Վրացիները Հունաստանում
Վրացիները Հունաստանում, էթնիկական փոքրամասնություն, որը ապրում է Հունաստանում։ Հունաստանում ապրող վրացիների թիվը կազմում է մոտ 150,000-300,000 մարդ[1]։ Հունաստանի վրացական բնակչությունը կենտրոնացած է հիմնականում մայրաքաղաք Աթենքում։ Որոշ մարդիկ ապրում են նաև Սալոնիկում, ինչպես նաև Կրետե կղզում՝ Հերակլիոնում։
Հունաստանի վրացական համայնքը դավանում է քրիստոնեություն (վրաց ուղղափառ եկեղեցի) և հիմնականում խոսում վրացերենով։ Այստեղ կա վրացական դպրոց և եկեղեցի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վրացիները Հունաստանում»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2015-10-02
|