Jump to content

Տաբատակալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաբատակալ
ԵնթակատեգորիաՆորաձև աքսեսուարներ Խմբագրել Wikidata
Տաբատակալով երիտասարդ, 2013
Կոճակներով, ամրակներով տաբատակալ հագած տղամարդ, 2006.

Տաբատակալ (անգլ.՝ Suspenders), գործվածքից կամ կաշվից պատրաստված գոտիներ, որոնք կրում են` կիսաշրջազգեստներն ու տաբատները պահելու համար։ Տաբատակալները կարող էին լինել էլաստիկ (կամ ամբողջությամբ, կամ միայն կցման կետերում), և դրանց մեծ մասը պատրաստված էր հյուսված կտորից, ձևավորելով X կամ Y ձև ուսերի հետևի հատվածում։ Տաբատակալները սովորաբար կցվում են կիսաշրջազգեստներին ու տաբատներին՝ օգտագործելով կլիպսներ կամ կոճակներ՝ կաշվե ներդիրների միջոցով։

Բրիտանական անգլերենում suspender belt-ը կամ պարզապես suspenders-ը նախատեսված էր զուգագուլպաները պահելու համար։ Ամերիկյան անգլերենում այն անվանվում էր գոտկատեղային գոտի։

Portuguese suspenders from 1840 to 1849
1840-1849 թվականների պորտուգալական տաբատակալներ Մետրոպոլիտեն թանգարանում

Վերջին 300 տարվա ընթացքում տաբատակալներին նախորդող այլ տարբերակներ են եղել, սակայն ժամանակակից տաբատակալները առաջին անգամ հայտնի դարձան որպես «գոտիներ» 1822 թվականին Լոնդոնում գործող հագուստի վաճառական Ալբերտ Թերսթոնի շնորհիվ[1][2]։ Դրանք որոշ ժամանակ համարվում էին գրեթե համընդհանուր աքսեսուար` պայմանավորված տասնիններորդ դարի կեսերի և քսաներորդ դարի սկզբի կիսաշրջազգեստների և տաբատների բարձր կտրվածքով, ինչը գոտու օգտագործումն անհնար էր դարձնում։ Տասնիններորդ դարում տաբատակալները երբեմն կոչվում էին «գալուսներ»[3][4]։ Սեմյուել Քլեմենսը, որն առավել հայտնի է որպես գրող Մարկ Տվեն, 1871 թվականին արտոնագրեց «Հագուստի համար կարգավորվող և հեշտորեն ամրացվող գոտիներ» (ADSG)՝ դառնալով տաբատակալների համար ԱՄՆ-ի առաջին արտոնագրերից մեկի ստացողը[5]։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում` հայտնիությունը կորցնելուց հետո, երբ 1920֊ականներին տղամարդիկ սովորեցին զինվորական գոտիներին, տաբատակալները դեռևս մնում էին սովորական աքսեսուար։ Քանի որ դրանք ընկալվում էին որպես ներքնազգեստ, որոշ տղամարդիկ 1930-ականներին նախընտրեցին գոտիներ, երբ վերնաշապիկները կամ ժիլետները, որոնք թաքցնում էին տաբատակալները, սկսեցին ավելի քիչ օգտագործվել։ Սա նաև հանգեցրեց կոճակների ամրացման դիրքի փոփոխությանը՝ տեղափոխվելով արտաքինից դեպի ներքին գոտի։ 1938 թվականին Life ամսագիրը հայտարարեց, որ ամերիկացի տղամարդկանց 60%-ն ընտրում է գոտիներ տաբատակալների փոխարեն։ Չնայած 1940-ականներին լայն կտրվածքով տաբատների վերադարձը վերականգնեց դրանց օգտագործումը, տաբատակալների քանակն այլևս չկարողացավ գերազանցել գոտիներին։ Սակայն Մեծ Բրիտանիայում դրանք շարունակում էին մնալ նորմ՝ կոստյումների և դասական տաբատների հետ կրելու համար[6][7]։

Նորաձևություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև տաբատակալները վերջին հարյուրամյակի ընթացքում պարբերաբար դուրս են եկել նորաձևությունից (ընդհանուր նախընտրությամբ փոփոխվելով գոտիների հետ)[8], նկատվել է հետաքրքրության կարճատև վերազարթոնք, հնարավոր է՝ այնպիսի ֆիլմերում տեսած ոճերի շնորհիվ, ինչպիսին է Wall Street-ը։ Շատ գործարարներ, նորությունների հաղորդավարներ (ինչպիսին է Լարի Քինգը ԱՄՆ-ում) և մասնագետներ, ինչպես օրինակ՝ իրավաբանները, մինչ օրս կրում են տաբատակալներ[9]։

Նեղ, կպչող տիպի տաբատակալները նույնպես բնորոշ են սքինհեդների, և որոշ չափով՝ պունկ նորաձևության տարրերին։ սքինհեդ և պունկ ոճերում տաբատակալները սովորաբար լինում են 1.9-2.5 սմ լայնությամբ։

Տաբատակալների արտադրության համար օգտագործվող նյութերն էլ ժամանակի ընթացքում փոխվել են՝ ներառելով նոր տեսակներ, ինչպիսին է ռայոնը՝ դիմացկուն սինթետիկ մանրաթելը, որն այժմ լայնորեն կիրառվում է։ Ընդհանրապես, բարձրորակ ռայոնը՝ էլաստիկ հյուսվածքով, հանդիսանում է տաբատակալների հիմնական նյութը, սակայն կիրառվում են նաև մետաքսե հյուսվածքներ կամ հատուկ գործվածքներ, օրինակ՝ անգլիական Դուգդեյլ բրոս գործարանի արտադրանքը[8]։

Տաբատակալների ճշգրիտ չափման համար գոյություն ունեն տարբեր մեթոդներ՝ ապահովելու համար հարմարավետ հագնելը։ Ճշգրիտ չափման համար նախ պետք է չափել տաբատի հետևի գծից, ապա անցնել հակառակ ուսով դեպի առջևի գիծ՝ մի քանի սանտիմետր ավելացնելով հնարավոր ճշգրտումների համար[10]։

Բարձրորակ, դասական տաբատակալները ավանդաբար համարվում էին սպիտակօձիքյան, ինչպես նաև վերին կամ վերին-միջին խավի հագուստ[8]։ Դրանք նախատեսված էին կիսաշրջազգեստներին կամ տաբատներին կոճակներով ամրացնելու համար, որոնք նախապես կարվում էին գոտկատեղին։ Ներկայումս Մեծ Բրիտանիայում քիչ արտադրողներ են մնացել, սակայն դասական կոճակով ամրացվող reform տաբատակալները բավականին լայնորեն հասանելի են նաև ԱՄՆ-ում։

Ավանդական կամ պաշտոնական միջավայրում համարվում է սխալ միաժամանակ կրել թե՛ գոտի, թե՛ տաբատակալներ[6][11], թեև անցյալում սա միշտ չէ, որ այդպես է դիտարկվել։ Բացի այդ` տաբատակալներն ավանդաբար համարվել են ներքնազգեստ և, որպես այդպիսին, դրանք տեսանելի կրելը համարվել է անպատեհ[6]։ Իրենց ստեղծման պահից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, ժիլետը կամ ամռան ամիսներին՝ բարակ ջեմպերը կամ կարդիգանը, ծածկում էին տաբատակալները՝ անպարկեշտությունից խուսափելու համար։ Նույն կերպ ջեմպերը և պիջակները թաքցնում էին վերնաշապիկի թևքերը։ Սակայն պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում տղամարդիկ սկսեցին հասարակական վայրերում հանել իրենց պիջակները, ինչի հետևանքով այս զգուշավորությունը ժամանակի ընթացքում նվազեց։ Հավանաբար միայն Մեծ Բրիտանիայում են դեռևս որոշ համառ պահպանողականներ ոչ տեղին համարում առանց պիջակի վառ գույների տաբատակալներ կրելը[8]։ Ընդհանուր առմամբ, այժմ համարվում է ընդունելի նորաձևություն տղամարդկանց համար երկու կողմերում էլ տաբատակալների տեսանելի լինելը։

Տաբատակալների համար նախատեսված տաբատները կոճակներ ունեն՝ կաշվե օղակները ամրացնելու համար, որոնք ավանդաբար կարող են գտնվել ինչպես տաբատի ներքին, այնպես էլ արտաքին հատվածում, եթե տաբատը գոտու անցքեր չունի։ Եթե գոտու անցքեր կան, կոճակները սովորաբար կարվում են գոտկատեղի ներսի մասում։ Այդպիսի տաբատները կարող են ունենալ նաև հետևի բարձր կտրվածք «ձկան պոչի» ձևով, թեև սա այժմ այդքան տարածված չէ[8]։ Այս ոճի տաբատներն ունեն նաև հետևի կարգավորվող գոտի, ինչպես նաև կողային կարգավորիչներ, որոնք սովորաբար հանդիպում են առանց գոտու տաբատներում։ Կոճակները պետք է տեղադրվեն միմյանցից 7.6-8.9 սմ հեռավորության վրա՝ հետևի կարից հավասար հեռավորությամբ։ Առջևի հատվածում առաջին կոճակը պետք է տեղադրվի գլխավոր ծալքի վրա, երկրորդը՝ դարձյալ 7.6-8.9 սմ հեռավորությամբ։ Կոճակների ճիշտ դիրքը կարևոր է, քանի որ տաբատը պետք է մի փոքր ազատ լինի, որպեսզի ճիշտ կախվի տաբատակալներից։

2000-ականներին որոշ երիտասարդ կանայք նորաձև դարձրին տաբատակալների կրումը, մի ոճ, որն առաջացել էր 1960-ականների վերջի Mod ոճերից՝ շարունակվելով մինչև 1970-80-ական թվականների punk rock և skinhead ոճերը։ Այս նորաձևության հայտնի հետևորդներից էր Eurythmics խմբի երգչուհի Էննի Լեննոքսը, ում ոճը նման էր տղամարդու կերպարին՝ մուգ կոստյումով և կարմիր տաբատակալներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ID: Magazine of International Design Volume 55, Issues 5-7 p144 Susan Yelavich Brace Yourself An uplifting history of suspenders Today it's hard to fathom suspenders as radical chic, but not so in the late 1780s. ... a British haberdasher named Albert Thurston who made them a gentleman's commodity in 1822. (Thurston's in London still sells them today.)"
  2. Textile Technology Digest Volume 51, Issues 7-12 1994 p.84 "Although founded in London in 1820, the company has been trading in Leicester only since 1984, when Richard Kew bought the name of Thurston from a company owned by Gallaghers."
  3. Jensen, Joan M. (1981). With these hands : women working on the land. Old Westbury, N.Y.: Feminist Press. էջեր 83. ISBN 9780912670904.
  4. «Fashion Glossary - G». The Internet Centre for Canadian Fashion and Design. Արխիվացված է օրիգինալից 30 January 2002-ին. Վերցված է 16 February 2013-ին.
  5. "A Brief History of Suspenders", Retrieved 31 March 2014
  6. 6,0 6,1 6,2 Flusser, Alan (2002). Dressing the Man: Mastering the Art of Permanent Fashion. HarperCollins. էջեր 221–225. ISBN 0-06-019144-9.
  7. «Nation Splits on Suspenders». Life. 1938-07-25. էջ 41. Վերցված է October 14, 2012-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Antongiavanni, Nicholas (2006). The Suit: A Machiavellian Approach to Men's Style. HarperCollins. էջեր 154–5. ISBN 978-0-06-089186-2.
  9. Antongiavanni (2006). p. 41
  10. «How to Measure Suspenders Size | Mr. Bow Tie».
  11. «Should I wear a belt when I wear suspenders?». men.style.com. April 2000. Արխիվացված է օրիգինալից 2008-12-22-ին. Վերցված է 2008-11-27-ին. link rot
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբատակալ» հոդվածին։