Վրանաձև զանգակատուն (Ստարոչերկասկայա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրանաձև զանգակատուն
Տեսակզանգակատուն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍտարոչերկասկայա
Բարձրություն45,8 մետր
Մասն էResurrection Cathedral, Starocherkasskaya?
Առաջին հիշատակում1730
Հիմնադրված է1725
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Վրանաձև զանգակատուն (ռուս.՝ Шатровая колокольня), երկհարկ զանգակատուն Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ակսայի շրջանի Ստարոչերկասկայա ստանիցայում։ Իր տեսակի միակ շենքը երկրի հարավում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1730 թվականին Ստարոչերկասկի Քրիստոսի Հարության Զորքի տաճարի կողքին հիմնադրվել և կառուցվել է երկհարկ վրանաձև աշտարակ-զանգակատուն։ Նրա բարձրությունը ավելի քան 45 մետր էր։ Զանգակատան առաջին և երկրորդ հարկերում 1744-1857 թվականներին պահվել է կազակական ռազմական արխիվը։ 1751 թվականին Ստարոչերկասկիում մկրտվել է 1812 թվականի Հայրենական պատերազմի ապագա հերոս, Դոնի կազակական զորքի ատաման, հեծելազորի գեներալ, Ռուսական կայսրության XVIII դարի վերջի - XIX դարի սկզբի բոլոր պատերազմների մասնակից Մատվեյ Իվանովիչ Պլատովը (1753-1818)[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգակատունը բաղկացած է ներքնահարկից, քառանիստից, ութանիստից և վրանից, որը պսակվում է խաչով։ Վրանի չափը զգալիորեն փոքրացված է նրան նախորդող ութանիստ հարկի համեմատ։ Ներքնահարկում որոշ ժամանակ եղել է բանտ, որտեղ պահվել են հատկապես կարևոր հանցագործները։ Առաջին հարկը ութանիստ էր պատերի երկու մետր հաստացումով։ Երկրորդ հարկն ունեցել է դիտահարթակ[3]։ Զանգակատան ամենաբարձր մասում` ութանիստում, հաստ պատերի միջով անցնում է քարե սանդուղք[4]։ Իսկ կլոր պատուհաններում, որոնք գտնվում են այդ հատվածում, տոնական միջոցառումների ժամանակ դրվել են այրվող ճրագաթասեր` ստեղծելով տոնական լուսավորություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. «Старочеркасск.Музей-заповедник, Столица Донского казачества». Ростовчанка (ռուսերեն). 2015 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  3. «"Шатровая колокольня"». siamz-ro.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  4. Туризм в Донском крае. «Описание достопримечательностей Старочеркасска». tourism.donrise.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.