ՏՖԿԿ (ֆուտբոլային ակումբ)
| ՏՖԿԿ | |||
| Ամբողջական անուն | Տալլինի ֆաներա-կահույքի կոմբինատ | ||
|---|---|---|---|
| Հիմնադրում | 1951 | ||
| Լուծարում | 2008 | ||
| Երկիր | Էստոնիա | ||
| Քաղաք | Տալլին | ||
| Մարզադաշտ | «Կադրիորու» | ||
| Լիգա | Մեյստերիլիգա | ||
|
| |||
ՏՖԿԿ (Տալլինի ֆաներա-կահույքի կոմբինատ, էստ․՝ Football Club Tallinna Vineeri- ja Mööblikombinaat), էստոնական նախկին ֆուտբոլային ակումբ, որը գործել է հանրապետության մայրաքաղաք Տալլինում։ Մասնակցել է Մեյստրիլիգային։ 2008 թվականի վերջում ակումբը զրկվել է պրոֆեսիոնալ արտոնագրից։
Ակումբն անվանվել է ի պատիվ սեփականատիրոջ՝ Տալլինի ֆաներա-կահույքի կոմբինատի։
Նախկին անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951-1991 թվականներին՝ ՏՖԿԿ
- 1992 թվականին՝ ՏՖԿՖ
- 1995-1996 թվականներին՝ Տևալտե-Մարլեկոր
- 1996-1997 թվականներին՝ Մարլեկոր[1]
- 1997 թվականից՝ ՏՖԿԿ
1980-2000 թվականներին գոյություն է ունեցել նաև «Վիգրի» թիմը, որը 1993-1995 թվականներին կոչվել է «Տևալտե»[2]։ 1992 թվականին (երբ ՏՖԿԿ-ն դարձել էր բրոնզե մեդալակիր) զբաղեցրել է 5-րդ տեղը, 1993/94 մրցաշրջանում պայքարում էր չեմպիոնության համար, բայց 21 խաղ անցկացնելուց հետո հեռացվել է առաջնությունից կոռուպցիայի մեջ մեղադրվելու համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՏՖԿԿ ակումբը համարվում է Էստոնիայի ամենահին ֆուտբոլային ակումբներից մեկը։ Այն հիմնադրվել է 1951 թվականին, իսկ 1997 թվականից վերականգնվել է իր ներկայիս ձևաչափով։ Այդ ժամանակից ի վեր տալլինյան ակումբը 12 անգամ զբաղեցրել է մրցանակային տեղեր, սակայն չեմպիոն դարձել է միայն մեկ անգամ։ «Ֆաներկան» հաղթանակ է տոնել 2005 թվականին, 3 անգամ նվաճել է երկրի գավաթը, 2 անգամ՝ Էստոնիայի Սուպերգավաթը։
2008 թվականի նոյեմբերի 6-ին հիմնադիրների կողմից ֆինանսական դժվարությունների պատճառով ակումբը լուծարելու որոշման հետ կապված՝ Էստոնիայի ֆուտբոլի միությունը զրկեց ակումբին պրոֆեսիոնալ լիցենզիայից։ 2008 թվականի առաջնությունում ՏՖԿԿ-ն զբաղեցրել էր 3-րդ տեղը, բայց ակումբին ուղարկեցին վերջին հորիզոնական և հեռացրին 1-ին լիգայից[3]։ Սակայն լիգայի մյուս ակումբները որոշեցին, որ ՏՖԿԿ-ի ֆուտբոլիստներն ու մարզիչները, այնուամենայնիվ, ստանան բրոնզե մեդալ։
ՏՖԿԿ-2-ը[4]. խաղացել է Էսիլիգայում (Դ-2) 2004-2008 թվականներին։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էստոնիայի չեմպիոն (1)՝ 2005
- Էստոնիայի առաջնության (3)՝ 2001, 2003, 2004
- Էստոնիայի առաջնության բրոնզե մրցանակակիր (5)՝ 1992, 1995/96, 2000, 2002, 2007
- Էստոնիայի գավաթակիր (2)՝ 2002/03, 2005/06
- Էստոնիայի գավաթի եզրափակչի մասնակից (2)՝ 2003/04, 2004/05
- Էստոնիայի սուպերգավաթակիր (2)՝ 2005, 2006
- Էստոնիայի սուպերգավաթի եզրափակչի մասնակից (1)՝ 2003
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Marlekori võlausaldajad hakkavad nõudeid kaitsma, juura.ee. Viimati külastatud 27. veebruaril 2009.
- ↑ «Вигри» Таллин на сайте Footballfacts.ru
- ↑ «Чемпионат Эстонии по футболу 2008 - победители, результаты, команды, баланс встреч. Официальный регулярный клубный региональный турнир (чемпионат страны). - footballfakts.ru». footballfakts.ru. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «ТФМК-2 Таллин на сайте Footballfacts.ru». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակումբի էջը Footballfacts.ru կայքում
|