Jump to content

Տադեուշ Այդուկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տադեուշ Այդուկևիչ
Ծնվել էօգոստոսի 22, 1851(1851-08-22)
ԾննդավայրՎելիչկա, Lesser Poland Voivodeship, Լեհաստան և Բոխնիա, Lesser Poland Voivodeship, Լեհաստան
Վախճանվել էհունվարի 9, 1916(1916-01-09)[1] (64 տարեկան)
Մահվան վայրԿրակով, Ավստրո-Հունգարիա
Քաղաքացիություն Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն
ԿրթությունԿրակովի արվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունKünstlerhaus, society of fine artists of Austria?[2]
ԶավակներJulian Ajdukiewicz?[2]
 Tadeusz Ajdukiewicz Վիքիպահեստում

Տադեուշ Այդուկևիչ (լեհ.՝ Tadeusz Ajdukiewicz, օգոստոսի 22, 1851(1851-08-22), Վելիչկա, Lesser Poland Voivodeship, Լեհաստան և Բոխնիա, Lesser Poland Voivodeship, Լեհաստան - հունվարի 9, 1916(1916-01-09)[1], Կրակով, Ավստրո-Հունգարիա), լեհ նկարիչ։

Նույնազգի նկարիչ Զիգմունթ Այդուկևիչի ազգականը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տադեուշ Այդուկևիչը ծնվել է 1852 թվականին Լեհաստանի Վելիչկա քաղաքում։ Նկարչություն սովորել է Կրակովի նկարիչների ակադեմիայում՝ աշակերտելով լեհ նկարիչ Վլադիսլավ Լուշկևիչին, ապա ուսումը շարունակել Մյունխենում և Վիեննայում։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի առաջին իսկ օրերին, նա զինվորագրվել է Պիլսուդսկու նախաձեռնությամբ կազմավորված լեհական լեգեոնին, որը մտնում էր Ավստրո-հունգարական բանակի կազմի մեջ։

1884 թվականին Այդուկևիչը մեկնել է Կոստանդնուպոլիս, հյուրընկալվելլ սուլթան Աբդուլ Համիդ II-ին, որը ձգտում էր քաղաքակիրթ միապետի տպավորություն ստեղծել եվրոպացիների մոտ։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տադեուշ Այդուկևիչը հիմնականում ստեղծել է դիմանկարներ և ռազմական պատկերներ։ Նա երիտասարդ հասակում ճամփորդել է շատ երկրներում, այդ թվում նաև արևելքի երկրներում։ Այդ շրջագայությունները օգնել են նրան ստեղծագործական կյանքում։

Նա նաև նկարել է պատվերներով դիմանկարներ։ 1883 թվականին Լոնդոնում նկարել է Ուելսի արքայազնին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Առցանց լեհական կենսագրական բառարան (լեհ.)
  2. 1 2 http://www.wladimir-aichelburg.at/kuenstlerhaus/mitglieder/verzeichnisse/mitglieder-gesamtverzeichnis/
  3. ↑ «Tadeusz Ajdukiewicz». Biography and painting. Muzeum Narodowe w Krakowie (National Museum in Krakow). 2010. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տադեուշ Այդուկևիչ» հոդվածին։