Վոյցեխ Բալչուն
Վոյցեխ Բալչուն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 19, 1970 (50 տարեկան) |
Ծննդավայր | Լեհաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գործարար |
Վոյցեխ Բալչուն (լեհ.՝ Wojciech Balczun, հունիսի 19, 1970, Լեհաստան), լեհ և ուկրաինացի անհատ ձեռնարկատեր, ռոք երաժիշտ, ինչպես նաև «Украинська зализныця» ԲԲԸ-ի տնօրեն:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Կատովիցեում գտնվող Շլոնսկի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: Այնուհետև բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել Rotterdam School of Management Erasmus University-ում: Բալչուն սկսել է իր կարիերան Trybuna Slaska թերթի վաճառքի բաժնից: Արդյունքում նա ստացավ մարքեթինգի տնօրենի պաշտոն Poczta Polskiej S.A փոստային կազմակերպությունում [1]: 2005-2007 թվականներին Բալչուն գլխավորել է PKP S.A. կազմակերպության վերահսկիչ խորհուրդը: 2008-2013 թվականներին Վոյցեխ Բալչուն եղել է PKP Cargo կազմակերպության գլխավոր կառավարիչը [2]: 2007 թվականին ստեղծել է Chemia (Քիմիա) ռոք խումբը, որտեղ դարձել է կիթառահար: 2010 թվականին խումբը սկսում է հյուրախաղերը և թողարկում իր առաջին ալբոմը: 2011 թվականին վերաթողարկում է իր առաջին ձայնասկավառակը: 2012 թվականի գարնանը Վանկուվեռում խումբը ձայնագրեց իր առաջին փոքր ալբոմը: Նույն տարում խումբը ելույթ ունեցավ Կանադայում, որտեղ էլ ձայնագրեց իր ստուդիական երրորդ ալբոմը: 2015 թվականին խումբը ձայնագրեց հաջորդ՝ Let Me ալբոմը [3]: 2017 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած մրցույթի արդյունքում Ուկրաինայի կառավարության կազմի կողմից նշանակվել է որպես «Украинська зализныця» ԲԲԸ-ի վարչության կառավարիչ: Ընտրվելուց հետո Վոյցեխ Բալչուն ելույթ է ունենում Կառավարությունում լեհերեն լեզվով՝ առանց թարգմանչի, իսկ երբ նախարարները ոչինչ չհասկացան նրան փորձեց թարգմանել նորանշանակ վարչապետ Վ.Գրոյսմանին [4]: Ստանալով նոր պաշտոն, մեծն ռոք երաժիշտը շարունակեց մեկնել հյուրախաղերի [5][6] : 2017 թվականի օգոստոսի 9-ին Վոյցեխ Բալչունը հրաժարական տվեց [7]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Во главе «Укрзализныци» может стать польский рок-музыкант
- ↑ Руководить железными дорогами Украины будет польский рокер
- ↑ Chemia rusza na podbój świata. Premiera teledysku «Fun Gun»(լեհ.)
- ↑ Новый глава УЗ выступил в Кабмине на польском языке без переводчика
- ↑ Получивший украинские железные дороги польский рокер продолжит концерты
- ↑ https://economics.unian.ua/transport/1751701-volodimir-omelyan-mi-domovlyalisya-pislya-obrannya-balchun-pripinyae-kontserti-i-zaymaetsya-robotoyu-ale-vin-znovu-rozmistiv-svoyu-programu-gastroley-na-lyutiy-kviten.html
- ↑ В бывшем главе Укрзализныци разглядели «польского Остапа Бендера» // Взгляд, 25 сен 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.svoboda.org/content/article/27695421.html Վոյցեխ Բալչունի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանին