Վրաստանում Ռուսաստանի դեսպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրաստանում Ռուսաստանի նախկին դեսպանության շենքը, Թբիլիսի, Ճավճավաձե 51

Վրաստանում Ռուսաստանի դեսպանություն, Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը Վրաստանում 1991 - 2008 թվականներին։ Դեսպանատան շենքը գտնվում է Թբիլիսի քաղաքի Ճավճավաձե պողոտայի 51 հասցեում[1]։

2008 թվականի օգոստոսի 29-ին Վրաստանը Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին և մյուս դիվանագետներին վտարեց երկրից և փակեց դեսպանատունը՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ[2]։ Պատճառը ռուս-վրացական պատերազմն էր, որի արդյունքում Վրաստանի երկու շրջաններ (Աբխազիա և Հարավային Օսիա) հռչակեցին իրենց անկախությունը։

2009 թվականի մարտի 3-ին Վրաստանում Շվեյցարիայի դեսպանությունում բացվեց հատուկ բաժին, որով Ռուսաստանի ներկայացնում է իր հետաքրքրությունները Վրաստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Грузия (ռուսերեն). Ministry of Foreign Affairs (Russia). Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13-ին.
  2. Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]