Jump to content

Վրեժխնդրության պոռնոգրաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրեժխնդրության պոռնոգրաֆիա
սեռական բռնություն, վրեժ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիասեռական հանցագործություն, թվային սեռական բռնություն, թվային չարաշահում, պոռնոգրաֆիա Խմբագրել Wikidata
Մասն էհամացանց Խմբագրել Wikidata
Սկսած2000s-ականներ Խմբագրել Wikidata

Վրեժխնդրության պոռնոգրաֆիա կամ վրեժխնդրության պոռնո (անգլ.՝ revenge porn), բացահայտ սեռական բնույթի նյութեր հասանելի ցանցում տեղադրելը՝ առանց դրանցում պատկերված անձի համաձայնության[1]։

Սովորաբար նման նյութերը հրապարակվում են նախկին զուգընկերների կողմից՝ վրեժխնդրության ակտով (որտեղից էլ ծագում է այս պրակտիկայի անվանումը) կամ հաքերների կողմից, որոնք ստացել են նման նյութերին ոչ արտոնյալ մուտք գործելու հնարավորություն: Այս լուսանկարներից և տեսանյութերից շատերը սելֆիներ են՝ արված պատկերված անձի կողմից[2][3]։ Պատկերներին հաճախ կից են անձնական տեղեկություններ, այդ թվում՝ անուններ, ազգանուններ, հասցեներ և հղումներ դեպի Facebook և այլ սոցիալական ցանցերի էջեր[4][5]։

2014 թվականի հունվարին Իսրայելը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն ընդունել է օրենք՝ վրեժխնդրության պոռնոն համարելով սեռական հանցագործություն: Վրեժխնդրության պոռնոյի դեմ պայքարի տարբեր օրենքներ են ընդունվել նաև Ավստրալիայի Վիկտորիա նահանգում և ԱՄՆ մի շարք նահանգներում, այդ թվում՝ Կալիֆոռնիայում և Նյու Ջերսիում[6]։

Պրակտիկայի ընդհանուր նկարագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին իտալացի հետազոտող Սերջո Մեսինան բացահայտել է «կյանքի պոռնո» (անգլ.՝ realcore pornographyպոռնոգրաֆիայի նոր ժանր, որը բաղկացած է նախկին ընկերուհիների լուսանկարներից և տեսանյութերից, որոնք տարածվում են Usenet խմբերի միջոցով[7]։ Ութ տարի անց սիրողական պոռնոգրաֆի XTube ագրեգատորը սկսել է բողոքներ ստանալ, որ այնտեղ պոռնոգրաֆիկ բովանդակություն է տեղադրվում՝ առանց դրանում ներկայացված մարդկանց թույլտվության[7]։ Այնուհետև մի քանի կայքեր սկսել են հատուկ կերպով ստեղծել համաձայնեցված պոռնոգրաֆիա, որը նմանակել է վրեժխնդրության պոռնոյին և տեղադրել այն՝ որպես օգտատիրոջ կողմից վերբեռնված «իսկական» բովանդակություն[7]։

Վրեժխնդրության պոռնոն միջազգային ճանաչում է ձեռք բերել, երբ Հանթեր Մուրը 2010 թվականին գործարկել է IsAnyoneUp.com կայքը[8] և առաջիններից մեկն է եղել, որը թույլ է տվել ներառել նաև պատկերված մարդկանց մասին անձնական տեղեկություններ, ինչպիսիք են գործատուի անունները, հասցեները և սոցիալական ցանցերի էջերի հղումները[8]։

Իրավական տեսանկյուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական օրենսգրքերի, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքների, հեղինակային իրավունքի և քրեական օրենքների խախտումները՝ բոլորն էլ իրավական հիմքեր են ոչ համաձայնեցված պոռնոգրաֆիան հեռացնելու համար[9][10], և շատ մարդիկ, որոնց սեռական լուսանկարները տեղադրվել են առցանց, առանց իրենց համաձայնության, փնտրում են դրանք հեռացնելու օրինական եղանակներ[11]։

Խախտումները և անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջերս վրեժխնդրության պոռնոյի վերաբերյալ դատական հայցերը ներառում են բեռնողների դեմ մեղադրանքներ՝ անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման, անձնական տեղեկատվության անօրինական հրապարակման և դիտավորյալ տառապանք պատճառելու համար (անգլ.՝ intentional infliction of emotional distress)[12]։ ԱՄՆ քառասուն նահանգներ, այդ թվում՝ Կալիֆոռնիան և Նյու Յորքը, ունեն կիբեռոտնձգության դեմ պայքարի օրենքներ, որոնք նույնպես կիրառվում են այդ դեպքերում[13]։

Հեղինակային իրավունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրեժխնդրության պոռնոգրաֆիայի պատկերների և տեսանյութերի մոտ 80%-ը նկարահանվել են հենց մասնակիցների կողմից[14]։ Դրանց առցանց, առանց թույլտվության հրապարակումը, հետևաբար, վերբեռնողների կողմից նրանց հեղինակային իրավունքի խախտում է: Ամերիկայում վրեժխնդրության պոռնոյի զոհերն իրավունք ունեն օգտագործել «Digital Millennium Copyright Act» օրենքը՝ պահանջելու բովանդակության հեռացումը դրա մատակարարներից[15]։

ԱՄՆ հատուկ օրենքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում երկու նահանգներ՝ Նյու Ջերսին և Կալիֆոռնիան, ունեն վրեժխնդրության պոռնոյի վերաբերյալ հատուկ օրենքներ[16]։

Նյու Ջերսի նահանգի օրենքն արգելում է սեռական բնույթի (անգլ.՝ sexually explicit) լուսանկարների և տեսանյութերի տարածումն այն անձի կողմից, որը գիտի, որ չունի դրա համար բացահայտ թույլտվություն կամ իրավունք, և որ դա արվում է առանց պատկերված անձի համաձայնության[17]։ Օրենքը կիրառվել է Ռատգերսի համալսարանի ուսանող Դհարուն Ռավիի դեմ դատական գործընթացում, որը տարածել էր իր սենեկակցի՝ Թայլեր Կլեմենտիի ինքնասպանությունից առաջ սեռական ակտի տեսագրությունը, որը նա արել էր վեբ տեսախցիկով[18]։ Օրենքը նաև կիրառվել է մի քանի տղամարդկանց դատավարություններում, որոնք մեղադրվել են իրենց նախկին ընկերուհիներին նկատմամբ վրեժխնդրության պոռնոգրաֆիա ցուցադրելու մեջ[19]։

Կալիֆորնիայի նահանգում 2013 թվականի հոկտեմբերին ընդունված օրենքն արգելում է ինտիմ լուսանկարների կամ տեսանյութերի տարածումը, եթե դրանք նկարահանվել են անձի համաձայնությամբ՝ պայմանով, որ դրանք կմնան անձնական, բայց հետո տարածվել են՝ նրան վնասելու կամ հուզական լարվածություն առաջացնելու նպատակով[20]։

ԱՄՆ-ից դուրս գործող օրենքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական շատ երկրներ ունեն լավ զարգացած իրավական համակարգեր անձնական կյանքի անձեռնմխելիությունը պաշտպանելու համար, որը կարող է տարածվել նաև վրեժխնդրության պոռնոյի վրա[21]։

2014 թվականի հունվարին Իսրայելը դարձել է առաջին երկիրը, որն ընդունել է օրենք, որը վրեժխնդրության պոռնոն համարել է սեռական հանցագործություն: Ինտիմ տեսանյութեր տարածելն առանց պատկերված անձի համաձայնության կհանգեցնի մինչև հինգ տարվա ազատազրկման[22]։

Ֆրանսիայում հանցագործություն է համարվում անձի անձնական կյանքը դիտավորյալ խախտելը՝ առանց նրա համաձայնության անձնական վայրում նկարահանված լուսանկար տարածելով[23]։

Ֆիլիպիններում ինտիմ պատկերներ կամ տեսանյութեր ինտերնետում պատճենելը, վերարտադրելը, տարածելը կամ հրապարակայնորեն ցուցադրելը հանցագործություն է առանց պատկերված անձանց գրավոր համաձայնության[24]։

Ավստրալիայի Վիկտորիա նահանգը փոխել է սեքսինգի մասին գործող օրենքը՝ արգելելով երրորդ անձանց սեռական գրգռում առաջացնող պատկերների ուղարկումը[25]։

Հայաստանում չկա հատուկ օրենք, որը վերաբերում է «վրեժխնդրության պոռնոյին»։ Այնուամենայնիվ, պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի առանց համաձայնության տարածումը քրեականացվում է ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով։ Այս հոդվածը արգելում է պոռնոգրաֆիկ նյութերի անօրինական արտադրությունը, վաճառքը կամ տարածումը, այդ թվում՝ թվային ձևաչափերով։ Նման արարքների համար նախատեսվում է տուգանք, կալանք մինչև երկու ամիս կամ ազատազրկում մինչև երկու տարի[26]։ Չնայած «վրեժի պոռնո» արտահայտությունը օրենքում բացահայտ չի գործածվում՝ առանց համաձայնության անձնական բովանդակության տարածման դեպքերը կարող են հետապնդվել այս հոդվածի շրջանակներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mary Franks, Criminalizing Revenge Porn: A Quick Guide Արխիվացված 2013-12-16 Wayback Machine.
  2. Camille Dodero, «Gary Jones» Wants Your Nudes Արխիվացված 2015-02-19 Wayback Machine, The Village Voice (May 16, 2012).
  3. Danielle K. Citron, ‘Revenge porn’ should be a crime Արխիվացված 2014-11-14 Wayback Machine, CNN Opinion (Aug. 30, 2013).
  4. Emily Bazelon, Why Do We Tolerate Revenge Porn? Արխիվացված 2015-09-08 Wayback Machine, Slate (Sept. 25, 2013).
  5. Eric Larson, It’s Still Easy to Get Away With Revenge POrn Արխիվացված 2015-09-22 Wayback Machine, Mashable (Oct. 21, 2013).
  6. Charlotte Lytton, When Sexting Gets Ugly: Flirting Can Become Fodder for Revenge Porn Արխիվացված 2014-01-27 Wayback Machine, The Daily Beast (Jan. 7, 2014)
  7. 7,0 7,1 7,2 Alexa Tsoulis-Reay, «A Brief History of Revenge Porn» Արխիվացված 2014-01-06 Wayback Machine, New York Magazine (July 21, 2013).
  8. 8,0 8,1 On The Media, Revenge Porn’s Latest Frontier Արխիվացված 2015-02-25 Wayback Machine, WNYC (Dec. 2, 2011).
  9. Woodrow Hartzog, How to Fight Revenge Porn Արխիվացված 2015-02-23 Wayback Machine, Stanford Law Center for Internet and Society (May 10, 2013).
  10. Doug Barry, A New Bill in Florida Would Make Non-Consensual ‘Revenge Porn’ a Felony Արխիվացված 2013-12-02 Wayback Machine, Jezebel (Apr. 7, 2013).
  11. Emily Bazelon, Fighting Back Against Revenge Porn Արխիվացված 2014-01-24 Wayback Machine, Slate (Jan. 23, 2013).
  12. Complaint in Jacobs v. Seay Արխիվացված 2016-04-09 Wayback Machine, 13-1362 6CA0 (Fl. Apr. 18, 2013)
  13. State Cyberstalking and Cyberharassment Laws Արխիվացված 2013-10-12 Wayback Machine, National Conference of State Legislatures (Nov. 16, 2012).
  14. Heather Kelly, New California 'Revenge Porn' Law May Miss Some Vicitms Արխիվացված 2014-02-06 Wayback Machine, CNN (Oct. 3, 2013).
  15. 17 U.S.C. § 102-Subject Matter of Copyright: In General Արխիվացված 2014-02-06 Wayback Machine.
  16. Julia Dahl, «Revenge porn» Law in California a Good First Step, But Flawed, Experts Say Արխիվացված 2013-11-01 Wayback Machine, CBS News (Oct. 3, 2013).
  17. New Jersey Invasion of Privacy, N.J.S.A. 2C:14-9(չաշխատող հղում).
  18. Megan DiMarco and Alexi Friedman, Live Blog: Dharun Ravi Sentenced to 30 Days in Jail Արխիվացված 2012-05-22 Wayback Machine, The Star-Ledger (May 12, 2012).
  19. Marueen O’Connor, The Crusading Sisterhood of Revenge-Porn Victims Արխիվացված 2014-01-24 Wayback Machine, New York Magazine (Aug. 29, 2013).
  20. California SB 255 Արխիվացված 2014-03-29 Wayback Machine.
  21. Marc Rotenberg & David Jacobs. Updating the Law of Information Privacy: The New Framework of the European Union, Harvard Journal of Law and Public Policy Vol. 36, No. 2 (Spring 2013), available at [1] Արխիվացված 2014-06-02 Wayback Machine.
  22. Yifa Yaakov. Israeli Law Makes Revenge Porn a Sex Crime, The Times of Israel [2] Արխիվացված 2014-01-22 Wayback Machine (Jan. 6, 2014).
  23. French Penal Code Article 226-2 [3] Արխիվացված 2016-03-03 Wayback Machine(Nov. 19, 2013).
  24. Philippines Anti-Photo and Video Voyeurism Act of 2009 [4] Արխիվացված 2019-09-20 Wayback Machine (Feb.10.2010).
  25. Jon Martindale. Australian State Outlaws Revenge Porn, KitGuru [5] Արխիվացված 2014-01-23 Wayback Machine (Dec. 12, 2013).
  26. «Article 263». : (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]