Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաբուն
Տաբուն (գերմ. ՝ Tabun )
(
C
H
3
)
2
N
P
O
(
O
C
2
H
5
)
(
C
N
)
{\displaystyle (CH_{3})_{2}NPO(OC_{2}H_{5})(CN)}
, ցիանֆոսֆորական թթվի երկմեթիլամիդի էթիլ եթերը ։ Նյարդալուծանքային ներգործության թունավոր նյութ է։ Անգույն հեղուկ է, պնդանում է –50 °C, եռում՝ 230 °C (քայքայվելով)։ Լավ է լուծվում օրգանական լուծիչներում, ջրում ՝ սահմանափակ (12%)։ Պարունակությունը տաբունի գոլորշիներով հագեցած օդում ՝ 0,6մգ/լ (20 °C)։ Մահացու է 0,3գ/մ³ տաբունը պարունակող օդը (1 ր), մաշկի վրա՝ 50–70գ/մ³ (հեղուկ )։ Առաջացնում է խիստ արտահայտված միոզ (աչքի բիբի նեղացում)։ Պաշտպանության միջոցը հակագազն ու պաշտպանիչ հագուստն են։ Վնասազերծում են ալկալիների , ամոնիակի և ամինների ջրային լուծույթներով։ Աինթեզվել է երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, մարտական կիրառություն չի ունեցել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 539 )։