Վոպրոսի իստորիի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Վոպրոսի իստորիի» (ռուսերեն՝ «Вопросы истории», «Պատմության հարցեր»), գիտական ամսագիր, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի պատմության բաժանմունքի և ԽՍՀՄ բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության օրգան։ Հրատարակվում է 1926 թվականից, Մոսկվայում (մինչև 1941 թվականը՝ «Իստորիկ մարքսիստ» (ռուսերեն՝ «Историк марксист», «Մարքսիստ պատմաբան»), 1941 թ.-ից 1945 թվականներին միացել է «Իստորիչեսկի ժուռնալ»-ին (ռուսերեն՝ «Исторический журнал», «Պատմական հանդես»))։ Գլխավոր խմբագիրներ՝ Վ․ Պ․ Վոլգին, Ա․ Դ․ Ուդալցով, Պ․ Ն․ Տրետյակով, Ա․ Մ․ Պանկրատովա, Ս․ Ֆ․ Նայդա, Վ․ Գ․ Տրուխանովսկի (1960 թվականից)։ Տպագրում է ԽՍՀՄ և համաշխարհային պատմությանը, պատմական ընթացքի տեսությանը, առաջավոր պատմագրությանը և բուրժական պատմագրության քննադատությանը նվիրված պրոբլեմային հոդվածներ ու նյութեր։ Հիմնական բաժիններն են․ «Հոդվածներ», «Հրապարակումներ», «Հիշողություններ», «Վավերագրական ակնարկներ», «Պատմական գիտությունը ԽՍՀՄ-ում», «Պատմական գիտությունը արտասահմանում», «Փաստեր, իրադարձություններ, մարդիկ»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png