականների՝ Տիգրայի և Շոյի, ինչպես նաև գահաժառանգ Իյասու V-ի կողմնակիցների շրջանում, ովքեր վախենում էին, որ կայսեր մահվանից հետո իշխանությունը կփոխանցվի Տաիտուին։ Այսպիսով, 1910 թվականին նա ստիպված էր հեռանալ քաղաքական ասպարեզից՝ տեղը զիջելով Թեսեմա Նադեուին։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Մենելիք II-ի մահը Տաիտուն խնամում էր հիվանդ ամուսնուն։ Նրա մահից հետո գահ է բարձրանում Իասը։ Նա այրի կայսրուհուն ուղարկում է Էնտովի, որտեղ տեղի էր ունեցել Մենելիքի և նրա թագադրումը։ Նա կայսեր գահին բարձրանում է Անտիոքի հին պալատում, որտեղ նույնպես տեղի էր ունեցել Մենելիքի թագադրումը։

Երբ 1916 թվականին Եթովպիայում կատարվում է պալատական հեղաշրջում, և իշխանության է գալիս Զաուդիտուն՝ Մենելիք II-ի աղջիկը այլ ամուսնությունից, նա Տաիտուին նորից կանչում է Ադիս Աբեբա։ Վերադառնալով նա բնակվում է մայրաքաղաքի արվարձանում, որտեղ էլ մահանում է 1918 թվականի փետրվարի 11-ին [3]։ Տաիտույին թաղում են Բետուլում՝ ամուսնու կողքին Ադիս-Աբեբայի Սուրբ Երրորդությունում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chris Prouty notes that her tomb in Addis Ababa states she was born in E.C. 1832 (or 1839/40), while other sources state her date of birth was 1853. «The date of 1850-1 dovetails best with the known facts of her life.» (Empress Taytu and Menilek II: Ethiopia 1883—1910, p. 27)
  2. Prouty, Empress Taytu, p. 42
  3. Prouty, Empress Taytu, p. 345

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chris Prouty Empress Taytu and Menilek II: Ethiopia 1883—1910. — Trenton: The Red Sea Press, 1986.