Վուլիագմենի (Ատտիկա)
Փոքր քաղաք | ||
---|---|---|
հուն․՝ Βουλιαγμένη | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Պերիֆերիա | Հունաստան | |
Մակերես | 5,805[1] կմ² | |
ԲԾՄ | 20[1] մ | |
Խոսվող լեզուներ | Հունարեն | |
Բնակչություն | 4180[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | հույներ | |
Կրոնական կազմ | հույն ուղղափառ եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 210 | |
Փոստային դասիչ | 166 xx | |
| ||
Վուլիագմենի[3] (հուն․՝ Βουλιαγμένη[2]), ծովափնյա փոքր քաղաք Հունաստանում, Աթենքի հարավային արվարձան։ Բալնեոթերապիայի և կլիմայական բուժավայր[4]։ Տեղակայված է Ատտիկեում՝ Էգեյան ծովի Սարոնիկոս ծոցի ափին, ծովի մակարդակից 20 մետր բարձրության վրա[1] Իմիտոսի ստորոտում, Աթենքի կենտրոնից 19 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Օմանիասի տարածքում, Վուլայից 3 կիլոմետր հարավ և «Էլեֆթերիոս Վենիզելոս» միջազգային օդանավակայնից 20 կիլոմետր հարավ-արևմուտք։ Մտնում է Վարի-Վուլա-Վուլիագմենի համայնքի կազմի մեջ՝ Արևելյան Ատտիկե ծայրամասային միավորումում, Ատտիկա պերիֆերիայում։ Բնակչությունը 4180 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի մարդահամարի[2], տարածքը 5,805 քառակուսի կիլոմետր[1]։
Քաղաքով անցնում է Պոսիդոնոս պողոտան (Աթենքի-Սունիոն 91 ազգային ճանապարհ)։
Քաղաքը ստեղծվել է 1920 թվականին[5]։ Կոչվել է համանուն լճի անունից, որն առաջացել է βουλιαγμένος «խորտակված», βουλιάζω «սուզվել, ներքև գնալ․ ընկղմվել» և γμένος կրավորական դերբայի վերջավորությունից։ Լիճը առաջացել է ստորգետնյա մեծ քարայրի կամարի փլուզումից հետո։
1935 թվականին (ФЕК 21А) ստեղծվեց Վուլիագմենի միությունը[5]։
Բուժավայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վուլիագմենիում միջերկրածովյան կլիմա է, չոր տաք ամառով և անձրևոտ ձմեռով։ Հունվարի միջին ջերմաստիճանը մոտավորապես 9 °C, հուլիսին՝ 27 °C։ Վուլիագմենիում գտնվում են ռադոնային, քլորային, հանքային աղբյուրներ հիդրոթերմալ հանքավայրեր (ջերմաստիճանը մոտավորապես (25 °С)[6] , որոնք գլխավորապես օգտգործվում են որպես լոգանքի վայր, օրգանների շարժման և հենման հիվանդությունների, ծայրամասային նյարդերի, գինեկոլոգիական հիվանդությունների համար։ Բուժավայրի մերձակայքում գտնվում է Վուլիագմենի հանքային լիճը[4]։
Վուլիագմենիից հյուսիս և հարավ տեղակայված է հանգստի գոտի և ծովային լողարան, հայտնի որպես Աթենական Ռիվերա կամ Ապոլլոնի ափ (անգլ.՝ Apollo Coast), որը ձգվում է 70 կիլոմետր Աթենքից մինչև Սունիոն հրվանդան, Ատտիկա թերակղզու հարավային վերջավորությունում, Պալեոն-Ֆալիրոնի, Ալիմոսի, Գլիֆադայի, Վուլայի և Կավուրի (հուն․՝ Καβούρι) կենտրոնների միջև[4]։
Վուլիագմենիում կա ավազային լողափ[4], շրջապատված սոճու անտառով[7]։
XIX դարի վերջին Վուլիագմենիի տարածքը պատկանում էր Պետրակիս վանքին։ Վանքը սկսեց կառուցել բուժավայր լճի մոտ։ Ավելի ուշ հայտնվեցին սրճարաններ և ռեստորաններ։ 1929 թվականին ստեղծվեց Հունական ազգային զբոսաշրջական կազմակերպությունը։ Ձեռնարկատերերը հետաքրքրվում էին հյուրանոցների և հանգստյան գոտու կենտրոնի կառուցմամբ։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկզբին բուժավայրի զարգացումը դադարեցվեց[8]։ Բուժավայրի ամբողջական կառուցումը Վուլիագմենիում սկսվեց 1958 թվականին[8][9]։ 1959 թվականին բացվեց Astir beach համալիրը[7]։ 1970-ական թվականներից բուժավայրը հանգստի հայտնի վայր էր։ Բուժավայր էին այցելում համաշխարհային նշանավոր մարդիկ, այնպիսիք, ինչպիսիք են՝ Բրիժիտ Բարդոն, Լեդի Գագան, Թոնի Քերթիսը, Շոն Քոններին, Էնթոնի Քուինը, Ռուդոլֆ Նուրիևը, Պալոմա Պիկասոն, Ռոնալդինիոն, Թելլի Սավալասը, Ֆրենկ Սինատրան, Սորայան, Ջոն Ուեյնը, համաշխարհային քաղաքական գործիչներ, նրանց թվում՝ սաուդյան թագավոր Աբդուլ-Ազիզ իբն Աբդուրրախման Ալ Սաուդը, Միխայիլ Գորբաչովը, Ջիմի Քարթերը, Նելսոն Մադելան, Ֆրանսուա Միտտերան, Ռիչարդ Նիքսոնը, Հելմուտ Շմիդտը, Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը, հունական նշանավորները, նրանց թվում էին․ Մելինա Մերկուրին, Յաննիս Լացիսը, Արիստոտել Օնասսիսը և իր կինը՝ Ժաքլին Քենեդին, և հունական քաղաքագետներ, նրանց թվում էին․ Կոնստանտինոս Կարամանլիսը, Անդրեաս Պապանդրեուն[8]։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
1937 թվականին հիմնադրվեց NC Vouliagmeni ջրային մարզաձևերի ակումբը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1920 | 59[10] |
1928 | 151[10] |
1940 | 694[10] |
1951 | 1674[10] |
1961 | 1621[10] |
1971 | 1469[10] |
1981 | 2743[10] |
1991 | 3439[11] |
2001 | 5778[11] |
2011 | ▼ 4180[2] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 335. — ISSN 1106-5761.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Հունաստանի վիճակագրական ծառայություն։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22
- ↑ Вулиагмени // Восьмеричный путь — Германцы. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 88. - (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 6). — ISBN 5-85270-335-4.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Вулиагмени // Восьмеричный путь — Германцы. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 88. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 6). — ISBN 5-85270-335-4.
- ↑ 5,0 5,1 «Διοικητικές μεταβολές οικισμών. Βουλιαγμένη (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն)։ ΕΕΤΑΑ։ Վերցված է 2018-06-01
- ↑ Физиотерапия : национальное руководство / Г. Н. Пономаренко и др. ; под ред. Г. Н. Пономаренко; Ассоц. мед. о-в по качеству (АСМОК). — М.: ГЭОТАР-Медиа, 2009. — С. 839. — 854 с. — (Национальные руководства). — ISBN 978-5-9704-1184-1
- ↑ 7,0 7,1 «Our History» (անգլերեն)։ Astir։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-21-ին։ Վերցված է 2018-06-02
- ↑ 8,0 8,1 8,2 «Aστέρας Βουλιαγμένης: Τέλος εποχής» (հունարեն)։ Η Καθημερινή։ 2017-12-17։ Վերցված է 2018-06-02
- ↑ Полевой, Вадим Михайлович Искусство Греции. — М.: Искусство, 1975. — Т. 3: Новое время. — С. 369. — 445 с.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Κοτζαμάνης, Βύρων Αθήνα, 1848 - 1995. Η δημογραφική ανάδυση μιας μητρόπολης(հուն.) // Επιθεώρηση Κοινωνικών Ερευνών. — 1997. — № 92—93. — С. 3—30.
- ↑ 11,0 11,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Հունաստանի վիճակագրական ծառայություն։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22