Վրաստանի դրոշ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Վրաստանի դրոշ | |
|---|---|
| Տեսակ | ազգային դրոշ |
| Իրավասության տարածք | Վրաստան |
| Նշան | 🇬🇪 |
| Հարաբերություն | 3:2 |
| Ընդունված է | հունվարի 24, 2004 |
| Գույներ | սպիտակ, սև և շագանակագույն |
| Պատկերված է | դաշտ, Սուրբ Գևորգի խաչ և Բոլնիսի խաչ |
Վրաստանի դրոշ (վրաց.՝ ხუთჯვრიანი დროშა՝ Հնգխաչյա դրոշ), զինանշանի և օրհներգի հետ միասին համարվում է Վրաստանի պետական խորհրդանիշերից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս դրոշը ընդունվել է 2004 թ.-ին։ Մինչ խորհրդարանի հաստատումը որպես պետական դրոշ, այն օգտագործվում էր Միխեիլ Սաակաշվիլու Ազգային շարժման կողմից։ Կազմված է 1 մեծ և 4 փոքր խաչերից։ Մեծ խաչը խորհրդանշում է Աստծուն, իսկ 4 փոքրերը՝ ավետարանիչներին։
Վրաց հետազոտող Իոսիֆ Բիչիկաշվիլին նշում է, որ հինգ խաչերի պատկերներ Վրաստանի տարածքում հայտնաբերվել են Նեկրեսի եկեղեցու ավերակներում (6 - րդ դարից ոչ ուշ), Բոչորմայի (10 - 11 դդ.) և Չխարիի (13 - 14 դդ.) սբ. Գեորգի եկեղեցիների ճակատին, Դմանիսի եկեղեցում (14 - 15-րդ դդ.) և այլն։
Ներկայիս դրոշի հաստատման համար ընդունվել է «Դրոշի մասին» օրենքը։ Համաձայն այդ օրենքի երկրորդ հոդվածի.
Հոդված 2
1. Վրաստանի պետական դրոշը սպիտակ գույնի ուղղանկյուն պաստառ է, որի կենտրոնում պատկերված է կարմիր մեծ խաչ, իսկ չորս անկյուններում՝ նույնպես կարմիր գույնի այսպես կոչված «Բոլնիսի խաչի» տեսքով նույնանման խաչիկներ։
3. Դրոշում օգտագործվում է կարմիր գույնի #FF0000 երանգը։ Արգելվում դրոշում կարմիր գույնի այդ երանգի փոփոխումը։

Ռազմական դրոշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ռազմա-ծովային դրոշ
-
Ռազմական դրոշ
-
Ցամաքային ուժերի դրոշ
-
Ռազմա-օդային ուժերի դրոշ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||