Տադաշի Յանաի
| Տադաշի Յանաի ճապ.՝ 柳井 正 | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 7, 1949[1] (77 տարեկան) |
| Ծննդավայր | Q11363729?, Ուբե, Ճապոնիա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Վասադա համալսարան |
| Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար և գլխավոր մենեջեր |
| Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն և Գլխավոր օպերացիոն տնօրեն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Kazumi Yanai? |
Տադաշի Յանաի (ճապ.՝ 柳井 正, փետրվարի 7, 1949[1], Q11363729?, Ուբե, Ճապոնիա), ճապոնացի միլիարդատեր գործարար, «Uniqlo» ապրանքանիշի մայր ընկերության՝ «Fast Retailing»-ի հիմնադիր և նախագահ[2]։ 2025 թվականի մայիսի դրությամբ եղել է Ճապոնիայի ամենահարուստ մարդը՝ 50,3 միլիարդ ԱՄՆ դոլար գնահատվող կարողությամբ։ «Bloomberg Billionaires Index»-ի տվյալներով համարվում է աշխարհի 28-րդ ամենահարուստ մարդը[3][4][5]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1949 թվականի փետրվարին՝ Ճապոնիայի Յամագութի պրեֆեկտուրայի Ուբե քաղաքում[6]։ Սովորել է Ուբեի ավագ դպրոցում, այնուհետև՝ Վասեդայի համալսարանում, որն ավարտել է 1971 թվականին՝ ստանալով տնտեսագիտության և քաղաքագիտության բակալավրի աստիճան[7]։ Հորեղբայրը եղել է բուրակումին կոչվող փոքրամասնության ակտիվիստ։ Ճապոնական այս համայնքի ներկայացուցիչները մինչ օրս բախվում են կաստայական խտրականության, մասնավորապես՝ զբաղվածության և ամուսնության ոլորտներում[8]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին սկսել է զբաղվել բիզնեսով՝ «JUSCO» սուպերմարկետում վաճառելով խոհանոցային պարագաներ և տղամարդու հագուստ[9]։ Մեկ տարի այնտեղ աշխատելուց հետո դուրս է եկել և միացել հոր՝ ճանապարհամերձ դերձակի արհեստանոցին[9]։ 1984 թվականին Հիրոսիմայում բացել է «Uniqlo» ապրանքանիշի առաջին խանութը[7], իսկ 1991 թվականին հոր հիմնած «Ogori Shoji» ընկերության անվանումը դարձրել է «Fast Retailing»[9]։ Յանաին իր մասին ասել է. «Գուցե հաջողակ եմ թվում, բայց բազմաթիվ սխալներ եմ թույլ տվել։ Մարդիկ իրենց անհաջողություններին չափազանց լուրջ են վերաբերվում։ Պետք է լավատես լինել և հավատալ, որ հաջորդ անգամ հաջողության կհասնեք»[10]։
18 տարի որպես անկախ տնօրեն աշխատելուց հետո՝ 2019 թվականին հեռացել է ճապոնական տեխնոլոգիական «SoftBank» ընկերության տնօրենների խորհրդից[11]։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարտին 1 միլիարդ իեն է նվիրաբերել Տոհոկուի երկրաշարժից և ցունամիից տուժածներին[12]։ 2015 թվականին հիմնադրել է «Յանաի Տադաշի» հիմնադրամը, որը կրթաթոշակներ և լրացուցիչ ֆինանսական աջակցություն է տրամադրում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առաջատար բուհեր ընդունված ճապոնացի ավագ դպրոցականներին[13]։ 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ 310 ճապոնացի ուսանող է ստացել այս կրթաթոշակից։
Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի խոշոր նվիրատուներից է։ 2014 թվականին Վասեդայի համալսարանի հետ (որտեղ սովորել էր) միասին 2.5 միլիոն դոլար է նվիրաբերել «Յանաի նախաձեռնությունը՝ ճապոնական հումանիտար գիտությունների միջազգայնացման համար» ծրագիրը հիմնադրելու համար։ Նախաձեռնության մշտական ֆինանսավորումն ապահովելու համար 25 միլիոն դոլար է նվիրաբերել[14], իսկ 2024 թվականին՝ ևս 31 միլիոն դոլար[15]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանիչի Յանաիի և Հիսակո Մորի Յանաիի որդին է։ Ամուսնացած է և ունի երկու որդի՝ Կազումին և Կոջին[16]։ 2018 թվականին Կոջին նախաձեռնել է «Tokyo Toilet» նախագիծը, որը հետագայում հիմք է դարձել «Perfect Days» ֆիլմի համար[17][18]։ Բնակվում է Տոկիոյից դուրս գտնվող 50 միլիոն դոլար արժողությամբ և 1541 քառակուսի մետր մակերեսով տանը, ինչպես նաև գոլֆի երկու դաշտ ունի Հավայան կղզիներում[19]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 թվականին ԱՄՆ-ի Առևտրի ազգային ֆեդերացիայի կողմից արժանացել է «Տարվա միջազգային մանրածախ վաճառող» մրցանակին։ Այդ մրցանակին արժանացած չորրորդ ճապոնացին է և առաջինը 1998 թվականից ի վեր, երբ մրցանակը շնորհվել է «Ito-Yokado» մանրածախ առևտրի խմբի սեփականատեր և պատվավոր նախագահ Մասատոշի Իտոյին։ Բացի այդ, 2008 և 2009 թվականներին «Sanno» կառավարման ինստիտուտի՝ ճապոնական ընկերությունների ղեկավարների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով ճանաչվել է լավագույն գործադիր տնօրեն[20]։
- 2012 թվականին ընդգրկվել է «Bloomberg Markets» ամսագրի «Ամենաազդեցիկ 50 անձանց» ցանկում։
Հրատարակված աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեկ հաղթանակ, ինը պարտություն»[21]
- «Հրաժարվեք ձեր հաջողությունից մեկ օրում»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Charlie Campbell (13 November 2023). «The Founder of Uniqlo Has a Wake-Up Call for Japan» (անգլերեն). TIME USA. Վերցված է 8 August 2026-ին.
- ↑ «Who are the 5 richest billionaires in Japan? Net worths, ranked». South China Morning Post (անգլերեն). 2024-05-09. Վերցված է 2024-08-12-ին.
- ↑ «Forbes 2024 Japan's 50 Richest List - Japan's Billionaires Ranked». Forbes (անգլերեն). Վերցված է 2024-08-12-ին.
- ↑ «Bloomberg Billionaires Index: Tadashi Yanai». Bloomberg.com. Վերցված է 3 July 2021-ին.
- ↑ 代表取締役会長兼社長 柳井 正 [Managing Director & President Tadashi Yanai]. Nippon Shacho (Japanese). Japan: Ishin. 2003. Արխիվացված է օրիգինալից 25 March 2016-ին. Վերցված է 25 March 2016-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 «Fast Retailing Lives Up to Name With Global Gains». Forbes. 2009-06-22. Վերցված է 2009-10-04-ին.
- ↑ 『週刊現代』2014年8月30日号、藤岡雅「ユニクロ・柳井が封印した『一族』の物語」
- 1 2 3 «Uniqlo Billionaire's Drive for Global Crown Fuels J.Crew Talks». Bloomberg L.P.|Bloomberg. 2 March 2014. Արխիվացված է օրիգինալից 7 April 2014-ին. Վերցված է 1 April 2014-ին.
- ↑ Monocle magazine, April 2009
- ↑ Simon Duke Uniqlo founder Tadashi Yanai quits Softbank board, The Times, 28 December 2019
- ↑ «Uniqlo operator to donate 1.4 billion yen to quake victims». Mainichi Shinbun. 2011-03-15. Արխիվացված է օրիգինալից 2011-03-18-ին. Վերցված է 2011-03-16-ին.
- ↑ «柳井正財団 海外奨学金プログラム». 柳井正財団 海外奨学金プログラム (անգլերեն). Վերցված է 2025-09-16-ին.
- ↑ «UCLA receives $25 million from Uniqlo founder for Japanese literature and culture studies». UCLA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-09-16-ին.
- ↑ «Tadashi Yanai gives $31 million to support hub for Japanese humanities research at UCLA». UCLA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-09-16-ին.
- ↑ «Forbes profile: Tadashi Yanai & family». Forbes. Վերցված է 18 Feb 2021-ին.
- ↑ «Koji Yanai | Contributors | Gagosian Quarterly». Gagosian (անգլերեն). 2024-06-07. Վերցված է 2025-09-16-ին.
- ↑ Group, Globe Media (2024-06-21). «Cannes Lions 2024 - The Story Behind Koji Yanai's Oscar-Nominated Film». Globe Media Group (կանադական անգլերեն). Վերցված է 2025-09-16-ին.
- ↑ Warren, Katie. «Meet Tadashi Yanai, the richest person in Japan and the founder of Uniqlo, who's worth nearly $25 billion and owns 2 golf courses in Hawaii». Business Insider. Վերցված է 2019-10-07-ին.
- ↑ Kensuke Kojima (2011). Uniqlo Syndrome. Toyo Keizai Shinpo Sha. 4-492-76191-8 Tenkai Japan. ASIN: B004PYDPOK.
- ↑ Finnigan, Kate (2016-03-12). «The plain truth: Uniqlo boss Tadashi Yanai explains his plans for world domination». The Daily Telegraph. Վերցված է 2016-03-14-ին.
| ||||||||||||