Վռամ Բեջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Վռամ Բեջանյան
Ծնվել է1909
ԾննդավայրՉկալով, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Վռամ Եզեկի Բեջանյան (1909, գ. Սադիբագդի -), հայ բժիշկ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կիրովականում: 1938 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և մինչև 1940 թվականը աշխատել է Սիսիանում որպես առողջապահության բաժնի վարիչ: 1941 թվականին տեղափոխվել է Կիրովական, աշխատել ընդամենը երկու ամիս: Հունիսի 23-ին զորակոչվել է բանակ: 1941 թվականին խորհրդային զորամիավորումների կազմում Իրանում էր, ապա տեղափոխվել է Հյուսիսային Կովկաս: Մասնակցել է Կրասնոդարի, Թամանի, Ղրիմի ազատագրման համար մղված մարտերին, որոնցից մեկի ժամանակ վիրավորվել է: 1943 թվականին Սիմֆերապոլում բժշկական հանձնաժողովը որոշում է բժիշկ Բեջանյանին ուղարկել Այսրկովկասի զինվորական օկրուգի հրամանատարության տնօրինության տակ: Որպես հաշմանդամ ազատվել է բանակից և եկել է Երևան: Որոշ ժամանակ աշխատելուց հետո, 1945 թվականին ուղարկվում է Կիրովական, ուր աշխատում է 25 տարի՝ վարելով տարբեր պաշտոններ։ 1970 թվականին անցել է կենսաթոշակի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 57-58: