Վսևոլոդ Գարշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վսեվոլոդ Գարշինից)
Վսևոլոդ Գարշին
Ծնվել էփետրվարի 2 (14), 1855[1][2][3][…] կամ փետրվարի 14, 1855(1855-02-14)[4]
ԾննդավայրԲախմուտի մարզ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3][…]
Վախճանվել էմարտի 24 (ապրիլի 5), 1888[1][2][3][…] (33 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][5]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի[3]
Մասնագիտությունգրող, գրական քննադատ, բանաստեղծ և արվեստի քննադատ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ (1876)[3][2]
ԱմուսինՆադեժդա Զոլոտիլովա[3]
Վսևոլոդ Գարշին Վիքիքաղվածքում
 Vsevolod Garshin Վիքիպահեստում

Վսևոլոդ Միխայլովիչ Գարշին (ռուս.՝ Все́волод Миха́йлович Га́ршин, փետրվարի 2 (14), 1855[1][2][3][…] կամ փետրվարի 14, 1855(1855-02-14)[4], Բախմուտի մարզ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3][…] - մարտի 24 (ապրիլի 5), 1888[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][5]), ռուս գրող, 1877 թվականին կամավոր մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին և ստացած տպավորությունները արտահայտել «Չորս օր» (1877), «Վախկոտը» (1879), «Շարքային Իվանովի հիշողություններից» (1883) պատմվածքներում։ Հայտնի են Գարշինի «Հանդիպում» (1879), «Նկարիչներ» (1879) պատմվածքները և «Կարմիր ծաղիկ» վիպակները։ Նա պատմվածքի մեծ վարպետ է։ Նրա երկերին հատուկ են հուզականությունն ու դրամատիկական լարվածությունը[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարշինները հին ազնվականական տոհմ են` ըստ ավանդության սերված Գորշիներից (կամ Գարշիներ) Իվան III-ի ժամանակ։ Մանկությունն անցկացրել է ռազմական միջավայրում (հայրը` Միխայիլ Եգորովիչ Գարշինը (1817—1870) սպա էր), իսկ մայրը հետաքրքրվում էր գրականությամբ և քաղաքականությամբ, ազատ տիրապետում էր գերմաներեն և ֆրանսերեն լեզուներին և հսկայական ազդեցություն է ունեցել որդու վրա։ Գարշինի դաստիարակը եղել է Պ. Վ. Զավադսկին` 1860-ական թվականների հեղափոխական գործիչը, որի հետ հետագայում հեռացել է նրա մայրը։ Այս ընտանեկան դրաման ծանր է անդրադարձել նրա առողջության և աշխարհազգացողության վրա։

1864 թվականին Գարշինը սովորել է Սանկտ Պետերբուրգի 7-րդ գիմնազիայում։ 1872 թվականին կրթություն է ստացել ռեալական դպրոցում։ 1874 թվականին Գարշինը ավարտել է ուսումնարանը և ընդունվել Սանկտ Պետերբուրգի Պետական լեռնային ինստիտուտը, բայց չի ավարտել։ 1877—1878 թվականի ռուս-թուրքական պատերազմը Օսմանյան Թուրքիայի դեմ նրան կտրում է պարապմունքներից։ Նա վիրավորվում է ոտքից։ Պատերազմից հետո սպայի աստիճան է ստանում և պաշտոնաթող լինում։ Մանուկ հասակից Գարշինը ծայրաստիճան նյարդային էր և տպավորվող։ Հետագայում նա տառապում է նյարդային լարվածությունից և 33 տարեկան հասակում ինքնասպան է լինում` իրեն նետելով աստիճանավանդակից (ցած նետվելը եղել է ոչ մեծ բարձրությունից, մահը վրա է հասել մի քանի օր անց)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վսևոլոդ Գարշին հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վսևոլոդ Գարշին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վսևոլոդ Գարշին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 701