Տաթևիկ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տաթևիկ Ավետիսյան
Ծնվել էմարտի 20, 1977(1977-03-20) (47 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1997)
Մասնագիտությունքանդակագործ, բանաստեղծուհի և գրող
 Tatevik Avetisyan Վիքիպահեստում

Տաթևիկ Արարատի Ավետիսյան (մարտի 20, 1977(1977-03-20), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, բանաստեղծուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաթևիկ Ավետիսյանը ծնվել է 1977 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում։ 1978 թվականին տեղափոխվել է Հայաստան, ապրում և ստեղծագործում է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։

Սովորել է Արմավիր քաղաքի արվեստի դպրոցում, 1992-1997 թվականներին՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնում։

1992 թվականին «Դպրություն» ամսագրում տպագրվել է Մեսրոպ Մաշտոցին նվիրված նրա բանաստեղծությունը։ Հոդվածներ, բանաստեղծություններ է տպագրել տարբեր ամսագրերում։

«Հայոց արիասիրտ թագուհին» խորագրով թեմայի շուրջ գծանկարել է Փառանձեմ թագուհուն։

2003 թվականին ընդունվել է Արմավիրի «Արարատ» համալսարանի դպրոցական բաժինը։ Որպես ջոկատավար, խմբավար, աշխատել է Արմավիրի թիվ 7 դպրոցում, Արցախի դպրոցներում, Լաչինի Քարեգահ գյուղում։

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սպասում» կամ «Երազող կինը»[1]
  • «Հրեշտակ»
  • «Զղջում և մերժում»
  • «Հոգեվիճակ»
  • «Հոգնած ուսանողուհին»
  • «Ծովափին»
  • «Պարող աղջիկը»
  • «Տարազով աղջիկը»
  • «Ախ Թամար»
  • «Կոմիտաս»
  • «Աստղիկ դիցուհու դիմաքանդակ»

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Տաթևիկ Ավետիսյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի ամեն աշխատանք գեղեցիկ է և աչքին շոյելի, եթե ճիշտ է ներկայացվում հատկապես լույսի պարզ քողի տակ… Եթե նույնիսկ չես կարող հասկանալ աբստրակցիան, բայց եթե նայելիս այն անցնում է հոգուդ խորանով՝ ուրեմն գնահատելի է և արժեքավոր, ուրեմն բուն նպատակին է հասել արվեստի գործը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]