Վուկովարի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վուկովարի ճակատամարտը տեղի է ունեցել 1991 թ.-ի օգոստոս -նոյեմբեր ամիսներին Խորվաթիայի արևելքում գտնվող Վուկովար քաղաքում, որը պաշարման է ենթարկվել Հարավսլավիայի ժողովրդական բանակի (ՀԺԲ)կողմից՝ Սերբիական բազմաթիվ ռազմականացված կազմավորումների կողմից աջակցություն ստանալով, տևել է 87 օր։ Բարոկկո քաղաքը, մինչև Խորվաթիայի անկախության պատերազմը, խորվաթական, սերբիական և այլ էթնիկ խմբերով բնակեցված բարեկեցիկ քաղաք էր։ Հարավսլավիայի քայքայման ժամանակ Սերբիայի և Խորվաթիայի նախագահներ Սլոբոդան Միլոշեվիչը և Ֆրանժո Տուդմանը հետամուտ եղան ազգայնացման քաղաքականությանը։ 1990 թ.-ին սկսվեց ապստամբություն Խորվաթիայում սերբ զինյալների կողմից, որոնք աջակցություն էին ստանում Սերբիայի կառավարության և զինված կազմավորումների կողմից, ովքեր էլ իրենց հերթին վերահսկողության տակ էին վերցնում Խորվաթիայում սերբերով բնակեցված տարածքները։ ՀԺԲ-ն սկսեց միջամտել՝ ապստամբության օգտին և 1991 թ.-ի մայիսին հակամարտություն բռնկվեց Խորվաթիայի արևելյան Սլավոնիա շրջանում։ Օգոստոս ամսին ՀԺԲ-ն լայնածավալ հարձակման անցավ Խորվաթիայի դեմ՝ պաշտպանելու Սլավոնիայի արևելյան շրջանը՝ ներառյալ Վուկովարը։

Վուկովարին շրջապատված էր 1800 հոգանոց թույլ զինված Խորվաթական Ազգային Գվարդիայի(ԽԱԳ) զինվորներով և քաղաքացիական կամավորականներով՝ ընդդեմ 36,000-անոց ՀԺԲ զինվորների և Սերբիայի կառավարության՝ համալրված ծանր սպառազինությամբ և հրետանիով։ Ճակատամարտի ժամանակ, քաղաքի ուղղությամբ, 1 օրվա ընթացքում առձակված հրթիռների ու ռումբերի քանակը հասնում էր 12.000-ի։ Սա, 1945 թ.-ից ի վեր, ժամանակի ամենակատաղի ու երկարատև պայքարն էր 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո, որի ժամանակ եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Վուկովարը, հիմնահատակ ոչնչացվեց։ 1991 թ.-ի նոյեմբերի 18-ին, երբ ընկավ Վուկովար քաղաքը, հարյուրավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ զոհ գնացին սերբ զինվորների գործողություններին, և,արդյունքում էլ, առնվազն 31.000 քաղաքացիներ արտաքսվեցին քաղաքից ու նրա շրջակա բնակավայրերից։ Վուկովարը էթնիկապես զտվեց իր ոչ սերբ բնակչությունից և դարձավ Ինքնահռչակ Սերբիայի Krajina Հանրապետության մասը։ Հետագայում մի քանի սերբ զինվորականների և քաղաքական գործիչների՝ այդ թվում Միլոշևիչին, առաջադրվեց մեղադրանք, իսկ որոշ դեպքերում էլ, պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած հանցագործությունների համար, դատապարտվեցին բանտարկության։

Ճակատամարտը սպառեց ՀԺԲ-ին և բեկումնային հետք թողեց Խորվաթական պատերազմում։ Մի քանի շաբաթ անց հրադադար հայտարարվեց։ Վուկովարը սերբերի ձեռքում մնաց մինչև 1998 թ.-ը, երբ խաղաղ ճանապարհով վերամիավորվեց իր Մայր Հայրենիք Խորվաթիային։ Այն նորից վերակառուցվել է, բայց մինչև հիմա կան բազմաթիվ շենքեր և շինություններ, որոնք դեռ կրում են պատերազմի հետքերը, իսկ քաղաքի բնակչությունը կազմում է նախապատերազմյան ժամանակ քաղաքում ապրող բնակչության կեսը։

Ետին պլան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուկովարի տեսքը Դանուբ գետից: 1971 թ.

Վուկովարը, Խորվաթիայի արևելյան սահմանին, կարևոր տարածաշրջանային կենտրոն է՝ տեղակայված Սլավոնիայի արևելքում՝ Դանուբ գետի ափին։ Տարածքը բնակեցված է խորվաթ, սերբ, հունգար, սլովակ, ռուսին և շատ այլ ազգություններով, ովքեր, մինչև Խորվաթական պատերազմը, դարեր ի վեր ապրել են միասին՝ բարեկամական ներդաշնակության ներքո։ Դա Հարավսլավիայի ամենահարուստ տարածաշրջանն էր նախքան պատերազմը։ Վուկովարի երկարամյա բարգավաճումը արտացոլցած է խորվաթական Բարոկկո ոճի ճարտարապետության լավագույն անսամբլերում։

Տարածաշրջանը ենթարկվել է խոշոր ժողովրդագրական փոփոխությունների՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի պատճառով, երբ վտարվեցին տեղի էթնիկ գերմանացի բնակիչները և տարածքը վերաբնակեցվեց Հարավսլավիայից ժամանած սերբ և չեռնոգորցի նորաբնակներով։ Հարավսլավիայի 1991 թ.-ի անցկացրած մարդահամարի տվյալներով Վուկովարի շրջանը, ներառյալ քաղաքը և շրջապատող գյուղերը, արձանագրեց 84.189 բնակիչ՝ այդ թվում խորվաթներ ՝ 43.8 տոկոս, սերբեր ՝ 37.5 տոկոս և մնացած մասն էլ այլ էթնիկ խմբերի անդամներ էին։ Քաղաքի բնակչության 47 տոկոսը խորվաթ էր, իսկ 32.3 տոկոսը՝ սերբ։

1945 թ.-ից սկսած Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունը կառավարվում էր որպես դաշնային սոցիալիստական պետություն՝ ընդգրկելով 6 նորաստեղծ հանրապետություններ՝ Սլովենիա, Խորվաթիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, Մոնտենեգրո և Մակեդոնիա։ Սերբիայի և Խորվաթիայի ներկա սահմանները որոշվել է 1945 թ.-ին Հարավսլավիայի դաշնային կառավարության հանձնաժողովի կողմից, որը սահմանում էր սերբերի դեպքում՝ Սոցիալիստական Սերբիայի Հանրապետություն, իսկ խորվաթների դեպքում՝ Սոցիալիստական Խորվաթիայի Հանրապետություն։ Սրանով սերբերի մի մեծ փոքրամասնություն մնաց խորվաթների տարածքում։

1980 թ.-ին, Հարավսլավիայի առաջնորդ Յոսպ Բրոզի մահից հետո, վաղուց ճնշման տակ գտնվող էթնիկ ազգայնականությունը վերածնվեց և առանձին հանրապետությունները ավելի ուժգին սկսեցին առաջ քաշել իրենց պահանջմունքներն ու լիազորությունները, քանի որ դաշնային կառավարությունը թուլացել էր։ Սլովենիան և Խորվաթիան ընթացին դեպի բազմաբնույթ կուսակցական ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների, բայց Սերբիայի ավտորիտար կոմունիստ նախագահ Սլոբոդան Միլոշևիչը դեմ գնաց բարեփոխումներին և ձգտում էր մեծացնել Կոմունիստական Հարավսլավիայի իշխանությունը։ 1990 թ.-ին Խորվաթիան և Սերբիան անցկացրեցին ընտրություններ, որն ավարտվեց կոմունիստների իշխանության գալով և և ազգայնամետ կուսակցությունների իշխանության բերեց երկու երկրներում։ Խորվաթիայում ՝ Խորվաթիայի՝ Ֆրանժո Տուդմանի Դեմոկրատական Միություն կուսակցությունը (ԴՄԿ) ՝ Տուդմանի նախագահությամբ։

Խորվաթիայում Տուդմանի ծրագրին ընդդիմացան բազմաթիվ սերբ փոքրամասնության անդամներ, որոնց հանդեպ Տուդմանը ակնհայտ թշնամացած էր։ Խորվաթիայում, Միլոշևիչի աջակցությամբ, Սերբիայի Դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ) քննադատում էր ԴՄԿ-ը՝ որպես վերակազմավորված ազգայնական-ֆաշիստական Ustate շարժման կողմնակիցներ ՝ մեղադրելով նրար Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիներին հարյուր հազարավոր սերբերի կոտորածների մեջ։ 1990 թ.-ի կեսերից ՍԴԿ -ը զինված ապստամբություն բարձրացրեց Խորվաթիայի՝ սերբերով բնակեցրած տարածքներում հիմնեց ինքնահռչակ Kranja-ի Սերբայի Ինքնավար Մարզ Սերբիայի Կառավարության և զինված կազմավորումների աջակցությամբ։ Խորվաթիան շատ արագ սկսեց կորցնել հանրապետության տարածքների զգալի մասի հսկողությունը։ 1991 թ.-ի փետրվարին, Krajina սերբերը անկախություն հռչակեցին Խորվաթիայից և հայտարարեցին, որ պետք է միավորվեն Սերբիային։ Խորվաթիայի տարածքում այլ սերբական համայնքները նույնպես հատարարեցին, թե պետք է անջատվեն Խորվաթիայի կազմից և հիմնեցին իրենց սեփական զինյալներին։

Ճակատամարտի նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թ.-ի սկզբին դեպի արևելյան Սլավոնիա տարածվեց խորվաթների և սերբերի հակամարտությունը։ Ապրիլի 1-ին Վուկովարի շրջակայքի սերբ գյուղացիները և Սավոնիայի արևելյան քաղաքների սերբ բնակիչները սկսեցին բարիկադներ կանգնեցնել հիմնական ճանապարհներին։ Վոժիսլավ Սեսելժի գլխավորած Սպիտակ Արծիվներ սերբական ռազմականացված խումբը շարժվեց դեպի Վուկովարի հյուսիսում գտնվող սերբերով բնակեցված Բորովո Սեպլո գյուղը։ 1991 թ.-ի ապրիլի կեսերին Խորվաթիայի կառավարության նախարար և անզիջում ազգայնական Գոյկո Շուշակը անձամբ Armbrust հակատանկային հրթիռներից կրակ բացեց Բորովո Սելոում բնակվող սերբերի տների ուղղությամբ։ Տուժողներ չեղան, սակայն էթնիկ բնակիչների մոտ առաջացած առկա լարվածությունը ավելի խորացավ և սրվեց։ Մայիսի 2-ին սերբ զինյալները ոչնչացրին երկու ոստիկանական ավտոբուս Բորովո Սելոի կենտրոնում՝ սպանելով 12 ոստիկանի և վիրավորելով ավելի քան 22-ին, իսկ սերբերից 3 զոհ եղավ։ Բորովո Սելոի ճակատամարտը Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո ամենադաժան բռնությունն էր, որ տեղի է ունեցել էթնիկ սերբերի և խորվաթների միջև։ Այն զայրացրեց շատ Խորվաթների և հանգեցրեց էթնիկական բռնության ալիքի դեպի Սլավոնիա։

A young man wearing battledress and a beret with a Serbian flag badge stands on a road and holds an AK-47 rifle.
Սերբ զինյալը պարեկություն է անցկացնում Էրդուտում: 1991 թ.