Վրաստանի բանկ
Վրաստանի բանկ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1903 |
Վայր | Թբիլիսի, Վրաստան |
Երկիր | Վրաստան |
Արդյունաբերություն | economics of banking? |
Աշխատողների թիվ | 6757 մարդ |
Կայք | bog.ge, bankofgeorgia.ge(վրաց.), expresssesxi.ge(վրաց.) և solo.ge(վրաց.) |
Բորսա | Լոնդոնի ֆոնդային բորսա |
Bank of Georgia Վիքիպահեստում |
«Վրաստանի դրամատուն» ԲԸ[1], Bank of Georgia (վրաց.՝ საქართველოს ბანკი), Վրաստանի ամենախոշոր առևտրային բանկերից մեկը։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Թբիլիսիում։
Սեփականատերեր և ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկի բաժնետոմսերը գտնվում են Լոնդոնի ֆոնդային բորսայում և Վրաստանի ֆոնդային բորսայում (բորսային թիքեր՝ GeSE:GEB)։
Բանկի վերահսկիչ խորհրդի նախագահը Նիկոլաս Ենուկիձեն է։ Գործադիր տնօրենը՝ Իրալի Գիլաուրին։ Նախկին գործադիր նախագահ և վերահսկիչ խորհրդի նախկին նախագահ Լադո Գուրգենիձեն 2007 թվականի նոյեմբերի 22-ից դարձել է Վրաստանի վարչապետ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկը գործունեություն է իրականացնում ներդրումային բանկային գործարարության, առևտրի, դրամական միջոցների կառավարման և այլնի շրջանակներում։ Bank of Georgia-ն ունի ավելի քան 100 մասնաճյուղ. գործունեությունն իրականցվում է Վրաստանում, Ուկրաինայում և Բելառուսում։ Բանկին է պատկանում BG Capital ներդրումային ընկերությունը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [1][2][3]: Չշփոթել Վրաստանի ազգային բանկի՝ երկրի կենտրոնական բանկի հետ։
- ↑ Ընկերության սեփականատերը Վրաստանի բանկ ԲԸ-ն է(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանկի պաշտոնական կայք(անգլ.)