Jump to content

Վրաց Արշակունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրաց Արշակունիներ
արքայատոհմ Խմբագրել Wikidata
ԵրկիրՎիրք Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորՎրաստան
 • Թբիլիսի Խմբագրել Wikidata

Վրաց Արշակունիներ (վրաց.՝ არშაკიანი՝ արշակիանի), պարթևական ծագում ունեցող Արշակունիների արքայատոհմի վրացական ճյուղը։ Վիրքում իշխել են մեկ դար՝ 189-284 թվականներին՝ հաջորդելով երկրի հիմնադիր արքայատոհմ Փառնավազյաններին (մ․թ․ա․ 302 - մ․թ․ 189)[1]։

Երբ պարթև Արշակունիները, հայ Արշակունի թագավորներ Վաղարշ Բ-ի (186-198) և Խոսրով Ա-ի (198-216), ժառանգական հիմքով ամրապնդեցին իրենց դիրքերը հայոց գահին դեռևս մինչև 180 թվականը, նրանք մեծ հնարավորություն ստացան միջամտելու նաև Մեծ Հայքի հյուսիսային հարևան Վիրքի գործերին։ Ըստ միջնադարյան վրացական տարեգրության՝ Մեծ Հայքի թագավորը, ում պրոֆեսոր Կիրիլ Թումանովը նույնացնում է Վաղարշ Բ-ի հետ, օգնել է Վիրքի ապստամբ ազնվականներին գահընկեց անել իր կնոջ եղբայր՝ վերջին Փառնավազյան Համազասպ II-ին (185-189)։ Իրականում խոսքը վերաբերում է ոչ թե հայոց թագավոր Վաղարշ Բ-ին, այլ Պարթևստանի թագավոր Վաղարշ Դ-ին։ Նրա որդի Ռևը պայքարում է քեռու՝ վերջին Փառնավազյան Համազասպ II-ի դեմ, ստանում վրաց գահը (189-216) և հիմնադրում Արշակունիների արքայատոհմը[2][3]։

226 թվականին Պարսկաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն և գահին բարձրացան Սասանյանները, սակայն Վիրքում և Մեծ Հայքում Արշակունիները շարունակեցին իշխել համապատասխանաբար մինչև 284 և 428 թվականները։ Անգամ 300 թվականներին Արշակունիներին հաջողվեց հաստատվել նաև Աղվանքում. ոչ պաշտոնապես՝ առանց կոնկրետ անձանց անվանումների, Արշակունիների սկիզբը Աղվանքում համարվում էր 1-2-րդ դարերը։ Թեև ավելի ուշ վրացական տարեգրությունները փաստում են այս իշխանափոխությունը, այդ ժամանակաշրջանի պատմությունը լի է անախրոնիզմներով և կիսառասպելական ակնարկներով, որոնք քիչ մանրամասնություններ են հաղորդում Արշակունիների Վիրքի վրա իրանական վերածննդի ազդեցության մասին: Այն, ինչ մենք գիտենք այդ ժամանակաշրջանի մասին, գալիս է դասական աղբյուրներից, ինչպես նաև Սասանյան արձանագրություններից[1]:

Պարթևական թույլ տիրույթը փոխարինելով ուժեղ, կենտրոնացված պետությունով՝ Սասանյանները փոխեցին հռոմեամետ Վիրքի քաղաքական կողմնորոշումը և այն վերածեցին հարկային պետության։ Շապուհ I-ը (242-272) Վիրքի գահին դրեց վասալ Համազասպ III-ին (260-265), հավանաբար Միհրդատ II-ի հակառակորդ կամ հակաթագավոր։ 284 թվականին, Ասպագուր I-ի մահով, Արշակունիների վրացական տոհմն ավարտվեց, և Սասանյանները օգտվեցին Հռոմեական կայսրությունում քաղաքացիական բախումներից ու Վիրքի գահին հաստատեցին իրենց թեկնածուին՝ Խոսրովիանիների դինաստիայի ներկայացուցիչ Միհրան III-ին (284-361)[1][4], ում վիճակված էր ընդունել քրիստոնեությունը[5]։

Արքաների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Rapp, Stephen H. (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, pp. 292-294. Peeters Bvba 90-429-1318-5.
  2. Rapp, 2014, էջ 240
  3. Toumanoff, 1969, էջ 17
  4. Ronald Grigor Suny (1994), The Making of the Georgian Nation: 2nd edition, p. 15. Indiana University Press, 0-253-20915-3
  5. Machitadze, Archpriest Zakaria (2006), "The Feast of the Robe of our Lord, the Myrrh-streaming and Life-giving Pillar, Equals-to-the-Apostles King Mirian and Queen Nana, and Saints Sidonia and Abiatar (4th century)" Արխիվացված 2012-03-06 Wayback Machine, in The Lives of the Georgian Saints Արխիվացված 2008-06-14 Wayback Machine. Pravoslavie.Ru. Retrieved on April 15, 2009.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Rapp, Stephen H. (2003). Studies in Medieval Georgian Historiography: Early Texts and Eurasian Contexts. Peeters. ISBN 978-2-87723-723-9.
  • Rapp, Stephen H. (2014). The Sasanian World through Georgian Eyes: Caucasia and the Iranian Commonwealth in Late Antique Georgian Literature. Farnham: Ashgate Publishing. ISBN 978-1-4724-2552-2.
  • Russell, James R. (2004). Armenian and Iranian studies. Harvard Armenian Texts and Studies. Vol. 9. Harvard University Press. ISBN 978-0935411195.
  • Toumanoff, Cyril (1969). «Chronology of the early kings of Iberia». Traditio. Cambridge University Press. 25: 1–33. doi:10.1017/S0362152900010898. JSTOR 27830864. S2CID 151472930.
  • (ka) Giorgi Melikishvili, et al.. (1970), საქართველოს ისტორიის ნარკვევები (Studies in the History of Georgia), Vol. 1. Tbilisi: Sabch'ota Sakartvelo.