Վրեժ Թասլակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վրեժ Թասլակյան
Վրեժ Թասլակյան, ArmAg.JPG
Ի ծնեՎրեժ Թասլակյան
Ծնվել է1942
ԾննդավայրԼիբանան Լիբանան Անջար, Լիբանան
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Վրեժ Թասլակյան (1942, Անջար, Լիբանան), ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրեժ Թասլակյանը ծնվել է 1942 թվականին, Անջարում։ 1946 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Գյումրիի Մերկուրովի անվան արվեստի դպրոցում։ Աշխատել է շինարարությունում, եղել է բանվոր, քարագործ, պատշար։ Նկարչություն և գծագրություն է դասավանդել Երևանի թիվ 62 և 165 դպրոցներում։ 1968 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ 1965 թվականից աշխատում է Հայարդնախագիծ ինստիտուտում։ 1970 թվականից դասավանդում է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանում, դոցենտ է, զբաղվում է նաև գիտական գործունեությամբ։ Հեղինակ է տարբեր կառույցների հանրապետությունում և նրա սահմաններից դուրս՝ արդյունաբերական, բնակելի շենքեր, եկեղեցիներ, դպրոցներ, գործարաններ։

Անհատական ցուցահանդեսներ է ունեղել Երևանում[1] և Անջարում[2][3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]