Վրաերթ բազմության վրա Մագդեբուրգում
| Վրաերթ բազմության վրա Մագդեբուրգում | |
|---|---|
| Սպանության ձև | տրանսպորտի օգտագործում ահաբեկչության նպատակով |
| Երկիր | |
| Մասն է | terrorism in Germany?[1] |
| Կոորդինատներ | 52°07′53″N 11°38′20″E / 52.131388888889°N 11.638888888889°E |
| Ամսաթիվ | դեկտեմբերի 20, 2024 |
| Սպանվածներ | 5 մարդ[2] |
| Վիրավորներ | 235[3][4] |
| Զենք՝ | BMW X3?[5] |
Վրաերթ բազմության վրա Մագդեբուրգում, զանգվածային սպանություն, որը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 20-ի երեկոյան՝ ժամը 19:04-ին, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում[6]։ Միջադեպի հետևանքով առնվազն վեց մարդ զոհվել է, ավելի քան 235-ը՝ վիրավորվել, մոտ 40 վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է:
Հարձակվողը Սաուդյան Արաբիայից փախստական 50-ամյա բժիշկ-հոգեբույժ Թալեբ Ալ-Աբդուլմոխսեն է[7], ով հայրենիքում մեղադրվում էր ահաբեկչության և Մերձավոր Արևելքից կանանց մաքսանենգության մեջ: Հայտնի էր իր հակամիգրանտ, իսլամաֆոբ և ծայրահեղ աջ հայացքներով[8], ինչպես նաև Գերմանիայի քննադատությամբ՝ «Եվրոպան իսլամացնելու» ձգտման համար[7]։ Հարձակվողը դիտավորյալ իր վարձակալած ավտոմեքենան ուղղել է սուրբծննդյան շուկային մասնակցող մարդկանց ուղղությամբ[9]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մագդեբուրգը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ մազրի մայրաքաղաքն է։ Քաղաքում ամենամյա սուրբծննդյան շուկան է անցկացվում քաղաքապետարանից և խոշոր առևտրի կենտրոնից ոչ հեռու[10]։
Սուրբծննդյան շուկաներն արդեն իսկ ենթարկվել են տրանսպորտային միջոցների օգտագործմամբ հարձակման[11]․ նոր տարվա նախօրեին Թայմս Սքվերի վտանգների գնահատման համատեղ հաշվետվությունում նշվել է, որ նման հարձակումները «կրկնվող մարտավարություն է՝ վտանգ ներկայացնող սուբյեկտների կողմից»[12]։ 2024 թվականի նոյեմբերին Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը հայտարարել է, որ սուրբծննդյան շուկաներին «հատուկ» սպառնալիքներ չկան[13][14], սակայն կոչ է անում զգոն մնալ[14]։ Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից երկու շաբաթ առաջ, Բավարիայի Աուգսբուրգ քաղաքում սուրբծննդյան շուկայի վրա հարձակում ծրագրելու կասկածանքով, ձերբակալվել է իրաքցի[15]։
Մագդեբուրգի հարձակումը տեղի է ունեցել 2016 թվականին Բեռլինի սուրբծննդյան շուկայի վրա կատարված հարձակման ութերորդ տարելիցից մեկ օր անց։ Իսլամական պետության կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել էր 12 մարդ, վիրավորվել՝ 56-ը[16]։
Հարձակում և զոհեր
[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի դեկտեմբերի 20-ի երեկոյան սուրբծննդյան շուկայում մարդկանց բազմության մեջ մեծ արագությամբ մխրճվել է BMW մակնիշի ավտոմեքենա[17]։ Դեպքի վայրում կային շատ ընտանիքներ՝ իրենց երեխաների հետ[17]։ Ոստիկանության տվյալներով՝ մեքենան անցել է առնվազն 400 մետր։ Մեքենայի վարորդը ձերբակալվել է Allee-Center տրամվայի կանգառում[18]։
Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ դա «հավանաբար, հարձակում է եղել»[19]։ Ավտոմեքենայի ուղևորի նստատեղին գտնվել է բեռ[20], և ոստիկանությունը շրջափակել է տարածքը՝ կասկածելով, որ մեքենայի մեջ կարող է պայթուցիկ սարք լինել[21]։ Կեսգիշերին հետաքննությունը պարզել է, որ մեքենայում պայթուցիկ նյութեր չեն եղել[22]։
Հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ՝ 45-75 տարեկան չորս կին և ինը տարեկան երեխա[23][24]։ 2025 թվականի հունվարին ստացված վնասվածքներից մահացել է հարձակման վեցերորդ զոհը՝ 52-ամյա կին[25]։ Ավելի քան 205 մարդ վիրավորվել է, որոնցից 41-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում[26][27]։ 2025 թվականի հունվարի 3-ին իշխանությունները վերանայել են տուժածների թիվը, որը հասել է 299-ի[28]։
Կասկածյալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանական Die Welt պարբերականի տվյալներով՝ վարձակալությամբ վերցված BMW-ի ղեկին եղել է[18] Թալեբ Ալ Աբդուլմոխսենը (արաբ․՝ طالب العبدالمحسن)[29]․ ծնվել է 1974 թվականին Սաուդյան Արաբիայում[17], աթեիստ և իսլամաֆոբ է[7][30]։ Ունեցել է Գերմանիայի կեցության իրավունք։ Մասնագիտությամբ հոգեբույժ է և աշխատում է որպես բժիշկ Բեռնբուրգի ուղղիչ հաստատություններում և կլինիկաներում՝ մասնագիտանալով հոգեբանության և հոգեբուժության ոլորտում: 2006 թվականին ժամանել է երկիր, իսկ տասը տարի անց կարողացել է փախստականի կարգավիճակ ստանալ[17][30]։
Իրավապահ մարմինների հետ բախվել է դեռ ավելի վաղ։ 2013 թվականին Աբդուլմոխսենին տուգանել են՝ «քրեական հանցագործություններ կատարելու սպառնալիքի միջոցով հասարակական անդորրը խախտելու համար»։ Սաուդյան պետությունը Գերմանիայի անվտանգության մարմիններին երեք անգամ զգուշացրել է Աբդուլմոխսենի գործունեության մասին[31]։ Կասկածյալը Սաուդյան Արաբիայի կողմից մեղադրվում է ահաբեկչության և Մերձավոր Արևելքից կանանց մաքսանենգության մեջ, սակայն 2016 թվականին Գերմանիան ապաստան է տրամադրել կասկածյալին՝ մերժելով արտահանձնումը[32][33]։
Աբդուլմոխսենը սոցիալական ցանցերում իրեն ներկայացրել է որպես հետապնդումների զոհ՝ մեղադրելով Գերմանիային «Եվրոպան իսլամացնելու» ձգտման մեջ: Նրա հայացքները ինտերնետում գնալով ավելի արմատական էին դառնում։ Հայտարարել է, որ Գերմանիայի իշխանություններն իբր հետապնդում են սաուդցի ապաստան հայցողներին երկրի ներսում և նրա սահմաններից դուրս, որպեսզի կործանեն նրանց կյանքը[7]։ Կասկածյալը արտահայտել է ծայրահեղ աջ գաղափարներ, ներառյալ «մեծագույն փոխարինման» և Եվրոպայի իսլամացման տեսությունները: Սոցիալական ցանցերի վերլուծությունը ցույց է տվել կասկածյալի կապը ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության գաղափարախոսության հետ[30]։ 2023 թվականինTwitter-ի իր էջում Աբդուլմոխսենը հարցում է անցկացրել, արդյոք իրեն կդատապարտեն իրեն, եթե սպանի Գերմանիայի 20 պատահական քաղաքացիների։ Ինտերնետում Աբդուլմոխսենը կիսվում է իսրայելամետ հայացքներով՝ Բենյամին Նեթանյահուի թվիթի վերահրապարակման մեջ պնդելով, որ «Սիրիայի որոշ հատվածներ բախտ են ունեցել դառնալ Իսրայելի մաս»[34][35]։ Հարձակումից հինգ օր առաջ քննադատել է Գերմանիայում սիրիացի փախստականներին RAIR աջ հիմնադրամին տված հարցազրույցում[36]։
2024 թվականի մայիսին կասկածյալը գրառում է կատարել, որում ասվում է. «Ես լրջորեն մտածում եմ այս տարի մահանալու մասին։ Պատճառը իմ ամեն կերպ արդարության հասնելն է, իսկ Գերմանիան խոչընդոտում է խաղաղ ձևով արդարություն հաստատելուն»։ Տեսանյութերից մեկում նաև ասվում էր, որ «Ոստիկանությունն է հանցագործը։ Այս դեպքում ես գերմանացի ազգին, Գերմանիայի քաղաքացիներին եմ պատասխանատու համարում այն ամենի համար, ինչ տեղի է ունենալու»։ Մեկ այլ տեսանյութում ասում է, որ գերմանացիները պատասխանատու են հույն փիլիսոփա Սոկրատեսի սպանության համար[37]։ Հարձակումից անմիջապես առաջ Տեսանյութերից մեկում Աբդուլմոխսենն ասել է, որ «ևս մեկ պատճառ, թե ինչու եմ ես Գերմանիայի քաղաքացիներին պատասխանատու համարում իմ հետապնդման համար, իմ փոստարկղից USB ֆլեշ կրիչի գողանալն է»:[38]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագդեբուրգի ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է արել մնալ տանը[39]։ Հարևան քաղաքներում իշխանությունները տարբեր կերպ են արձագանքել. եթե Էրֆուրտի սուրբծննդյան շուկան տեղի չի ունեցել[39], ապա Գալլեում՝ Սաքսոնիա-Անհալթ խոշորագույն քաղաքում, չէին հզորացրել անվտանգության միջոցառումները[39]։
Քաղաքական ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]The Wall Street Journal-ը գրել է, որ հարձակումը կարող է աշխուժացնել Գերմանիայում ներգաղթի վերաբերյալ քննարկումները 2025 թվականի դաշնային ընտրություններից առաջ[40]։
Ցույցեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծայրահեղ աջ խմբերի կողմից կազմակերպվել են բողոքի ցույցեր հարձակման վայրում։ Ցուցարարները կրում էին արտագաղթի կոչերով պաստառներ՝ վանկարկելով կարգախոսներ, ինչպիսիք են «Wir sind das Volk» (գերմ.՝ «Մենք ժողովուրդ ենք»): Ակցիային մասնակցել են Die Heimat-ը, նրա երիտասարդական կազմակերպությունը և Young Nationalists-ի երիտասարդական թևը[41][42][43][44]։
Հետաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի ներքին անվտանգության գործակալության ղեկավար Հոլգեր Մյունխի խոսքով՝ իշխանությունները դեռ պետք է որոշեն հանցագործության դրդապատճառը: Դաշնային դատախազները կզբաղվեն գործով, եթե սպանությունները ճանաչվեն որպես ահաբեկչական գործողություն, որը կատարվել է հարձակվողի կողմից քաղաքական կամ կրոնական համոզմունքների պատճառով[45]։ Մյունխը հայտարարել է, որ հարձակումից առաջ ոստիկանությունը Սաուդյան Արաբիայի իշխանություններից տեղեկություն է ստացել թվիթերյան գրառման մասիմ, որում Թալեբը Գերմանիային սպառնացել է պատասխան տալ սաուդցի փախստականների նկատմամբ վերաբերմունքի համար: Մագդեբուրգի մայրաքաղաք Սաքսոնիա-Անհալթի ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն Մյունխը հավելել է, որ սպառնալիքները չափազանց անորոշ են: Մյունխը հայտարարել է, որ կասկածյալը, ըստ երևույթին, գործել է «բոլորովին ոչ ստանդարտ սխեմայով»[46][47]։
Շաբաթ երեկոյան հարձակման մեջ մեղադրվող կասկածյալը կանգնել է դատավորի առջև, որը փակ դռների հետևում որոշում է կայացրել Աբդուլմոխսենին կալանքի տակ պահել սպանության հինգ կետերով, սպանության փորձի և ծանր մարմնական վնասվածքների մի քանի կետերով[48][49]։
Ոստիկանությունը հետաքննում է կասկածյալի հնարավոր դրդապատճառները, այդ թվում՝ արդյոք դրանք առաջացել են սաուդցի փախստականների նկատմամբ Գերմանիայի վերաբերմունքի դժգոհությունից[50][51]։ Քննիչները պարզել են, որ Աբդուլմոխսենը փորձել է կապեր հաստատել Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ծայրահեղ աջ կազմակերպությունների, այդ թվում՝ Գերմանիայի AfD կուսակցության, ինչպես նաև անգլիական ծայրահեղ աջ պաշտպանական լիգայի հիմնադիր Թոմի Ռոբինսոնի հետ[52]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաքսոնիա-Անհալթ նախագահ Ռայներ Հազելոֆը միջադեպը «սարսափելի իրադարձություն» է անվանել և ուղևորվել Մագդեբուրգ[16]։ Հազելոֆը հայտարարել է, որ հարձակվողը վրաերթը կատարել է միայնակ[53]։
Կանցլեր Օլաֆ Շոլցը ցավակցություն է հայտնել[16] և դաշնային կառավարության ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերի հետ այցելել է Մագդեբուրգ[14]։ Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը[54], Օլաֆ Շոլցը[55] Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը շնորհակալություն են հայտնել փրկարարներին[56]։
Գերմանիայի շատ քաղաքներում անվտանգության միջոցառումներն խստացվել են՝ ի պատասխան հարձակման, կամ շուկաներն այս տարի ժամկետից շուտ ամբողջությամբ փակվել են[57][58]։ Շատ շուկաներում, որոնք բաց են մնում, երաժշտություն չի հնչում կամ լռության րոպե է պահպանվում՝ ի հիշատակ հարձակման զոհերի[57][58]։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարձակման օրը Իլոն Մասկն աջակցել է ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը, իսկ ավելի ուշ կոշտ քննադատության է ենթարկել կանցլեր Օլաֆ Շոլցին՝ վերջինիս անվանելով «ոչ կոմպետենտ հիմար» և կոչ անելով հրաժարական տալ: Հատկանշական է, որ հարձակվողը ԱԳհ կուսակցության կողմնակիցն էր, որին աջակցում է Մասկը, ինչպես նաև իր համակրանքն է հայտնել Մասկին[59]։
Եվրամիություն։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ցավակցություն է հայտնել Գերմանիային:
Ավստրիա։ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը (ÖVP) Ինստագրամում (ավելի շուտ Twitter-ում) հայտնել է իր «ցնցվածությունը» և հավաստիացրել․ «Մենք ուս ուսի կանգնած ենք մեր գերմանացի ընկերների հետ»։ Ներքին գործերի նախարար Գերհարդ Կարները (ÖVP) հայտարարել է, որ «ցնցված է» և հայտնել է, որ նման դրամատիկ իրադարձություններից հետո, Ավստրիայում նույնպես իրականացվում է իրավիճակի արդիական գնահատում[60]։
Հունգարիա: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն աղոթքներ է հղել և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին՝ հարձակումն անվանելով «նողկալի»[61]։
Իսպանիա: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը զրուցել է Օլաֆ Շոլցի հետ՝ իր աջակցությունը հայտնելու «զոհերին, նրանց ընտանիքներին և ողջ գերմանացիներին»[62]։
Իտալիա: Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին իր հայտարարության մեջ ցավակցություն է հայտնել հարձակման զոհերին և նրանց ընտանիքներին[63]։
Նիդերլանդներ: Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆը հայտարարել է, որ հոլանդական իշխանությունները «ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը», և որ «Նիդերլանդներն աջակցում է Գերմանիային այս դժվարին շրջանում»:
Լեհաստան: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ «ցնցված է» հարձակումից և ցակացություն է հայտնել զոհերին և նրանց ընտանիքներին[64][65]։
Սաուդյան Արաբիա: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հարձակումը և իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել գերմանացի ժողովրդին և զոհերին[66]։
ԱՄՆ: Հարձակումից հետո Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները սուրբծննդյան շուկաներում[67]։ Ընտրված փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լրատվամիջոցներին մեղադրել է ավտոմոբիլային հարձակման մեջ վարորդի դերը թերագնահատելու մեջ[68]։
Թուրքիա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատապարտել է հարձակումը, ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին[69]։
Ֆրանսիա: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «խորապես ցնցված է» հարձակումից[70]։
ՆԱՏՕ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ցավակցություն է հայտնել և շուկայում տեղի ունեցածն անվանել «սարսափելի»[71]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.mdr.de/nachrichten/sachsen-anhalt/magdeburg/magdeburg/liveticker-anschlag-weihnachtsmarkt-magdeburg-100.html
- ↑ https://www.tagesschau.de/inland/gesellschaft/magdeburg-anschlag-104.html
- ↑ Magdeburg P. H. i., Tetzlaff-Deas B., Whiteway-Wilkinson Z., Fahey R., Clements-Thrower A., Ingram P. Xmas market 'terror' attack death toll rises to 5 including child, 9 - updates — Daily Mirror, 2024.
- ↑ https://www.washingtonpost.com/world/2024/12/21/germany-christmas-market-attack-suspect-magdeburg/
- ↑ Magdeburg mourns Christmas market dead | Magdeburg Christmas market attack | The Guardian
- ↑ «При наезде автомобиля на толпу в Магдебурге пострадали 68 человек». РИА Новости. 2024 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- 1 2 3 4 Кизеветтер, Бони (2024 թ․ դեկտեմբերի 21). «Почему магдебургский террорист атаковал ярмарку?». Новости Германии: последние события на русском языке (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Suspect in Germany auto attack that killed 5, injured 200 self-identified as Islamophobic and anti-immigrationist». NBC News (անգլերեն). 2024 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Что известно о наезде автомобиля на людей в Магдебурге». ТАСС. 2024 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Ködel, Susanne (2024 թ․ դեկտեմբերի 20). «Sachsen-Anhalt: Auto fährt in Menschenmenge auf Magdeburger Weihnachtsmarkt». Die Zeit (գերմաներեն). Hamburg. 0044-2070. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Driver Rams Into Christmas Market in Germany, Killing at Least 2 and Injuring Dozens» (անգլերեն). 2024 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ News, A. B. C. «At least 2 dead, nearly 70 injured when car plows into German Christmas market: Officials». ABC News (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
{{cite web}}:|last=has generic name (օգնություն) - ↑ «Germany's Faeser calls for 'vigilance' at Christmas markets – DW – 11/28/2024». dw.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- 1 2 3 Connolly, Kate (2024 թ․ դեկտեմբերի 20). «Two killed and scores injured in Germany as car ploughs into crowd at Christmas market». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Germany attack: 11 feared dead and 80 injured as car ploughs into Chr…». archive.ph. 2024 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - 1 2 3 Koopmann, Christoph; Kulessa, David; Saul, Philipp; Thiede, Lara (2024 թ․ դեկտեմբերի 21). «Magdeburg: Mindestens zwei Tote und 60 Verletzte bei mutmaßlichem Anschlag auf Weihnachtsmarkt». Süddeutsche.de (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- 1 2 3 4 «В Магдебурге автомобиль врезался в толпу на рождественской ярмарке». Meduza. 2024 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 20-ին.
- 1 2 Соколенко, Олег (2024 թ․ դեկտեմբերի 20). «Авто въехало в толпу на рождественской ярмарке в Магдебурге». Deutsche Welle. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Pitel, Laura (2024 թ․ դեկտեմբերի 20). «Car drives into Christmas market in German city of Magdeburg». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Moody, Oliver (2024 թ․ դեկտեմբերի 20). «Germany attack: 11 feared dead and 80 injured as car ploughs into Christmas market». The Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Cleave, Iona (2024 թ․ դեկտեմբերի 20). «Magdeburg: Car drives into crowd in Germany Christmas Market 'terror attack'». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Staszko, Katarzyna (2024 թ․ դեկտեմբերի 21). «Atak na jarmarku w Magdeburgu. W aucie nie było ładunku wybuchowego». wiadomosci.wp.pl (լեհերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Germany latest: Mother of nine-year-old boy killed in Christmas market attack pays tribute». Sky News (անգլերեն). 2024 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «A 9-year-old is among 5 killed in the Christmas market attack in Germany». Associated Press News. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Magdeburg: Sechstes Todesopfer nach Anschlag auf Weihnachtsmarkt». Der Spiegel (գերմաներեն). 2025 թ․ հունվարի 6. ISSN 2195-1349. Վերցված է 2025 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «LIVE Magdeburg Christmas market attack LIVE updates as death toll rises to five including child, 9». Daily Mirror (անգլերեն). 2024 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «German Christmas market attack toll rises to five dead, over 200 injured». The Washington Post. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Injury toll in Magdeburg Christmas market attack rises to 299». Yahoo News. 2025 թ․ հունվարի 3. Վերցված է 2025 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Vasudev, Amit (2024 թ․ դեկտեմբերի 21). «Who Is Taleb al Abdulmohsen — Ex-Muslim, Doctor, Anti-Immigration Activist Arrested In Germany Car Attack?». Oneindia. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- 1 2 3 «Anschlag auf Magdeburger Weihnachtsmarkt: Mutmaßlicher Täter in U-Haft». MDR.DE (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Brüggemann, Thore (2024 թ․ դեկտեմբերի 21). «Magdeburg – News: Taleb A. soll Haftrichter vorgeführt werden». Der Spiegel (գերմաներեն). 2195-1349. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Ex-Muslim, doctor, pro-far right: Many shades of man behind Germany market attack». India Today (անգլերեն). 2024 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Who is Taleb A., the suspect behind Magdeburg Christmas market attack?». euronews (անգլերեն). 2024 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Report: German Xmas market attacker is Saudi anti-Islamist who shared pro-Israel content». The Times of Israel. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Parts of Syria were lucky enough to join Israel» (արաբերեն).
- ↑ «Who is Taleb Abdulmohsen, the Saudi anti-Islam activist suspect inthe Germany Christmas market attack?». newarab (անգլերեն). 21 декабря 2024.
- ↑ Todesfahrt in Magdeburg: Verdächtiger ist Islamkritiker und AfD-Fan — Rätsel um Motiv
- ↑ Mehrfach mit der Justiz in Konflikt — Täter verpasste einen Tag vor Anschlag Gerichtstermin
- 1 2 3 «Magdeburg: Bundesländer verstärken Polizeipräsenz auf Weihnachtsmärkten». ZEIT ONLINE (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Pancevski, Bertrand Benoit and Bojan. «Suspected Christmas Market Attacker Was Anti-Islam Activist». WSJ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Watch: Far-right protesters rally in Magdeburg after German Christmas market attack».
- ↑ NACHRICHTEN, n-tv. «In das Gedenken von Magdeburg mischen sich rechte Parolen». n-tv.de (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Hunderte gedenken der Opfer des Anschlags in Magdeburg». tagesschau.de (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Germany's far-right stages anti-migration rally in Magdeburg». euronews (անգլերեն). 2024 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Germany Searches for Motives in Christmas Market Attack» (անգլերեն). 2024 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Robertson, Sandi Sidhu, Ivana Kottasová, Nic (2024 թ․ դեկտեմբերի 21). «Suspect in German Christmas market attack had history of troubling social media posts that grew increasingly dark». CNN (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 24-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «German Christmas market attack suspect to face murder charges». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Gadzo, Mersiha. «Germany Magdeburg Christmas market attacker: What we know so far». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «German authorities received tipoffs last year about the suspect in Christmas market attack». AP News (անգլերեն). 2024 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Grieshaber, Kirsten; Moulson, Geir; Gera, Vanessa (2024 թ․ դեկտեմբերի 21). «Germans mourn after 5 killed and 200 injured in driver's suspected attack on a Christmas market». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ 董欣怡. «Germany mourns market attack victims». global.chinadaily.com.cn. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «AfD party calls for big rally after Germany's Christmas market attack». euronews (անգլերեն). 2024 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Magdeburg Germany attack updates: Car hits crowds at Christmas market, leaving two dead and 68 injured». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Magdeburg: Zahl der Toten nach Angriff von Magdeburg steigt auf vier». ZEIT ONLINE (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Tragiczny wieczór w Niemczech. Politycy reagują na zamach w Magdeburgu». Onet Wiadomości (լեհերեն). 2024 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Magdeburg: Zahl der Toten nach Angriff von Magdeburg steigt auf vier». ZEIT ONLINE (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- 1 2 «Weihnachtsmärkte reagieren auf Anschlag in Magdeburg». radio SAW (գերմաներեն). 2024 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
- 1 2 mdr.de. «Innenminister: "Keine Hinweise auf konkrete Gefahr für Weihnachtsmärkte in Sachsen" | MDR.DE». www.mdr.de (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Reporter, Brendan Cole Senior News (2024 թ․ դեկտեմբերի 21). «Magdeburg attack suspect said Elon Musk, Alex Jones "telling truth": report». Newsweek (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ red, ORF at/Agenturen (2024 թ․ դեկտեմբերի 20). «Magdeburger Adventmarkt: Tote und Verletzte nach Anschlag». news.ORF.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Dramatyczne wieści z Niemiec po zamachu. „Kiedy to szaleństwo się skończy?"». Wprost (լեհերեն). 2024 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Sánchez traslada a Scholz su solidaridad por el atropello en un mercado de Navidad alemán». La Vanguardia (իսպաներեն). 2024 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «President Meloni's statement on Magdeburg Christmas market attack». www.governo.it (իտալերեն). 2024 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Tragiczne wieści z Niemiec. Prezydent Duda: jestem wstrząśnięty | Niezalezna.pl». niezalezna.pl (լեհերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ WP Wiadomości (լեհերեն) https://wiadomosci.wp.pl/zamach-w-magdeburgu-prezydent-andrzej-duda-zabral-glos-7105459582900960a. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
{{cite news}}: Missing or empty|title=(օգնություն); Unknown parameter|titсоболезнованияle=ignored (օգնություն) - ↑ Hammond, Aditi Sangal, Elise (2024 թ․ դեկտեմբերի 20). «December 20, 2024, At least 2 dead and dozens injured in attack on German Christmas market, authorities say». CNN (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Vehicle plows into crowded Christmas market in Germany, killing 2 and injuring dozens». NBC News (անգլերեն). 2024 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «"Who Was Driving?" JD Vance, Musk Slam 'Misleading' Headlines On Germany Attack Involving Saudi Man». www.ndtv.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «President Erdogan condemns attack on Christmas market in Germany - Türkiye Today» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Allemagne: un "possible attentat" sur un marché de Noël, 2 morts et des dizaines de blessés». France 24 (ֆրանսերեն). 2024 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «European leaders offer condolences after deadly car attack in Germany». www.aa.com.tr. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.