Վրատնա դաշտ


Վրատնա դաշտ կամ Վրատնա դոլինա, դաշտ Սլովակիայում՝ Փոքր Ֆատրա լեռնահամակարգում։ Գտնվում է Ժիլինա շրջանի Տերչով գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա, զբաղեցնում է մոտավորապես 36 քառակուսի կիլոմետր մակերես[1]։ Դաշտ կարելի է մուտք գործել Տիեսնավիից, Ստարա դոլինայից, Նովա դոլինայից, Ստարի դվորից։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրատնան համարվում է Սլովակիայի ամենահաճախ այցելվող զբոսավայրերից և լեռնադահուկային կենտրոններից մեկը։ «Վրատնա» հանգստյան տունը տեղավորված է 600-1550 մետր բարձրության վրա և դահուկորդներին տրամադրում է 16 դահուկուղիներ։ 2006 թվականից այստեղ գործում է ութտեղանոց գոնդոլներով ճոպանուղի մինչև Խլեբ սարի գագաթը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1490 մետր բարձրության վրա։ Դահուկային մարզաձևերի սիրահարները կարող են սար բարձրանալ նաև առանց ճոպանուղուց օգտվելու, զբաղվել ձմեռային զանազան խաղերով, սահնակ, հեծանիվ վարել, արշավների գնալ...
Ջրհեղեղը
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հուլիսի 21-ին, արտասովոր առատ տեղումներից հետո, ջրհեղեղը[2] ծածկեց Վրատնա բերող ճանապարհն ու մասամբ քանդեց այն՝ դաշտը կտրելով երկրի մնացած մասից։ Ճապանուղու վերին կայանից և «Վրատնա» հանգստյան տնից ավելի քան 120 զբոսաշրջիկներ տարհանվեցին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «no title». Vratna.com. n.d. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 27-ին.
{{cite web}}: Cite uses generic title (օգնություն) - ↑ Katastrofa vo Vrátnej Արխիվացված 2016-03-24 Wayback Machine [undefined] error: {{lang}}: no text (help)
- ↑ Evakuácia vyše 120 turistov v okolí Vrátnej [undefined] error: {{lang}}: no text (help)

Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vrátna Valley at Slovakia.travel
- Vrátna Ski Resort at Slovakia.travel
- Vrátna at Slovakiatourism.sk
- Vrátna Free Time Zone resort
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրատնա դաշտ» հոդվածին։ |