Վոլֆ Բիկել

From Վիքիպեդիա
Jump to navigation Jump to search
Վոլֆ Բիկել
Wolf Bickel
Ծնվել էհուլիսի 6, 1942(1942-07-06) (77 տարեկան)
Bensberg, Բերգիշ Գլադբախ, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունաստղագետ

Վոլֆ Բիկել‏‎ (գերմ.՝ Wolf Bickel, հուլիսի 6, 1942(1942-07-06), Bensberg, Բերգիշ Գլադբախ, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա), գերմանացի սիրող աստղագետ, աստերոիդների հայտնաբերող, աշխատում է իր սեփական Բերգիշ Գլադբախի աստղադիտարանում։ Նա հանդիսանում է գերմանացի աստղագետների միջև ամենամեծ քանակի աստերոիդների հայտնաբերողը[1][2]:

Կենսագրություն[edit | edit source]

Բիկելը ուսանել է էլեկտրական ճարտարագիտություն Ախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի Տեխնիկական Համալսարանում և ավարտել է ուսումը 1969 թվականին: Նա տարվել է աստղագիտությամբ 16 տարեկան հասակում, երբ իր տատից նվեր է ստացել երկնային աղյուսակներ և թատերական հեռադիտակ: Բիկելը ինքնուրույն հղկել է պարաբոլ հայելիներ իր ստեղծած աստղադիտակների համար: 1995 թվականին նա ստեղծել է 0,6 մետր ապերտուրով աստղադիտակ, և հայտնաբերել է իր առաջին փոքր մոլորակը՝ հիմնական գոտու (14053) 1995 YS25 աստերոիդը: Նա մինչ այժմ էլ օգտագործում է իր կառուցած աստղադիտակը դիտարկումների ժամանակ[1]: Վոլֆ Բիկելը ապրում է Բերգիշ Գլադբախում: Փոքր մոլորակների կենտրոնի աշխատակիցները շփոթել էին Բիկելի բնակավայրը նրա աստղադիտարանի տեղաբաշխման հետ, այն գտնվում է քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա[1]:

Բիկելը անվանել է իր հայտնաբերած Կորոնիսի ընտանիքի (12564) Իկելեր աստերոիդը իր կնոջ, Ինգեբորգ Բիկել-Կելերի պատվին[3]:

Նրա պատվին է անվանվել 1981 թվականին Լոուրենս Տաֆի կողմից հայտնաբերված 12 կմ չափերով (4324) Բիկել‏‎ աստերոիդը[4]:

Հայտնաբերումները[edit | edit source]

2017 թվականի դրությամբ, Բիկելին են վերագրվում 665 համարակալված աստերոիդների հայտնաբերումները, որոնք նա հայտնաբերել է 1995-ից 2010 թվականները[5]:

Համեմատություն այլ գերմանացի հայտնաբերողների հետ[edit | edit source]

Ընդամենը հայտնաբերումների թվով Բիկելը հանդիսանում է ամենահաջողակ գերմանացի աստերոիդների հայտնաբերողը, այդ ցուցանիշով անցնելով հայտնի աստղագետ Ֆրեյմուտ Բորնգենին[1]:

Ծանոթագրություններ[edit | edit source]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Bickel überholt Börngen – die erfolgreichsten deutschen Kleinplanetenentdecker» [Bickel overtakes Börgen – Most prolific German discoverers of minor planets] (PDF)։ VdS-Journal – Vereinigung der Sternfreunde։ April 2013։ էջեր 80–83։ Վերցված է 4 April 2016  (անգլ.)
  2. «4324 Bickel (1981 YA1)»։ Minor Planet Center։ Վերցված է 4 April 2016  (անգլ.)
  3. «12564 Ikeller (1998 SO49)»։ Minor Planet Center։ Վերցված է 4 April 2016  (անգլ.)
  4. IAU։ «4324 Բիկել‏‎ աստերոիդի անվանումը» 
  5. «Minor Planet Discoverers (by number)»։ Minor Planet Center։ 8 October 2017։ Վերցված է 25 October 2017  (անգլ.)

Արտաքին հղումներ[edit | edit source]