ՏԿՍ (տիեզերանավ)
| Տեխնիկական բնութագրեր | |
|---|---|
| Չոր զանգված | 21620 կգ |
| Բեռի տարողություն | ≈ 5,2 տոննա |
| Անձնակազմի տարողություն | 3 |
| Ծավալ | 45 մ³ |
| Հզորություն | 2,4 կՎ (միջին) |
| Ուղեծրեր | Ցածր մերձերկրյա ուղեծիր |
| Չափսեր | |
| Երկարություն | 17,51 մ |
| Տրամագիծ | 4,15 մ |
| Լայնություն | 17 մ |
| Արտադրություն | |
| Գործարկված | 8 |
| Ձախողված | 0 |
| Առաջին թռիչք | 15 դեկտեմբերի 1976 |
| Վերջին թռիչք | 27 սեպտեմբերի 1985 |
| Առնչվող տիեզերանավ | |
| Թռչում է | 7 օր (անկախ թռիչք) / 210 օր (կցված ուղեծրակայանին) |
| Կրող հրթիռ | Պրոտոն |
| նշանակալի հոդվածներ որոնք վերաբերում են |
| Խորհրդային տիեզերական ծրագրին |
|---|

ՏԿՍ տիեզերանավը (ռուս.՝ Транспортный корабль снабжения, բառացի՝ «Տրանսպորտային մատակարարման տիեզերանավ»; ԳՀՀՎ ինդեքս 11Ֆ72) խորհրդային տիեզերանավային համակարգ էր, մշակված 1960-ականների վերջում՝ ռազմական Ալմազ տիեզերակայանների մատակարարումն իրականացնելու համար, նախատեսված էր տեղափոխել անձնակազմ, բեռ և վառելիք[1]: Այն բաղկացած էր իրար միացված, բայց ինքնուրույն աշխատունակ երկու մասերից՝ ՎԱ տիեզերանավ, փոքր անջատվող ապարատ՝ անձնակազմի մեկնարկի և վերադարձի համար, և Ֆունկցիոնալ բեռնային մոդուլ (ՖԲՄ), որը ուներ բեռների տեղակայման տարածք, կցման հանգույց և հիմնական ուղեծրային մանևրումների շարժիչներ։ Երբ ՎԱ-ն վերադառնում էր Երկիր, ՖԲՄ-ն կարող էր մնալ կայանին կցված։
Թեև տիեզերանավը նախագծված էր թե՛ անձնակազմով և թե՛ անօդաչու թռիչքների համար, ՏԿՍ-ը երբեք գործառնական կիրառության մեջ չմտավ։ Մեկնարկել են միայն չորս փորձնական թռիչքներ, որոնցից երեքը կցվել են քաղաքացիական Սալյուտ կայաններին։ Համակարգի ամենաերկարատև ժառանգությունը դարձավ նրա ՖԲՄ մոդուլի կառուցվածքը, որը հիմք հանդիսացավ հետագա Միր և Միջազգային տիեզերական կայանի մոդուլների համար։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏԿՍ-ը նախագծվել է Վլադիմիր Չելոմեյի (ՎԱ տիեզերանավ) և Վ․Ն․ Բուգայցկու (ՖԲՄ բլոկ)[2] ղեկավարությամբ՝ որպես Սոյուզ տիեզերանավին այլընտրանք՝ Ալմազ կայանների սպասարկման համար, արձակվող Պրոտոն հրթիռով։ Մշակումը սկսվել էր 1965-ին, սակայն մինչ առաջին ՏԿՍ թռիչքը 1977-ին՝ Ալմազ ծրագիրը արդեն դադարեցվում էր։
ՎԱ տիեզերանավի չորս փորձնական թռիչքներ իրականացվել են առանց ՖԲՄ-ի՝ կառուցվածքը վավերացնելու համար, որոնցում յուրաքանչյուր մեկնարկում գնում էին զույգ աստիճանավորված ապարատներ։ Մեկ թռիչքի ժամանակ հրթիռը պայթել է՝ ոչնչացնելով ստորին ապարատը, մինչդեռ վերին ապարատը հաջողությամբ կիրառել է իր վթարային փրկարար համակարգը։ Կատարվել են նաև ՏԿՍ-ի (ՎԱ + ՖԲՄ) ամբողջական չորս մեկնարկներ՝ մեկը որպես համակարգի փորձ, ևս երեքը՝ Սալյուտ կայաններին բեռ հասցնելու և կցման համար[3]:
ՖԲՄ-ն կարող էր արձակվել նաև ինքնուրույն՝ որպես անկախ, անօդաչու բեռնային մոդուլ, ինչի արդյունքում այն հարմարեցվեց հետագա տիեզերակայանային մոդուլների հիմք հանդիսանալու համար[4]: ՎԱ ապարատը նույնպես դիտարկվել է «Ալմազ ԱՊՈՍ» գաղափարի համար, ըստ որի՝ անձնակազմը մեկնարկելու էր՝ միացված Ալմազի հիմնական բլոկին՝ ՎԱ տիեզերանավի ներսում։
ՏԿՍ ՎԱ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՎԱ-ն փոքր վերադարձի ապարատ էր՝ ստացված Չելոմեյի ավելի վաղ ԼԿ-1 Լուսնի շրջապտույտի և ԼԿ-700 լուսնային ապարատների նախագծերից։ Այն նման էր Ապոլոն տիեզերանավի հրամանատար մոդուլին, բայց մոտ 30%-ով փոքր էր։ Ճնշում պահպանող ապարատը ուներ սեփական կենսապահովման համակարգ, շարժիչներ, ուղեծրից իջեցման շարժիչ, անկման պարաշյուտներ և փափուկ վայրէջքի շարժիչներ։ Այն կարող էր ինքնուրույն աշխատել մինչև 31 ժամ և սովորաբար վերադառնում էր երկու պտույտից հետո։ Բացի երեք հոգանոց անձնակազմից, ՎԱ-ն կարող էր վերադարձնել մինչև 50 կգ բեռ՝ հիմնականում լուսանկարման և տեսանկարման վերադարձելի կապսուլներ։ Սովորականից տարբերվում էր այն, որ կցման անցուղին գտնվում էր հետին մասում՝ անձնակազմին ստիպելով անցնել ջերմակայուն վերադարձի վահանի բացվածքով։ Թեև լայնորեն փորձարկված էր, ՎԱ-ն երբեք անձնակազմ չի փոխադրել։
ՏԿՍ ՖԲՄ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՖԲՄ-ն տրամադրում էր բեռնային տարածք, կցման հանգույց և հիմնական ուղեծրային մանևրային շարժիչներ։ Անձնակազմը մուտք էր գործում ՎԱ-ից՝ կարճ թունելով։ Հետին մասում գտնվում էր Ալմազ կայանին ձեռքով կցում կատարելու համար նախատեսված ղեկավարման վահանակ՝ դիտակետով։ Նախատեսվող գործառնական թռիչքներում ՖԲՄ-ն պետք է տեղափոխեր նաև լուսանկարման և տեսանկարման վերադարձելի կապսուլներ, որոնք ամրացվելու էին միացման հանգույցի մոտ և փոխանցվելու ՎԱ ապարատին՝ Երկիր վերադարձի համար։
Մանրամասներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անձնակազմ | 3 |
|---|---|
| Թռիչքի տևողություն | 7 օր (անկախ թռիչք) |
| Ուղեծրում կայանում (ՎԱ) | 200 օր |
| Ուղեծիր | 223 x 266 կմ, 52° թեքումով |
| Ընդհանուր երկարություն | 13,2 |
| Մեծագույն տրամագիծ | 4,15 մ |
| Լայնութնյուն | 17 մ |
| Բնակելի ծավալ | 45 մ³ |
| Զանգված | 17510 կգ |
| Բեռ | ≈ 5,2 տոննա |
| Հիմնական շարժիչի քարշ | 7840 Ն |
| Հիմնական շարժիչի վառելիք | N2O4 / UDMH, 3822 կգ |
| Հիմնական շարժիչի Isp: | 2,85 կմ/վ |
| Տիեզերանավի Δv: | 700 մ/վ |
| Էլեկտրական համակարգ: | Արևային մարտկոցներ, 40 մ² |
| Էլեկտրաէներգիայի համակարգ: | 2,4 կՎ միջին |
| Գործակից մեկնարկային սարք: | Պրոտոն |
Թռիչքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՎԱ տիեզերանավի փորձնական թռիչքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատարվել են չորս թռիչք՝ ութ ՎԱ տիեզերանավեր առանց ՖԲՄ մոդուլի՝ ՏԿՍ տիեզերանավի արագ նախագծման համար[3]:
- 1976 թվականի դեկտեմբերի 15-ին՝ երկու ՎԱ տիեզերանավեր Կոսմոս 881 և Կոսմոս 882 համատեղ ուղեծրի փորձ, վերադարձ նույն օրը
- ՎԱ #009Լ/Պ և ՎԱ #009Պ/Պ՝ արձակվել 1977-08-04: Հրթիռի անսարքություն՝ թռիչքից 40 վայրկյան հետո. ՎԱ #009Լ/Պ ոչնչացվել է, ՎԱ #009Պ/Պ փրկվել է Պրոտոնի փրկարար համակարգով և անվտանգ վայրէջք կատարել
- 1978 թվականի մարտի 30-ին՝ երկու ՎԱ տիեզերանավերի Կոսմոս 997 և Կոսմոս 998 համատեղ մեկնարկ, առանձին վերադարձ
- 1979 թվականի մայիսի 23-ին՝ երկու ՎԱ տիեզերանավերի Կոսմոս 1100 և Կոսմոս 1101 համատեղ մեկնարկ, առանձին վերադարձ
ՏԿՍ-1 (Կոսմոս 929)
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոսմոս 929-ը առաջին «ամբողջական» ՏԿՍ տիեզերանավի թռիչքն էր (ՎԱ + ՖԲՄ), արձակվել է 1977 թվականի հուլիսի 17-ին[3] փորձարկում, նախատեսված չէր Սալյուտ կայանի հետ կցման համար։[5]: VA կապսուլը վերադարձել է Երկիր 1977-08-16։ ՖԲՄ-ն իջեցվել է ուղեծրից 1978-02-02-ին[6]:
ՏԿՍ-2 (Kosmos 1267)
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականի ապրիլի 25-ին ՏԿՍ-2 արձակվել է անօդաչու՝ որպես Կոսմոս 1267, առաջին ՖԲՄ, որը կցվել է տիեզերակայանին[3]։ ՎԱ ապարատի առանձնացումից և վայրէջքից հետո՝ 1981 թվականի մայիսի 24, ՖԲՄ-ն միացել է Սալյուտ 6-ին կցված։ Այն մնացել է կայանի կազմում, մինչև 1982 թվականի հուլիսի 29-ը, երբ երկուսն էլ իջեցվել են ուղեծրից և ոչնչացվել։
ՏԿՍ-3 (Կոսմոս 1443)
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականի մարտի 2-ին ՏԿՍ-3 արձակվել է անօդաչու՝ որպես Կոսմոս 1443[3]։ Այս անգամ ՎԱ-ն մնացել է միացված և առաջին «ամբողջական» ՏԿՍ-ը կցվել է Սալյուտ 7-ին երկու օր մեկնարկից հետո: ՏԿՍ-3-ը անջատվել է կայանից 1983 թվականի օգոստոսի 14-ին։ ՖԲՄ-ն և ՎԱ ապարատը տարանջատվել են և ՎԱ-ն շարունակել է ինքնավար թռիչք 4 օր, ապա ՎԱ ապարատը հաջող վայրէջք է կատարել 1983 թվականի օգոստոսի 23-ին՝ 100 կմ հարավ-արևելք Արալսկից և վերադարձրել է 350 կգ նյութ: ՖԲՄ-ն ինքնուրույն իջեցվել է ուղեծրից 1983 թվականի սեպտեմբերի 19-ին։
ՏԿՍ-4 (Կոսմոս 1686)
[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏԿՍ-4 արձակվել է անօդաչու՝ որպես Կոսմոս 1686 1985 թվականի սեպտեմբերի 27-ին։ ՎԱ ապարատից հանվել էին վայրէջքի համակարգերը, միջավայրի կառավարման սարքները, նստատեղերը և անձնակազմի կառավարման վահանակները և փոխարինվել գիտական սարքավորումներով, ներառյալ բարձր լուծաչափի տեսախցիկ, ինֆրակարմիր աստղադիտակ և Օզոն սպեկտրոմետր։ Այն հաջող միացել է Սալյուտ 7-ին։
«Զինվորական» երկարատև անձնակազմ Սալյուտ 7 ԵՕ-4-ը, հրամանատար Վլադիմիր Վասյուտին, Վիկտոր Սավինիխ, և Ալեկսանդր Վոլկով, ժամանել են նույն ամսում՝ ՏԿՍ-4-ի սարքավորումները փորձարկելու համար։ Վայսուտինը շուտով հիվանդացել է, ստիպելով արշավախմբի վաղ վերադարձ 1985 թվականի նոյեմբերի 21-ին, կարճացնելով ՏԿՍ ծրագրի պլանավորված աշխատանքը։ Սոյուզ Տ-15 անձնակազմը վերադարձել է Սալյուտ 7 1986 թվականի մայիսին՝ ավարտելու որոշ փորձարկումներ և տեղափոխելու սարքավորումներ նոր Միր տիեզերակայան[3][8]:
Սալյուտ 7-ը մանևրել է ավելի բարձր ուղեծիր հաջորդ ՏԿՍ թռիչքների և Բուրան մաքոքի սպասելու համար։ Թռիչքները չեն իրականացվել, և Սալյուտ 7-ը և Կոսմոս 1686-ը միասին իջեցվել են ուղեծրից 1991 թվականի փետրվարի 7-ին, այրվելով Արգենտինայի վրա։
Հետագա օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալմազ ծրագրի ավարտից հետո, ԿԲ Սալյուտը, որը մշակել էր ՖԲՄ-ն, սկսեց վերաօգտագործել մնացած տիեզերանավերը այլ նախագծերում։ Դրանցից մի քանիսը օգտագործվել են որպես՝ Քվանտ-1 մոդուլը հասցնելու համար Միր տիեզերակայան 1987-ի մարտին, մյուսը կազմել է Պոլյուս տիեզերանավի միջուկը, որը կորցվեց Էներգիա հրթիռի առաջին մեկնարկի ժամանակ նույն թվականի մայիսին։ Ապա մի քանի մոդուլներ հարմարեցվել են որպես Միր կայանի մշտական մոդուլներ, ներառյալ Քվանտ-2 (1989), Կրիստալ (1990), Սպեկտր (1995), և Պրիրոդա (1996)[9]։ ՆԱՍԱ-ի ֆինանսավորումը ապահովել է Զարյաի նախապատրաստումը և մեկնարկը 1998-ին՝ որպես Միջազգային տիեզերական կայանի առաջին մոդուլ[10], մինչդեռ Զարյաի պահուստային տարբերակը վերջնականացվեց և արձակվեց որպես Նաուկա 2021-ին[11][3]:
2010-ականներին, Էքսկալիբուր Ալմազ մասնավոր տիեզերական թռիչքների ընկերությունը ձեռք բերեց երկու ՖԲՄ ՎԱ տիեզերանավ՝ նպատակ ունենալով վերածել դրանք ցածրարժեք բեռնատար վերադարձվող սարքերի[12]: Ծրագիրը երբեք իրականություն չդարձավ, և ընկերությունը վաճառեց իր սարքավորումների մեծ մասը։ Մեկ տիեզերանավ աճուրդում վաճառվեց 2014-ին՝ 1 միլիոն Եվրոյով[13], մինչդեռ մյուսը, ըստ հաղորդումների, հեռացվել է ընկերության կենտրոնից անհայտ ուղղությամբ[14]: Մնացած սարքավորումները նախատեսված են եղել կրթական ցուցադրության համար[15]:
Ներկայացվող սարքավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ՎԱ ապարատներ ցուցադրվում են թանգարաններում կամ պահեստներում:[16]
Հայտնի գտնվելու վայրերը ներառում են՝
- #103/1 – Տիեզերագնացության թանգարան
- #103/2 – Էքսկալիբուր Ալմազ
- #103/4 – Սմիթսոնյան ինստիտուտ
- #009A/2 – Էքսկալիբուր Ալմազ
- #009/2 – ԳԱՄ Մաշինոստրոյենիյա
- #009/3 – Էքսկալիբուր Ալմազ
- #? – Միջազգային Տիեզերական Համալսարան, Ստրասբուրգ
- #? – Եվպատորիա
- #? – ԳՀՄ Էներգոմաշ
- #? – Խրունիչևի անվան Պետական տիեզերական գիտահետազոտական և արտադրական կենտրոն
- #? – Վլադիմիր Չելոմեյի անվան վարժարան, Ղազախստան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՏԿՍ հիմքով և հետագա տիեզերանավեր ու մոդուլներ
-
Կոսմոս 1686 իր ՎԱ տիեզերանավի հետ
-
Պոլյուս կայանի կտրվածք պատկերը
-
Քվանտ-1 իր ուղեծրային հարթակով
-
Քվանտ-2 մոդուլի կտրվածք պատկերը
-
Կրիստալ մոդուլի կտրվածք պատկերը
-
Սպեկտր մոդուլի կտրվածք պատկերը
-
Պրիրոդա մոդուլի կտրվածք պատկերը
-
Զարյա ՄՏԿ մոդուլը
-
Նաուկա ՄՏԿ մոդուլը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ Ջեմինի – ԱՄՆ առաջարկված համարժեք ՏԿՍ-ին տիեզերանավին
- Բնակեցված ուղեծրային լաբորատորիա – ԱՄՆ օդուժի նախագիծ՝ համարժեք Ալմազ տիեզերակայանին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Space Race – SPIES IN SPACE». Smithsonian – National Air and Space Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Siddiqi, Asif A. (November–December 2001). «The Almaz Space Station Complex: A History, 1964–1992, part one» (PDF). Journal of the British Interplanetary Society. 54 (11/12 2001): 399. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Sven Grahn. «The TKS ferry for the Almaz Space Station». Space History Notes.
- ↑ «TKS». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Kosmos 929 – NSSDC ID: 1977-066A». NASA NSSDC.
- ↑ «Largest Objects to Reenter». The Aerospace Corporation. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «TKS». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ D. S. F. Portree. «Mir Hardware Heritage» (PDF). NASA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Kvant-2 module (77KSD)». www.russianspaceweb.com. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Zarya FGB control module». www.russianspaceweb.com. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «MLM Nauka module for ISS». www.russianspaceweb.com. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Beating swords into plowshares with Soviet Almaz». Spaceflight Now. 2009 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
- ↑ Doug Messier (2014 թ․ մայիսի 19). «Excalibur Almaz Space Capsule Bought at Auction». parabolicarc.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Doug Messier (2015 թ․ մարտի 11). «End of the Line for Excalibur Almaz?». parabolicarc.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Shooting for the Moon: Time is called on Isle of Man space race». Independent.co.uk. 2015 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Kosmonavtika - par Nicolas Pillet».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- TKS at Encyclopedia Astronautica
- http://www.russianspaceweb.com/tks.html
| ||||||||||||||||||||||