Տագուբայի զեկույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինդի Ինգլանդը բանտարկյալին կապել է շնաթոկով
Ամերիկացի զինվորականները շանը քսի են տալիս բանտարկյալների վրա
Մերկ բանտարկյալները միջանցքի հատակի վրա

Տագուբայի զեկույց (անգլ.՝ Taguba Report), ԱՄՆ պաշտպանության նախարարության գաղտնի զեկույց, որը կազմվել է Աբու Գրեյբ բանտում տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրման արդյունքում։ Զեկույցը կազմել է գեներալ- մայոր Անտոնիո Տագուբան։

Զեկույցում ներկայացված են ԱՄՆ զինված ուժերի քրեական հետաքննության ծառայության (CID) ուսումնասիրությունների արդյունքները, որը ղեկավարել է գնդապետ Ջերրի Մոսելլոն։ Հարցաքննվել են, ավելի քան, 50 վկաներ, կասկածյալներ և բանտարկյալներ։ Հետաքննիչները ուսումնասիրել են մի շարք լուսանկարներ և տեսագրություններ, որտեղ երևում են բանտարկյալների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները, որոնք իրականացվել են 2003 թվականի հոկտեմբեր- դեկտեմբեր ամիսներին։

Անտոնիո Տագուբան գրել է․

Իմ զեկույցում ես նշել եմ բոլոր այն մեթոդները, որոնք կիրառել է ռազմական ոստիկանությունը պատանդների նկատմամբ․

  • Զինվորականները ծեծել են բանտարկյալներին, ոտքով և ձեռքով հարվածել մարմնի բաց մասերին և սեռական օրգաններին,
  • Զինվորականները լուսանկարել և տեսանկարահանել են մերկ բանտարկյալների սեռական օրգանները
  • Զինվորականները բանտարկյալներին ստիպել են նախընտրելի դիրք ընդունել, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են զինվորականները բռնաբարելու դիրք ընդունում՝ լուսանկարվելու համար։
  • Զինվորականները պարտադրել են բանտարկյալներին հանել իրենց շորերը և մի քանի օր մնալ մերկ,
  • Զինվորականները ստիպել են արական սեռի բանտարկյալներին կրել կանացի ներքնազգեստ,
  • Զինվորականները ստիպել են արական սեռի բանտարկյալներին ձեռնաշարժությամբ զբաղվել՝ նկարահանելով նրանց,
  • Զինվորականները ստիպել են արական սեռի մերկ բանտարկյալներին պարկել խմբովի, այնուհետև ցատկել նրանց վրա,
  • Զինվորականները մերկ բանտարկյալին կանգնեցրել են փոքր արկղի վրա, ձեռքերին և առնանդամին միացրել են էլեկտրալարեր։ Ցանկացած շարժի կամ արկղից ընկնելու պարագայում անձը էլեկտրահարվել է։
  • Զինվորականները մերկ բանտարկյալի վզին շնաթոկ են կապել, և կին զինվորականներից մեկը «զբոսնել է» նրա հետ։
  • Պահակը բռնաբարել է բանտարկյալներից մի քանիսին։
  • Զինվորականները քսի են տվել շներին բանտարկյալների վրա։ Ամենաքիչը մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել դրանից հետո։

Տագուբան նշել է, որ այդպիսի պայմանների ստեղծման հրամանը տրվել է ռազմական հետախուզության և դաշնային այլ մարմինների կողմից։

Թայմ ամսագիրը գրել է, որ Պենտագոնի ծառայակիցներին արգելվել է կարդալ Տագուբայի զեկույցը։ Արգելվել է նաև քննարկել թեման ընկերների և ընտանիքի անդամների հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]